Ժողովրդավար Թուրքիան կարող է լինել ԵՄ-ում

Նոյեմբերի 22-ին Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Անկարայում էին՝ Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի հանդիպման: Ընդ որում, եվրոպացի պաշտոնյաներին չի ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի՝ հանդիպման չկայանալու պատճառը Էրդողանն է, որը մերժել է Մոգերինիին եւ Հանին ընդունելու առաջարկը, չնայած նրան, որ գտնվել է Անկարայում եւ օրակարգում անհետաձգելի հանդիպումներ չի ունեցել: Մոգերինին եւ Հանը հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի եւ նրա տեղակալ Ֆարուք Քայմաքիի հետ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը: Բացի դրանից կողմերը ողջունել են սիրիական Իդլիբի վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի հուշագրի կատարումը:

ԵՄ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները բանակցությունների արդյունում ընդունված համատեղ հայտարարության մեջ անհրաժեշտ են համարել, որպեսզի Իրանը շարունակի ստանալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից բխող տնտեսական օգուտներ: Այլ կերպ ասած, նրանք դեմ են արտահայտվել Իրանի դեմ պատժամիջոցներին, ինչն, ըստ էության, հավելյալ լարում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները դադարեցվել էին ս. թ. հունիսին: Եվրոպայի Խորհուրդը կասեցրել էր նաեւ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ մաքսային միության ամրապնդումը: Դա տեղի էր ունեցել Էրդողանի՝ նախագահ ընտրվելուց հետո եւ կապված էր ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների եւ երկրում ժողովրդավարության զգալի նահանջի հետ:

Իսկ վերջին հանդիպումը կարելի է դիտարկել որպես բանակցությունների վերսկսում, թեեւ դրա ընթացքում էլ զգացվում էր որոշակի լարվածություն ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացի առումով: Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի ընթացքը դեպի ԵՄ խաթարող «քաղաքական խոչընդոտները» անթույլատրելի են:

«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը բացառող հայտարարությունները որեւէ օգուտ չեն բերում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Թուրքիային ԵՄ չընդունելը, ոչ ավել, ոչ պակաս, «խանգարում է Եվրամիության բարգավաճմանն ու քաղաքական կայունությանը»:

Հարկ է նշել, սակայն, որ Թուրքիան դեռեւս օգոստոսին էր վերսկսել շարժումը դեպի Եվրամիություն: Շուրջ երեք տարվա ընդմիջումից հետո տեղի էր ունեցել «Բարեփոխումներին հետեւող խմբի» նիստը, որի արդյունքներով որոշվել էր արագացնել ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը: Հաջորդ նիստը նախատեսվում է դեկտեմբերի 11-ին, որի ընթացքում կենտրոնական կլինեն դատական համակարգի եւ մարդու իրավունքների վերաբերյալ հարցերը: Դրանք, թերեւս, ամենախնդրահարույց կետերն են Թուրքիա-ԵՄ հարաբերություններում եւ հենց դրանց վերաբերյալ Անկարայում մտահոգություններ հնչեցին Մոգերինիի եւ Հանի կողմից:

Յոհաննես Հանը Անկարայում հայտարարել էր, որ խորապես մտահոգված է թուրքական բանտերում կալանավորված բազմաթիվ լրագրողների եւ գիտնականների ճակատագրով, իսկ Ֆեդերիկա Մոգերինին հույս էր հայտնել, որ ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավար Սալահեդդին Դեմիրթաշը հնարավորինս շուտ ազատ կարձակվի: Վերջինս 2016 թ. նոյեմբերից բանտում է, նրան մեղադրում են Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ կապերի համար: Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապօրինի էր համարել Դեմիրթաշի կալանքի ժամկետի երկարաձգումը, ինչին ի պատասխան Էրդողանը հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի վճիռները իր երկրի վրա չեն անդրադառնում:

ԵՄ-ի համար ոչ պակաս խնդրահարույց է Թուրքիայի դատական համակարգը: Երկրի բոլոր դատավորներին նշանակում է նախագահը, ինչը անթույլատրելի է եվրոպական ժողովրդավարության տեսանկյունից: Քրեական պատասխանատվությունը, օրինակ, նախագահին վիրավորելու համար եւս չի խոսում Թուրքիայի ժողովրդավար երկիր լինելու մասին:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները եւ վերջին տարիներին Էրդողանի ավտորիտար իշխանության ամրապնդման միտումը՝ կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում կտրուկ առաջընթաց Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում չի լինելու: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ Թուրքիան եւ ԵՄ-ն հեռանկարային հատման կետեր չունեն:

Թուրքիա-ԵՄ տնտեսական համագործացությունը բավական սերտ է, սակայն քաղաքական առումով Թուրքիան շատ հարցերում դուրս է մնում եվրոպական քաղաքականությունից: Այս տեսանկյունից անհրաժեշտություն կա տնտեսական համագործակցութունը նաեւ քաղաքական դաշտ տեղափոխելու: Եւ այդ համագործակցությունը կարող է հակաամերիկյան բնույթ ստանալ:

2019 թ. նախատեսվում է ավարտին հասցնել Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք 2» գազատարը, ինչն ավելի մեծ կախվածության մեջ կդնի Եվրոպան ռուսական գազից: Դրա հանդեպ կտրուկ բացասական է տրամադրված ԱՄՆ-ն, ինչը բնական է, քանի, որ այն ձգտում է սեփական հեղուկացված գազը վաճառել Եվրոպայում:

Հաջորդ տարի նախատեսվում է նաեւ ավարտին հասցնել Ռուսաստանից Թուրքիա ձգվող «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը: Այն Բալկաններով դեպի Եվրոպայի խորք շարունակվելու հեռանկար ունի: Այդ հեռանկարի իրականություն դառնալու՝ Եվրոպայի, Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ էներգետիկ շահերի համընկնման պարագայում, Թուրքիան կարող է եվրոպական քաղաքականությունում ակտիվ մասնակցության հայտ ներկայացնել, եթե, իհարկե, պատրաստ լինի թեկուզ կոսմետիկ ժողովրդավարացման:

Տպել
3291 դիտում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը բանակցել են մոտ 1,5 ժամ

Մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Արցախի 32-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելով

Կիևին ավելի հզոր զենքի մատակարարումը կհանգեցնի լարվածության կտրուկ աճի. Պեսկով

Թալիբներն Աֆղանստանում հրապարակայնորեն մտրակել են երկու քաղաքացու

Երևանում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը

Բենզեման հեռացել է «Ռեալ Մադրիդ»-ից

Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին

Մարկո Ասենսիոն արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր ակումբ ունենալ

Զբոսաշրջության համաշխարհային օրը հաջորդ տարի կնշվի Վրաստանում

Ադրբեջանը հերթական սադրանքի համար հող է նախապատրաստում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տեղեկատվությունը

Ընկել է հեծանիվից ու գիտակցությունը կորցրել. Բելգիայի վարչապետին հոսպիտալացրել են

Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի փոխնախագահ և զինաթափման հանձնաժողովի զեկուցող

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը մոտենում է 300-ի. հայտնի է ողբերգության պատճառը

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի մի քանի օրից. առաջին փուլի օրը հայտնի է

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Ստոլտենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Այսօր և առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում

Սինգապուրում գաղտնի հանդիպում է անցկացրել աշխարհի հետախուզական ծառայությունների 20 ղեկավար. Reuters

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ

Արման Խոջոյանն ընտրվել է ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան

Կրակոցներ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են

Վանաձորում հրդեհ է բռնկվել սուպարմարկետներից մեկում

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ծառայողական լիազորությունները ժամանակավոր դադարեցվել են. ոստիկանությունը՝ քաղաքացուն հարվածելու դեպքի մասին

Սպիտակում մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը բռնկվել է. վարորդները հոսպիտալացվել են

Վարչապետը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Կարճատև զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Թայիփ Էրդողանը

Փաշինյանն ու Ալիևն Անկարայում կարճատև զրույց են ունեցել

Էդեն Ազարը հեռանում է «Ռեալ Մադրիդ»-ից

ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Ալիևը տիկնոջ հետ՝ առաջին շարքում. Էրդողանը ողջունել է երդմնակալության արարողության հյուրերին

Փարաքարցի երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երասխում զրոյից կառուցվում է հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան. Վահան Քեոբյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա. վարչապետը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ)

Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջի վրա էլ, ըստ տեղեկությունների, նրա կայանած մեքենան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տասնյակ փողոցներում դադարեցվել է գազամատակարարումը