Առողջապահության կազմակերպիչ` պաշտո՞ն, թե՞ մասնագիտություն. Ալ. Բազարչյանի եւ Դ. Պետրոսյանի հոդվածը

Նախորդ հոդվածում («Ով է կազմակերպում առողջապահությունը» ԱՌԱՎՈՏ  03.11.2018) բարձրացրել էինք առողջապահության համակարգի համար կարեւոր հարց՝ ո՞վ պետք  է լինի առողջապահական հիմնարկի ղեկավար, որեւէ  իրեն լավ դրսեւորած, որ ու գիշեր աշխատող, կյանքեր փրկող բժիշկ, թե հատուկ մասնագիտացում ստացած անձ: Շեշտենք, որ խոսքը գնում է հենց առողջապահական միավորի ղեկավար լինելու մասին, քանի որ համակարգում կան բաժանմունքի վարիչներ, հաշվապահներ, իրավաբաններ, որոնք նույնպես առողջապահության կազմակերպիչներ են:

Ունեցանք բավականին շատ արձագանքներ, որոնցից մեծ մասը համամիտ էին, որ կազմակերպիչ կարող է համարվել բազային բժշկական կրթություն ունեցող եւ հետդիպլոմային հատուկ «առողջապահության կազմակերպիչ» մասնագիտացում անցած նեղ մասնագետը: Կար կարծիք, որ բազային բժշկական կրթությունը պարտադիր չի, հերիք է լինել, օրինակ՝ տնտեսագետ, որը ունի առողջապահական համակարգում աշխատելու ստաժ եւ անցել է հատուկ վերապատրաստումներ: Դրան ասում են մենեջերական մոտեցում:

Մեր կարծիքը հետեւյալն է՝  իրական կյանքում կարող են պատահել տարբեր դեպքեր, օրինակ՝ սեփականատերը նշանակում է իր բուժհիմնարկի ղեկավար իր բարեկամին, ով բժշկական կրթություն չունի, կամ որը իր նեղ մասնագիտությամբ բուժող բժիշկ է: Օրենքի խախտում չկա եւ ճիշտ էր, թե՝ սխալ այդ  որոշումը, ցույց է տալիս կյանքը, երբեմն այդ բուժհիմնարկում բուժվող մարդկանց առողջության հաշվին: Դա, այսպես կոչված, փորձերի ու սխալների ուղին է, որը կարող է լինել հաջող կամ անհաջող, բայց եկեք էլի չմոռանանք, որ քարտի վրա է մարդու առողջությունը:

Իհարկե, մեզ թվում է, որ ճիշտ ճանապարհը դա միանգամից առողջապահական միավորի ղեկավար նշանակել «առողջապահության կազմակերպիչ» նեղ մասնագիտացում ունեցող անձի: Չէ որ այդ անձն ինստիտուտն ավարտելուց հետո 3 տարի ինչ-որ բան է սովորել կլինօրդինատուրայում: Իրեն դասավանդել են տարբեր, այդ ոլորտի հետ առնչվող առարկաներ, դա արել են մասնագիտացված ամբիոններում մասնագիտացված դասախոսներ: Դա չունի՞ ոչ մի նշանակություն, հարցնում ենք մենք: Կրկնում ենք, ինչո՞ւ հոդացավեր ունեցող հիվանդին ուղեգրում ենք վնասվածքաբանի կամ ռեւմատոլոգի մոտ, այլ ոչ թե ակնաբույժի: Անգամ հարցը ծիծաղելի է թվում:

Դե ուրեմն, թող առողջապահության կազմակերպմամբ զբաղվեն նույնպես մասնագետները:

Որպես վերջերս ճիշտ կատարված նշանակում բերեցինք ներկայումս առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի օրինակը, ինչը ոմանց թվաց իր մեջ գովազդ պարունակող քայլ: Սակայն դուք ասեք, երբ ինչ-որ կարծիք ես պաշտպանում, արդյո՞ք սխալ է օրինակներ բերել լավի ու վատի: Այս 6 ամիսները ցույց տվեցին, որ նախարարության աշխատանքները անմիջապես արագացան, միանգամից իրարից տարաբաժանվեցին անհետաձգելի, առաջնահերթ եւ մեծ շտապողություն չպահանջող գործընթացները, ինչի արդյունքում արդեն ամրագրվել է նկատելի առաջընթաց:  

Ցանկալի կլիներ, որ արագացումը լիներ ավելի ցայտուն, սակայն դրա հնարավորությունը կասկածելի է ընդհանուր կառավարչական համակարգի դանդաղաշարժության պատճառով եւ հայտնի է, որ ընտրություններից հետո Կառավարությունը հատուկ ուսումնասիրելու է այդ հարցը գործի արագացման համար մեխանիզմներ ներդնելու համար:

Հիմա համեմատենք նախորդ նախարարների նշանակումների հետ: Առանց ցանկանալու որեւէ մեկին վիրավորել, մենք միշտ տեսել ենք, ինչպես նորանշանակ նախարարը, որ նախկինում լավագույն դեպքում լինում էր բուժհիմնարկի տնօրեն, վատագույնում, օրինակ՝ ապահովագրող, իր գալուց հետո համարյա կաթվածահար էր անում ամբողջ համակարգը, քանի որ իրեն միշտ պետք էր լինում ժամանակ գործերի հետ ծանոթանալու, այս կամ այն ընթացիկ ծրագրերի իմաստը հասկանալու, գումարների հոսքերի ուղղություններին հետեւելու, այդ հոսքերը վերջը վերջով ուր էին գնում, ում գրպանները եւ, ինչու՝ ոչ,  վերահոսքավորելով այն:

Ինչո՞ւ համար է պետք նման իրավիճակ ստեղծել, եթե կան համակարգի ղեկավարման դիրքերին բավականին մոտ կանգնած իրենց նեղ մասնագիտացմամբ առողջապահության կազմակերպիչներ, դա անհասկանալի է: Առավել եւս, եթե նախարարի նշանակումը կատարվել է ճիշտ սկզբունքներով պայմանավորված եւ ունի տեսանելի դրական արդյունք, ապա պետք է թողնել մասնագետներին զբաղվել իրենց գործով եւ զինվել պոզիտիվ համբերությամբ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԶԱՐՉՅԱՆ Առողջապահության կազմակերպիչ

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հանրային առողջության մասնագետ

Տպել
1542 դիտում

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության