Զուգահեռներ. հիշեք Շեւարդնաձեի դողացող ձեռքերը

23/11/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 22-ի համարում

Շաբաթ օրը միացյալ ընդդիմության ավտոշարասյունը շարժվեց դեպի իշխանությունների հիմնական հենակետերից մեկը՝ Արարատի մարզ՝ տապալելով մարզի ոստիկանության ողջ անձնակազմի շաբաթօրյա վաստակած խաշը: Առավոտից արդեն բոլոր այն գյուղերով, որտեղով անցնում էր միացյալ ընդդիմության շարասյունը, շարվել էին տարաբնույթ մայորներ ու պադպալկովնիկներ՝ համարները հանած «Նիվաներով»: Ոստիկանական նման զարթոնքի պատճառը մեկն էր՝ որպեսզի գյուղացիները վախենան եւ չմոտենան ընդդիմության ավտոշարասյունին, որոնց մեքենաների վրա փակցված էր «Ոչ բռնատիրությանը» կարգախոսը: Եւ չնայած ձեռնարկված միջոցառումներին, բոլոր այն գյուղերով, որտեղով անցնում էր «ոչ»-ի ավտոերթը, գյուղացիները դուրս էին վազում տներից եւ մեքենաների պատուհաններից աշխատում էին ներս մտցնել իրենց ձեռքով թխած լավաշն ու վստահեցնում, որ իրենց «ոչ»-ը անսասան է:

Այգեզարդ գյուղում էլ մի գյուղացի, որի մթերային կրպակի վրա մոտ 40 «այո»-ի պաստառ էր փակցված, հասցրեց մոտենալ Արամ Զ.Սարգսյանին ու հավատացրեց, որ իրենց գյուղից իշխանությանն «այո» տվող չի լինելու, իսկ խանութի վրա էլ  խփել է «այո»-ները, որ հարկայինը կանխավճար չուզի: Արարատի մարզում «ոչ»-ի հանրահավաքային առաջին կանգառը Արտաշատ քաղաքում էր: Ըստ ընդդիմության պնդումների, նախօրդ օրը արտաշատցիներին ահաբեկելու ողջ օպերացիան ղեկավարել է անձամբ Արտաշատի ոստիկանության բաժնի պետ Սամվել Ռշտունին: Եւ, թերեւս, դա էր պատճառը, որ հանրահավաքը Արտաշատում բազմամարդ չէր: Չնայած, «Հանրապետություն» կուսակցության լիդերներն ասում էին, թե Արտաշատում իրենք բազմամարդ միտինգ չէին էլ կանխատեսում։

Ինչեւէ, հանրահավաքը Արտաշատում կայացավ, եւ  Արամ Զ.Սարգսյանն ասաց. «Այս իշխանություններն իրենց «այո»-ների պաստառների նման կպել են ձեր պատերին, եւ նրանց մենք պոկելու ենք պատերից: Նոյեմբերի 27-ին միասին բոյկոտելու ենք սրանց Սահմանադրությունը ու բոլորս հավաքվելու ենք Երեւանում, եւ այդ օրը լինելու է այս իշխանությունների վերջի սկիզբը: Հիշեք, թե Շեւարդնաձեի ձեռքերը ոնց էին դողում. դուք եւս դա տեսնելու եք, եւ ես դա ձեզ խոստանում եմ»: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ ավելացրեց. «Նոյեմբերի 27-ին ձեզ հետ միասին մենք պետք է Քոչարյանի եւ քոչարյանիզմի քոչը բառնանք Հայաստանից եւ ազատագրենք Հայաստանը»:

Իսկ թե ինչու է պետք  բոյկոտել նոյեմբերի 27-ի հանրաքվեն, այդ հարցի պատասխանն էլ արտաշատցիներին տվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Չգնալով եւ չմասնակցելով այդ հանրաքվեին՝ դրանով դուք «ոչ» եք ասում այս իշխանություններին. սա քաղաքական քայլ է, որը նպաստելու է այս ապօրինի վարչախմբի հեռացմանը»,- ասաց ՀԺԿ լիդերը: Եւ, ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում, Արտաշատում եւս Վիկտոր Դալլաքյանը ժողովրդին հարցրեց, թե ոնց են անվանում այն մարդուն, որը իր ոչ մի խոստումը չի կատարել: Արտաշատում եւս ժողովուրդը գերագույն հաճույքով հնչեցրեց բազմիցս հնչած շատ կարճ ու կոնկրետ հայհոյանքը: «Եւ այսպես, նոյեմբերի 27-ին հավաքվում ենք Երեւանում ու դեպի Բաղրամյան պողոտա, մեկ կարգախոսով՝ «Քոչարյան, հեռացիր»:

Ու եթե մեկը կա, որը կասկածում է մեր վճռականության վրա, ես հենց այդ կասկածողին եմ ման գալիս»,- հանդիպումը Արտաշատում ավարտեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Անհամեմատելի ջերմ ու բազմամարդ էր հանդիպումը Արարատ քաղաքում: Եւ չնայած Արարատի քաղաքապետն ու ոստիկանական էլիտան կանգնած էին միտինգավորներից երեք մետր այն կողմ, ժողովուրդը վճռական էր ու պատրաստ ընդդիմության մեկ կոչով համախմբվելու: Դիմելով իր համաքաղաքացիներին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Սրանց հանրաքվեի թերթիկները երկնագույն են, եւ գառնիկիսագուլյանները, որոնց համար դա բնական գույն է, ուզում են, որ դուք այդ երկնագույնին ասեք «այո»:

Նոյեմբերի 27-ին մեզ տրված է հրաշալի առիթ՝ քշել այս իշխանություններին, եւ մենք դա անելու ենք: Քշենք սրանց, կերտենք նոր Հայաստան՝ նոր ուժով, նոր կամքով: Մենք  հաղթելու ենք, եւ այն մարդիկ, ովքեր յուղ փոխել են սիրում, պետք է գնան ու զբաղվեն յուղ փոխելով»: Ամփոփելով յուղի թեման՝ Արամ Կարապետյանն իր կողմից խոստացավ. «Քոչարյանն ասում է, թե մենք յուղ ենք վառում: Ես ասում եմ՝ ավիոկերասինն էլ ինձանից, յուղն էլ ինձանից. գալու են ու տանելու են»: «Գոնե այս անգամ Աստված ձեր ձայնը լսի»,- ասացին արարատցիները:

Կիրակի օրը՝ Արմավիրում

Կիրարկի օրը բոյկոտի էստաֆետը Արմավիր քաղաքում շարունակեց  «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը, որին արմավիրցիները դիմավորեցին աղուհացով եւ «Արտաշես եղբայր, մեր արդար արյունն այս իշխանությունները ծծել են, փրկիր մեզ» կոչերով: Եղան նաեւ անկեղծորեն լաց լինողներ. արմավիրցի 73-ամյա Բադումյան Հենրիկը սկսեց արտասանել Գեղամյանին նվիրված իր պոեմը, սակայն կեսից հուզվեց եւ իր նվիրումը Գեղամյանին ատահայտեց «թող գա՝ կանգնի մեջքիս» անկեղծ ցանկությամբ: Իսկ Գեղամյանը արմավիրցիներին, որոնց այդպես էլ հնարավոր չեղավ տեղավորել Մշակույթի տանը, տեղեկացրեց իր մեկ այլ մտադրության մասին: Օրերս «հ2»-ով հեռարձակված մուլտը, որտեղ Գեղամյանը, նախագահականի դիմաց նստած, դհոլ է խփում, «ԱՄ» նախագահը մեկնաբանեց այս կերպ. «Հա, իմ խփած դրոբի տակ պարելու են Ռոբերտն ու Սերժը. ես դրա տերն եմ եւ համապատասխան ռիթմն էլ սովորում եմ»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Բացի հայտնի երկյակի համար պարային ռիթմ մշակելուց, Գեղամյանը գծեց նաեւ իշխանական կոալիցիայի էսքիզը. «Մենք բոլորս էլ գիտնեք, որ Հայաստանում բոլոր չինվոնիկները պեշկաներ են, եւ բոլորին երկու մարդ են ղեկավարում՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Ընդ որում՝ փոխեփոխ. մեկը թագավոր է լինում, մյուսը՝ թագուհի, հետո տեղերը փոխում են, նայած սիտուացիայի: Եւ այդ պարագայում, երբ իրենցից ոչինչ կախված չէ, կոալիցիայի տղերքը հա՛մ ուզում են կույս մնալ, հա՛մ ուզում են հաճույք ստանալ. այդպես ո՞նց է լինում»,- կոալիցիային հարց ուղղեց «ԱՄ» նախագահ Ա.Գեղամյանը։ Իսկ դահլիճից հերթական անգամ հիշեցին կոալիցիայի հենասյուների ծնողներին՝ բոլոր ինտիմ դետալներով:

Ներկայացնելով միացյալ ընդդիմության համատեղ որոշումը՝ բոյկոտել նոյեմբերի 27-ի հանրաքվեն, «ԱՄ» նախագահն արմավիրցիներին հորդորեց այդ օրը չգնալ ընտրատեղամաս, իսկ ընդդիմության վստահված անձինք ու դիտորդները տեղամասերի մոտ կհաշվեն, թե քանի «այո» մտավ քվեարկելու, որպեսզի հետո մնացած գեղանկարչությունը ներկայացվի միջազգային կառույցներին: «Նոյեմբերի 27-ին տանը նստելով՝ պարեցրեք այս իշխանություններին»,- կոչ արեց Գեղամյանը: Եւ, ի տարբերություն «18+8»-ի իր գործընկերների, հարցին, թե բոյկոտելուց հետո չգա՞ն Երեւան, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Ինքներդ որոշեք»:  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1456 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել