Օտարը պետք է տեսնի հայի սիգարը. Լաս Վեգասի խոշորագույն սիգարների խանութը հայերի է պատկանում

23/11/2018 schedule11:16

Աշխատանքը պետք է հաճույք պատճառի՝ սա է Լաս Վեգասի հայազգի գործարար Հրաչ Արթինյանի մոտեցումը, ով, իր իսկ խոսքերով, տասնամյակներ շարունակ երազել է ունենալ սիգարների խանութ, գրում է Ամերիկայի ձայնը:

Իր երազանքը գործարարը, այնուամենայնիվ իրականացրել է՝ վերջերս Լաս Վեգասում ավագ եղբոր հետ բացելով սիգարների խոշորագույն խանութը քաղաքում։

«Ես միշտ երազել եմ սիգարի խանութ ունենալ, որտեղ մարդիկ կարող են գալ, մոռանալ հոգսերը»: Չմոռանալով, որ ծխելը վնաս է առողջությանը եւ ծխախոտի չարաշահումը կարող է մահացու հիվանդությունների պատճառ դառնալ, նշենք, որ Հրաչ Արթինյանը փորձում է իր խանութում ստեղծել հատուկ մթնոլորտ.

«Ամեն մարդ կարող է սիգարի խանութ բացել, բայց սիգարի խանութի իմ գաղափարը միշտ այն է, որ ընկերական մթնոլորտ լինի, մարդիկ միմյանց հետ շփվեն: Ինձ համար ամենամեծ ուրախությունը դա է»:

Իր աշխատանքում Հրաչ Արթինյանը փորձում է նաեւ իր հայրենասիրությունն արտահայտել: Խանութն ունի 3,000-ից ավելի տեսակի սիգարներ, սակայն հայազգի արտադրողների սիգարներին բացարձակ առաջնահերթություն է տրվում.

«Ունենք 4 ընկերություն, որ հայ են հիմնադիրները (ԱՁ): Սա մեծ հպարտություն է ինձ համար, եւ երբ մեր հյումիդորի դուռը բացվում է, առաջին քայլը հաճախորդն անում է, առաջին սիգարը, որ օտարը պետք է տեսնի, պետք է լինի իմ՝ հայի սիգարը»:

Իր հաճախորդներին Հրաչ Արթինյանը հյուրընկալում է հայկական ավանդույթներով, նրանց պատմում հայ մշակույթի եւ Հայոց ցեղասպանության մասին եւ հայկական, հենց հայկական, շեշտում է գործարարը, սուրճ հյուրասիրում: Իր աշխատանքից գոհ է, ասում է՝ սիրելի գործով զբաղվելը հաջողության գրավականն է.

«Այո, շահույթը կարեւոր է, բայց չեմ կարծում՝ մեկը կուզեր աշխատել մի գործի, որ գործի գնալիս ուրախ չլինի: Ես նախընտրում եմ այնպիսի գործ անել, որ թե՛ շահեմ եւ թե՛ ուրախ լինեմ»:

Տպել
934 դիտում

Գերմանիայում ծրագիր են մշակել՝ տղամարդկանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ

Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պոկել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվել է

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ

Օրվա կադրը. Գյումրին այսօր՝ անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց

Թող իմ հայրն էլ նստած լիներ, 10 տարի հետո գար, ես էլ այսպես փաթաթվեի. մարտի 1-ի զոհի տղան՝ Քոչարյանի նկարը տեսնելով

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Ադեկվատ խաղամոլի արկածները

Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. Փաշինյան

Ինչու կանչեցին ցույցի տեղը, ով կրակեց, ովքեր տարան հիվանդանոց. Ջեմմա Վարդումյանը արդար ու խիստ դատ է պահանջում

Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում․ Սուրեն Պապիկյան

Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը․ վարչապետ