Բացահայտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ։

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։15-ին, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21։50-ի սահմաններում, «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք, պնեւմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել երիտասարդ՝ ծնված 1995 թվականին:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 23-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, պարզվել է դեպքի վայրը, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, հիվանդանոցից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած արյունոտ հագուստները, հարցաքննվել վկաներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախնական տվյալներով՝ 23-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բակում երկու երիտասարդների՝ ծնված 1996 եւ 1994թթ., հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Քրեական գործով  պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 1996թ. ծնված երիտասարդն է: Վերջինս  ձերբակալվել է, եւ նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա մատնացույց է արել դեպքի վայրը, ներկայացրել դեպքի հանգամանքները եւ ցույց տվել Երեւանյան լճի այն հատվածը, որտեղ նետել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպին մասնակից անձանցից յուրաքնաչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Տպել
567 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ