Լպուտյանը չի պատասխանում միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի մեղադրանքին

ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը չի ցանկանում մեկնաբանել միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի մեղադրանքները: Շախմատիստն օրեր առաջ հայտարարել էր, որ դատարան է դիմել: Նա նշել էր, որ ցանկանում է պաշտպանել իր իրավունքները եւ պարզել՝ ինչ որոշումներ են եղել, որ հեռացվել է ՀՀ կանանց շախմատի հավաքականից:

«Հայկական ժամանակ»-ը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ Լպուտյանից, սակայն վերջինս հրաժարվեց խոսել: Նա ասաց, որ այդ թեմայով հարցազրույց տալ չի ուզում եւ, եթե Գալոյանը դատի է տվել, թող դատարանը որոշում կայացնի:

Ավելի վաղ Գալոյանը պատմել էր, որ ֆեդերացիան 2017 թ. փոխել է թիմերի կազմավորման կարգը, սակայն փաստաթուղթը, որն այդ կարգը փոխելու իրավունք է տալիս, ըստ պետռեգիստրի, ուժի մեջ է մտել 2018 թ. հուլիսին: Նոր կարգի հիման վրա՝ նրան հավաքականից հանելու 2017-ի դեկտեմբերին նախնական, իսկ 2018-ի մայիսին վերջնական որոշում է ընդունվել, այն դեպքում, երբ հավաքականները կազմավորելու կարգի հետ կապված փոփոխության հնարավորություն տվող կանոնադրությունը դեռ ուժի մեջ չի եղել:

Ֆեդերացիայում 2017 թ. վերաբերյալ նշել են, որ Գալոյանի արդյունքներն անբավարար են եղել: 2018-ի հետ կապված էլ, որ հղիության պատճառով հրաժարվել է մրցումի մասնակցել եւ այդ կարգավիճակում հնարավոր չէ ապահովել ամբողջական մարզական պատրաստվածությունը:

Արդյունքում շախմատիստը զրկվել է ինչպես աշխատավարձից, այնպես էլ հավաքականի մարզիչների մոտ մարզվելու հնարավորությունից: Նա սպասում է դատարանի որոշմանը:

Տպել
1455 դիտում

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, գյուղի 13 բնակիչ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին

Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկում են Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսել

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին

Հայաստանը Ռուսաստանում գրանցել է ապրանքների ներմուծման ռեկերդային՝ 22% ցուցանիշ

Շուտով Երեւանից Միլան հնարավոր կլինի մեկնել 28 եվրոյով, Երեւանից Բեռլին՝ 40 եվրո 99 ցենտով. տոմսերն արդեն վաճառքում են

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

Մխիթարյանը շարք կվերադառնա մոտ 1 շաբաթից

Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ