ԼՀԿ-ն չի ծրագրում պայքարել առաջին տեղի համար. Էդմոն Մարուքյան

Նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հնարավոր ամեն բան պետք է անել, որպեսզի խորհրդարանում նոր ուժեր հայտնվեն, նոր սերնդի քաղաքական ուժեր, որոնք արդեն ցույց են տվել, որ անտարբեր չեն իրենց ժողովրդի ճակատագրի համար։

Մարուքյանի խոսքով քաղաքացիները պետք է ընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք երբեք բիզնեսով չեն զբաղվել եւ իրենց բիզնես-հետաքրքրությունները քաղաքականությանը չեն խառնել:

«Պետք է ընտրել նրանց, ովքեր պաշտպանել են Հայաստանի շահերը Բրյուսելում, Ստրասբուրգում, Փարիզում, Վաշինգտոնում եւ Մոսկվայում։ Չի եղել այնպիսի վայր, որ ես եւ մեր կուսակցության անդամները ներկայացրած չլինենք Հայաստանի շահերը եւ հանդես եկած չլինենք երկրի համար սուր հարցերով»,- ասել է Մարուքյանը։

Մարուքյանը ընդգծեց, որ Կապանում, ինչպես Հայաստանի ցանկացած այլ քաղաքում, կան խնդիրներ, որոնք կապված են անարդյունավետ կառավարման հետ։ Մարուքյանը նաեւ նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում շուկայի մոնոպոլիզացիայի հետ կապված խնդիրների լուծման հնարավորություն կստեղծվի, եւ երկրում այլեւս հեղափոխություն կատարելու կարիք չի լինի։

Մարուքյանը նաեւ հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի ծրագրում պայքարել առաջին տեղի համար, այլ նպատակաուղղված է երկրորդ տեղին, քանի որ կուսակցության անդամները հիանալի գիտակցում են, որ հեղափոխությունից հետո հաջողության հասնելու ամենամեծ հնարավորություններն ունի այն քաղաքական ուժը, որը գլխավորել եւ իրականացրել է հեղափոխությունը։ Դրանից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քարոզարշավ անցկացրեցին:

Տպել
939 դիտում

Երեւանում Բեթհովենի գործերը կնվագեն իր համերկրացի դաշնակահարն ու աշխարհահռչակ Ջոն Նելսոնը

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն. Նիկոլ Փաշինյան

Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա

ՖՆ ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը 

Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանում ՊԵԿ-ը ՀԴՄ խախտման 2-րդ դեպքն է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը

20 խոշորացված համայնք փոքր դրամաշնորհ է ստացել. ՏԿԵ նախարարություն

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը կայացնում է ապօրինի, հակասպորտային որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ