Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա 67 տոկոսը կքվեարկեին ՔՊ կուսակցությանը

Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ հայաստանցիների մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ:

Հարցվածների 67 տոկոսն նշել է՝ եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա կքվեարկեին «Քաղաքացիական պայմանագրի», 10 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստանի», 9-ը՝ «Բարգավաճ Հայաստանի», 3-ը «Սասնա ծռերի», 2-ը՝ Հանրապետականի, 2-ը՝ Դաշնակցության օգտին:

Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ երբեք չի ընտրի Հանրապետականին, 18-ը՝ ԲՀԿ-ին, 17-ը՝ «Օրինաց երկրին», 16-ը՝ ՀՅԴ-ին:

Հարցվածների 82 տոկոսը ասել է, որ իր ամենասիրելի գործիչը Նիկոլ Փաշինյանն է, 81-ը դրական կարծիք է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի, 77-ը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին: Նրանց 82 տոկոսը ասել է, որ նոր կառավարությանը «շատ դրական» եւ «համեմատաբար դրական» է վերաբերվում: 63 տոկոսը արագ քաղաքական փոփոխությունների ցանկություն է հայտնել, 73 տոկոսը կարծում է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, եւ 81 տոկոսը համոզված է, որ երկրում իրավիճակը ապագայում կբարելավվի:

Հարցվածների մեծամասնությունը Փաշինյանի կառավարությունից ակնկալում է աշխատատեղերի ստեղծում, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, թոշակների ու աշխատավարձերի բարձրացում: Նախկին կառավարության ձախողումը համարում են առաջին հերթին կոռուպցիան, թալանը, արտագաղթը, անարխիան և մոնոպոլիաները:

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 9-29-ը՝ 1200 քաղաքացու շրջանում:

Տպել
2512 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին