Այսօր ՀՀԿ-ն դուրս է եկել մեյդան, տապանաքարի նման պլակատներն էլ սեւ են սարքել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Անի համայնքում անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, որ իր ասած կախարդական փայտիկը գոյություն չունի: «Ասում են՝ ուր ա՞ ձեր կախարդական փայտիկը, հեսա ասեմ, թե ուր ա: ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվում եւ չեն կեղծվելու: Սա է կախարդական փայտիկը: ՀՀ-ում Բաղրամյան 26-ի եւ Ազգային ժողովի դռները բաց են ժողովրդի առաջ: ՀՀ-ում 120 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է: Այսօր, բնակարան երիտասարդ մասնագետներին ծրագրով, ՀՀ մարզերում 5 տոկոս հիփոթեքային վարկ կարող են ստանալ՝ առանց կանխավճարի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը դիմելով ՀՀԿ-ականներին ասաց, որ իրենց իշխանության օրոք նորակառույց բնակարանները տարիներով մնում էին դատարկ: «Ինձ բանկիրներն ասում էին, որ երկրում նորակառույցների դեֆիցիտ կա: Վերջին տասը տարիների ընթացքում 2018 թվականը մենք փակելու ենք ոչ թե արտագաղթով, այլ՝ ներգաղթով: Այսօր իշխանությունն ու ժողովուրդը ոչ թե ատում է իրար, այլ՝ սիրում:

Այսօր ՀՀԿ-ն դուրս է եկել մեյդան, տապանաքարի նման պլակատներ են սարքել՝ սեւով: Այս ընտրությունները պետք է արձանագրեն ՀՀԿ-ական թալանչիների քաղաքական մահը եւ նրանց, որպես երկիրը թալանածի, պետք է այս ընտրությունները նետի պատմության աղբանոցը:

Այսօր եկել կանգնել են, ասում են՝ եթե մտահոգ եք բանակով, քվեարկեք ՀՀԿ-ի օգտին: Այս բանակը 20 տարի թալանած, սերմացու գողացող մկներ, դուք դեռ բարոյական իրավունք ունեք բանակի մասին խոսե՞լ:  Դուք, որ մեր զինվորին մայկա-տռուսիկով չեք կարողացել ապահովել... Բանակի մասին մտածող ՀՀԿ-ականներին մեկ բան պետք է անել՝ բռնել, ստիպել, որ մեկ շաբաթ ուտեն այն՝ ինչ որ հիմա իրենցից ժառանգություն ստացած եւ իներցիայով դրվում է մեր զինվորի սեղանին: Այն ինչ ուտում է մեր զինվորը դիրքերում, պետք է մեկ շաբաթ, ի՜նչ մեկ շաբաթ, երեք օր կերցնել ձեզ եւ ասել՝ բանակի մասին ծպտուն չհանեք, ձեններդ կտրեք, որովհետեւ այն՝ ինչ արել եք բանակի հետ, դա կոչվում է ազգային դավաճանություն: Զինվորի հացը գողացած ոչ մի ստահակ չի խուսափելու պատասխանատվությունից: Նրանց տեղը բանտն է եւ նրանք հայտնվելու են բանտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ նա անդրադարձավ այն մեղադրանքներին, որ իրավապահները շտապել են Մարտի 1-ի քննության հարցում: «Ասում են՝ Մարտի 1-ի գործի քննությունը տապալվել է: Տո....»,- Նիկոլ Փաշինյանն այստեղ իր խոսքը չշարունակեց, իսկ հավաքված քաղաքացիները բացականչեցին. «ասեք էլի, ասեք»:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր ելույթը, բայց, ըստ էության այլ բան ասաց. «Բռնում ենք, ասում են՝ քաղաքական հետապնդումներ, բայց ենք թողում, ասում են՝ վա՜յ, պայմանավորվել են, էլի են բռնում, ասում են՝ վա՜յ, քաղաքական հետապնդում... հանգի՛ստ, ոչ մեկ պատասխանատվությունից չի խուսափելու, ուր էլ փախնեն, աշխարհի վերջին կղզին էլ լինի, վզներից բռնելու ենք, բերենք Հայաստան:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ Արցախյան հարցի կարգավորումից: Անդրադառնալով այն ուժերին, որոնք ՀՀԿ-ի հետ ժամանակին կոալիցիա են կազմել, բայց հիմա մտահոգվում են Ղարաբաղի խնդրով, ասաց. «Ով խոսի Ղարաբաղի խնդրի կարգավորումից, դուք խոսեք քյաբաբից, Մերսեդեսի զապաս պագրիշկից, նաչնոյ կլուբից, բիլիարդանոցից: Դուք ի՞նչ կապ ունեք հայանպաստության հետ: Դուք չե՞ք, որ Ղարաբաղը, ձեր ներիշխանական շահերի համար դուրս եք թողել բանակցային գործընթացից եւ մենք հետեւողական ենք լինելու, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի եւ մեր կառավարության ցանկությունների միջեւ միլիմետրի տարբերություն չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
9136 դիտում

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին