Այսօր էլ պետությունը գործարար հանրության կողքին է․ Դիանա Սարումովա

26/11/2018 schedule14:56

Հայաստանը հյուրընկալել է գործարարների, պետական ու հասարակական գործիչների՝ աշխարհի շուրջ 40 երկրներից, որոնք նոյեմբերի 26-27-ին Երեւանում մասնակցում են Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի՝ EBO WWN-ի, տարեկան համաժողովին։

Ինչպես հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամից, միջոցառման շուրջ 150 մասնակիցներին ողջույնի խոսք է հղել  ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական Հանձնաժողովի ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության եւ ՓՄՁ հարցերով գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Վլադիմիր Զուբերեցը, ԵԲԿ համաշխարհային ցանցի նախագահ Ռենատո Պաչեկո Նետոն։

«Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովը անդամ երկրների գործարարների համար Հայաստանի նոր տնտեսական քաղաքականությանը, գործարար ոլորտի զարգացումներին ծանոթանալու շատ լավ հնարավորություն է»,- նշել է ԵԲԿ համաշխարհային ցանցի նախագահ Ռենատո Պաչեկո Նետոն։  

«Անդամակցության 3 տարիներին կառավարությունը մշտապես համագործակցել է ցանցի հետ՝ բիզնես մթնոլորտի բարելավման նպատակով։ Այսօր էլ պետությունը գործարար հանրության կողքին է՝ պետություն-մասնավոր երկխոսության, ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով»,- նշել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Դիանա Սարումովան։

Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը «Ընտրել Հայաստանը» շնորհանդեսով միջոցառման շուրջ 200 մասնակիցներին է ներկայացրել մեր երկրի ներդրումային միջավայրը, առեւտրի բարենպաստ պայմանները։ ԵԲԿ համաշխարհային ցանցի երեւանյան համաժողովի օրակարգում տնտեսական դիվանագիտության, գործարարների շահերի պաշտպանության, համաշխարհային լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր են։

Տպել
1313 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել