Ազովի ծովում լուրջ կոնֆլիկտ է հասունանում․ Ուկրաինան մտադիր է ռազմական դրություն հայտարարել

Ազովի ծովում՝ Կերչի նեղուցի մոտ, շատ բարդ իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ ուկրաինական մոտորանավերը գնդակոծվել եւ զավթվել են ռուսական Զինված ուժերի կողմից։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավանություն է տվել երկրում ռազմական դրություն հայտարարելուն՝ առանց համընդհանուր զորակոչի ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման: Այդ մասին նա ասել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում, հայտնում է «Լեւի բերեգ» պարբերականը:

Հարցը քննարկվելու է նոյեմբերի 26-ին՝ Գերագույն ռադայի արտահերթ փակ նիստում:

Պորոշենկոն հայտարարել է նաեւ, որ ռազմական դրությունը չի անդրադառնա Դոնբասում իրավիճակի վրա եւ չի նշանակում, որ ուկրաինական բանակը հարձակողական գործողություններ է ձեռնարկելու: «Ուկրաինան բացառապես պաշտպանական գործողություններ է վարելու՝ պաշտպանելով իր տարածքն ու քաղաքացիների անվտանգությունը:

Ուկրաինայի բանակը, ինչպես նաեւ Անվտանգության ուժերը բերված են բարձր մարտական պատրաստականության»,- հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Համապատասխան հրահանգը տրվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի որոշման հիման վրա:

Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության՝ նոյեմբերի 24 առավոտյան Ուկրաինայի ՌԾՈւ «Բերդյանսկ», «Նիկոլոպ» եւ «Յանի Կապու» նավերը հատել են Ռուսաստանի պետական սահմանը: Նավերը մտել են ժամանակավոր փակ ռուսական ակվատորիա եւ մի քանի ժամ վտանգավոր զորաշարժեր են իրականացրել՝ չարձագանքելով ՌԴ նավերի ու մոտորանավակների պահանջներին:

ՌԴ պահանջներին չենթարկված ուկրաինական նավերի դեմ զենք է կիրառվել։ Ուկրաինացի վիրավոր 3 զինվորներին (որոշ տվյալներով՝ վիրավորները 6-ն են) բուժօգնություն է ցուցաբերվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նոյեմբերի 26-ին տեղի կունենա նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ Սեւ ծովում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: ՆԱՏՕ-ն կողմերին զսպվածության կոչ է արել:

Եվրամիությունն իր հերթին հորդորել է Ռուսաստանին վերականգնել նավարկությունը Կերչի նեղուցում ամբողջ ծավալով:

Տպել
2929 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)