Սեւ փողերի տոկոսը. գուցե ձեր օրոք ստացված զինատեսակների պարամետրերն ու տեղաբաշխման ճշգրիտ վայրերն է՞լ հայտնեիք

Եվ այսպես, նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց եւ Հայաստանի բնակչությունն անմիջապես տեղեկացավ, որ եթե մտահոգված է՝ պիտի իր ձայնը տա Հանրապետականին։ Հենց այդպես, սեւ ու սպիտակ գույների մեջ։

Գույների այդ համադրումն, ի դեպ, բավականին ճշգրտորեն է արտացոլում իշխանությունից զրկված հանրապետականների հոգեվիճակը («Մեր սեւ սիրտ, ձեր վարդագույն ցուցապաստառներ»), թեեւ կարգախոսն ինքնին վիճահարույց է, որովհետեւ մտահոգված լինելը (ռուսերեն՝ «озабоченный») անեկդոտիկ իրավիճակների հետ է ասոցացվում։ Ամեն դեպքում՝ հանրապետականների «սեւ» քարոզարշավի մասշտաբները տպավորիչ են։ Երեւի զգացնել է տալիս տասնամյա իշխանության տարիներին վաստակած «սեւ փողերի տոկոսը»։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա բովանդակային առումով հանրապետականների քարոզչությունն ուղղակի ծաղրուծանակ է հասարակության հասցեին։ Ի վերջո՝ հանրապետականները կորցրեցին իշխանությունը հենց այն պատճառով, որ պետության ապագայով մտահոգ հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց։ Դուրս եկան փողոց, որովհետեւ «օդում կախված լուրերի համաձայն»՝ երկրի ղեկավարն ու ՀՀԿ «անփոխարինելի առաջնորդը» միլիարդներ էր կուտակել, իսկ բանակը պատերազմում էր «80-ական թվականների զինատեսակներով»։ Թե՞ սա պետության անվտանգությամբ մտահոգվելու պատճառ չէր։ Կամ ինչպե՞ս է պատահում, որ ամենաակտիվ «մտահոգվածներից» մեկը՝ Էդուարդ Շարմազանովը, հրապարակավ հայտարարում է, թե գիտե՞ք, վերջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանը Ռուսաստանից ոչ մի լուրջ զենք չի ստացել։ Գուցե ձեր իշխանության օրոք ստացված զինատեսակների պարամետրերն ու տեղաբաշխման ճշգրիտ վայրերն է՞լ հայտնեիք ու պաշտոնական հրավե՞ր ուղարկեիք Ադրբեջանին՝ հորդորելով օգտվել առիթից։

Կամ՝ ի՞նչ է նշանակում «ավանդական ազգային արժեքները» շահարկելը։ Գուցե ավանդական ընտանեկան արժեքնե՞րը նկատի ունեք։ Բա իհարկե, ձեր պատկերացմամբ՝ ավանդական ընտանեկան արժեքն այն է, որ եթե ընտանիքի հայրը դառնում է երկրի ղեկավար, նրա եղբայրները, փեսաներն ու մյուս ազգականները պիտի անպայման բարձր պաշտոններ զբաղեցնեն ու մուլտիմիլիոնատերեր դառնան, իսկ սովորական «ավանդական հայ ընտանիքների» հայրերը պիտի անպայման արտագնա աշխատանքի մեկնեն, կամ, եթե Հայաստանում են, «ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում» կարգախոսով հլու-հնազանդ ծառայեն իշխանություններին՝ օրվա հացից չկտրվելու համար։

Այո, «քաղաքակիրթ աշխարհը» քաղաքակրթության բարիքներից բացի նաեւ հազարավոր այլասերվածություններ է բերում, որոնք տարատեսակ «ազատությունների» անվան տակ վարակի պես տարածվում են մեր երկրում։ Բայց վարակներն առավելապես ազդում են թույլ եւ հյուծված օրգանիզմների վրա։ Ու՞մ տասնամյա գործունեության արդյունքում է թուլացել եւ հյուծվել մեր օրգանիզմը։

Հասկանալի է, որ հասարակության որոշակի շրջանակներում նոր իշխանություններից նաեւ որոշակի հիասթափություն կա (այդ թվում նաեւ ՀՀԿ-ի՝ «սեւ փողերի տոկոսով» իրականացվող քարոզչության շնորհիվ), որովհետեւ փոփոխությունները բավականաչափ արագ չեն իրականացվում։ Բայց ի՞նչ կապ ունի այդ հիասթափվածների հետ ՀՀԿ-ն, նրանցից որեւէ մեկը ՀՀԿ-ի հետ հույսե՞ր է կապում։ Ճիշտ հակառակը՝ անկախ քաղաքական համակրանքներից, բոլորի հույսն այն է, որ ՀՀԿ-ն քաղաքական ասպարեզից հեռանում է անվերադարձ։

Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է արել։

Արմեն Բաղդասարյան

Տպել
3194 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին