ԲՀԿ-ն կփորձի ավելացնել դատավորների թվաքանակը. Գեւորգ Պետրոսյանը՝ ԱԺ ընտրություններից առաջ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի, կարծում է, թե Հայաստանում գործող դատավորների քանակն անհրաժեշտից պակաս է:

Խորհրդարանական գալիք ընտրությունների քարոզարշավի առաջին օրը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ չնայած անցյալ տարի ընդունվել է նոր «Դատական օրենսգիրք», ինքը՝ որպես իրավաբան, շարունակում է լսել նույն դժգոհությունները: Այն է՝ ոլորտը կարգավորող օրենքները չեն նպաստում արդարադատության լիարժեք իրականացմանը:

«Մենք այսօր դատավորների վերաբաշխում ենք կատարում՝ փոխանակ ավելացնենք դատավորների թվաքանակը, քանի որ առ այսօր ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ քրեական գործերի քննությունը տեւում է տարիներ: Երբեմն այնքան երկար է ձգվում այդ գործի քննությունը, որ դա կորցնում է գործի մասնակցի համար իր նշանակությունը եւ ուղղակի վեր է ածվում ձեւական արդարադատության՝ առանց որեւէ պտուղ տալու: Մենք պետք է փորձենք բյուջեի միջոցները վերանայելու միջոցով նաեւ համալրել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության բնագավառում աշխատողների, առաջին հերթին՝ դատավորների թվաքանակը, որպեսզի ե՛ւ քրեական, ե՛ւ քաղաքացիական գործերը արագ չքննվեն դրանց որակի հաշվին: Իսկ եթե քննվում են որակի հաշվին, բնականաբար` այստեղ տուժում է այդ արդարադատությունից օգտվող շահառուներից մեկը»,- ասել է պատգամավորը:

Տպել
1236 դիտում

Բուհերի ընդունելության քննությունները կլինեն երկուսը՝ որոշ բացառություններով

Որևէ մեկը չփորձի ինձ թիրախավորել. Գյումրիում ժամեր առաջ անժամկետ հացադուլ հայտարարեց թիվ 2 դպրոցի տնօրենը

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ