Հայաստանում վերջապես պետք է հաստատվի սոցիալական արդարություն․ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն սկսեց իր քարոզարշավը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր իր քարոզարշավի մեկնարկը տվեց Մաշտոցի պուրակից։ Քարոզարշավն այստեղից սկսելը խորհրդանշական է․ 2013 թվականին հենց այստեղից է սկիզբ առել սոցիալական արդարության, հանրային տարածքների պահպանման համար քաղաքացիների ու, մասնավորապես, այս կուսակցության անդամների պայքարը։

ՔՈ ՍԴԿ-ն «Ապագան ՔՈ-նն է» կարգախոսով շրջելու է փողոցներով, մարդկանց բաժանելու կուսակցության նախընտրական թռուցիկներն ու մանդարիններ․

«Մանդարինը բնութագրում է հավասար բաժանելու, միասնական ու համերաշխ լինելու գաղափարը։ Մանդարինը, որ մաքրես, մենակ չես ուտելու, հավասար բաժանելու ես մյուսների միջեւ։ Կարծում եմ՝ մեր քարոզարշավի ընթացքում հետաքրքիր լուծում կլինի՝ որպես արդար բաշխման խորհրդանիշ։ Բացի այդ՝ քաղաքական ուժերի այս բազմազանության մեջ մանդարինը նոր գույն ու թարմություն կբերի, թարմ տրամադրություն»,- մեր զրույցում մանդարինի «խորհուրդն» այսպես բնութագրեց կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Արթուր Ավագյանը։

 

ՔՈ ՍԴԿ գործադիր մարմնի անդամ, պատգամավորի թեկնածու Արեգ Թադեւոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ քարոզարշավի համար հատկացված 12 օրը կարճ ժամանակահատված է, իրենք կկարողանան իրենց գաղափարները հասցնել մարդկանց․

«Բավականին հետաքրքիր գործիքներ ենք մտածել, ունենք մարզային, համայնքային կառույցներ, էնպես որ, կարծում եմ՝ ե՛ւ սոցիալական ցանցերում, ե՛ւ դրսում կհասցնենք ահագին աշխատանք անել։ Բացի այդ՝ մենք չենք սահմանափակվելու այս 12 օրով, որովհետեւ կուսակցությունը չի ստեղծվել ընտրություններին մասնակցելու համար, ստեղծվել է նորմալ կուսակցակաշինության, նորմալ քաղաքական դաշտ կառուցելու համար, եւ մենք մեր գործունեությունն ու աշխատանքները շարունակելու ենք նաեւ ընտրություններից հետո՝ անկախ դրանց արդյունքից»,- ասաց Արեգ Թադեւոսյանը։

Վերջինս նշեց, որ այս կուսակցության ամեն անդամ ունի որոշակի էքսպերտիզա՝ որոշակի ոլորտում։ Անձամբ Թադեւոսյանն իր վրա է վերցրել երիտասարդության քաղաքականության ոլորտի պատասխանատվությունը․ «Որքանով ես տեղյակ եմ մյուս ուժերի ծրագրերից՝ երիտասարդության բլոկը չեմ տեսել ուրիշների մոտ։ Բացի այդ՝ ինքս շատ եմ կարեւորում կրթության ոլորտը, եւ կարծում եմ՝ դա էն դաշտն է, որտեղ անելու շատ բան ունենք»,- ասաց պատգամավորի թեկնածուն՝ հավելելով, որ կուսակցության հիմնական ուղղությունն, ընդհանուր առմամբ, սոցիալական արդարության հաստատումն է Հայաստանում․

«Հայաստանում վերջապես պետք է հաստատվի սոցիալական արդարություն, որպեսզի քաղաքացին հասկանա, որ ինքն ունի իր համար հոգացող իշխանություն, եւ դրանից հետո ինքն էլ կհոգա այդ իշխանության համար։ Արդյունքում՝ բոլորս միասին կկարողանանք աշխատել իրար հետ՝ նոր բան ստեղծելու եւ Հայաստանը մեր երազանքների պետությունը դարձնելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արեգ Թադեւոսյանը։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի թեկնածու է առաջադրել նաեւ թավշյա հեղափոխությունից հետո ազատ արձակված, Շանթ Հարությունյանի «Արժեքների հեղափոխության» գործով նախկին քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը։

Վերջինս մեր զրույցում ասաց, որ դեռեւս բանտից ծանոթացել է կուսակցության անդամների գործունեություններին եւ որոշել ազատ արձակվելուց հետո բոլորին համախմբել ու նոր պայքար սկսել․ «Բայց, կարծես նախախնամությամբ, մինչեւ այդ մարդկանց հետ կհանդիպեի, կհամախմբվեինք, այնպես ստացվեց, որ իմ իմացած մարդկանց մեծ մասը հայտվեց մի կուսակցության մեջ, որի հիմնական գաղափարախոսությունն ինքս կիսում եմ»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ կուսակցությանը միանալու պատճառները շատ են, սակայն առանցքային նշանակություն ունեցան ուղիղ ժողովրդավարության, անցումային արդարադատության հաստատման վերաբերյալ «Քաղաքացու որոշման» սկզբունքները։

Տպել
20046 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին