110 մլրդ դրամ. 2019 թ.-ի պետական բյուջեն ներկայացվել է Արցախի խորհրդարանին

22/11/2018 schedule14:30

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում մեկնարկել են «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները՝ համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի: Մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստը վարել է խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան: Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, գործադիր իշխանության պատասխանատուներ:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ԱՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գալիք տարվա բյուջեն կազմելիս առաջնորդվել են Հանրապետության նախագահի 2017-2020 թ.-ի ծրագրային դրույթներից: Նախարարի խոսքով՝ 2019 թ.-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեսվում է 333,2 մլրդ դրամ՝ ապահովելով շուրջ 8% իրական աճ: Գնաճը կկազմի շուրջ 4%: Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները կկազմեն 112 մլրդ 340 9մլն դրամ, ծախսերը՝ 110մլրդ 987,7մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից 4,2%-ով:  Բյուջեով նախատեսվող հավելուրդը (պրոֆիցիտ) կկազմի 1մլրդ 353,3 մլն դրամ, որը կուղղվի նախկինում  ներգրաված փոխառու միջոցների մարմանը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2019 թ.-ի հարկային եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել նաեւ այս տարվա հունիս ամսում կառավարության կողմից հաստատված հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգում նախատեսված փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար հարկային բեռի թեթեւացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որի ընդունման պարագայում էականորեն կնվազեցվի արտոնագրային եւ հաստատագրված վճար վճարողների հարկային բեռը: Այս արտոնությունից կօգտվեն  մոտ 2000 հարկ վճարող կամ հարկատուների ավելի քան 35%-ը: Արթուր Հարությունյանը նաեւ ներկայացրել է 2019-ի ոլորտային ցուցանիշները եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ամփոփելով բյուջեի ներկայացումը անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին եւ առանձնացրել գալիք տարվա բյուջեի առանձնահատկություններն ու սպասվող փոփոխությունները: Պետնախարարը նշել  է, որ գալիք տարվա բյուջեն ունի ընդգծված տնտեսական ուղղվածություն՝ ավելացել են տնտեսությանն ուղղված ծախսերը՝ ոչ միայն բացարձակ թվով, այլ՝ տեսակարար կշռի մակարդակով: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ առաջին անգամ ներկայացվում է պրոֆիցիտային բյուջե, որը կնպաստի պետական պարտքի նվազմանը:

Գալիք տարվա բյուջեի խոշոր ձեռքբերումներից պետնախարարը առանձնացրել է նաեւ առողջապահության բնագավառում նախատեսված աշխատավարձերի աճը:

Նոյեմբերի 23-ից ԱԺ-ում նախատեսվում են 2019թ.-ի բյուջեի նախագծի քննարկումները Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու գլխադասային մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

Տպել
1780 դիտում

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է