Կարող եմ ներողություն խնդրել այդ սխալ նախադասության համար, բայց աչոկներ հավաքել թույլ չեմ տա. Ն. Փաշինյան

Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ ոչ այնքան հաջող ձեւակերպում արեց եւ ինքն էլ ուղղեց իրեն՝ նշելով, որ նկատի է ունեցել՝ համաժողովրդական շարժումը կարեւոր էր Արցախի ամրության առումով: Ու հիմա անհասկանալի է այս ամբողջ աղմուկը:

Այս մասին ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այսօր Գյումրիում Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ տեղի ունեցած հեղափոխությունն առավել կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը:

«Հիմա հիշում եմ նմանօրինակ մի 2 հայտարարություն, երբ ես ասեցի, որ չեմ թողնելու զինվորի հագուստի, սնունդի, պարագաների վրա իրենց անձնական բարեկեցությունն ապահովեն ոմանք: Ես զարմանում եմ, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են բանակի թալանին, զինվորների բաժինը գողցողների հետ են նստել ու վեր կացել, հիմա մի սխալ ձեւակերպման համար ուզում են աչոկներ հավաքել:

Այդ մարդիկ հիմա ուզում են ինչ-որ բա՞ն ապացուցել, կարծում են՝ սա հարմար առիթ է, որ կարող են իրենք ոգեւորվել. չոգեւորվե՛ք, նստե՛ք տեղներդ ու չստիպեք, որ մենք ձեր թեմաներով ավելի բաց խոսենք: 20 տարի բանակը թալանել եք, ոչ մի բան տեղի չէ՞ր ունենում, հիմա 1 սխալ նախադասության համար փորձել են ոգեւորվել, մի արտահայտության համար աչոկներ հավաքել: Իբր ազատամարտի պաշտպաննե՞ր եք, չի ստացվելու, հանգիստ նստեք տեղներդ:

Չմտածեք, թե եթե մենք ուզում ենք ամեն ինչ քաղաքավարի լինի, մեր քաղաքավարությունը որեւէ մեկդ թուլություն չընկալի, ձեզ հերթով անդրադառնալու ենք, այ սերմացու գողացող մկներ» :

Նիկոլ Փաշինյանն այս ամենը ասում էր բարկացած տոնով, բարձր ձայնով, վերջում՝ ներողություն խնդրեց վրդովվելու համար ու նշեց, որ հատ-հատ անդրադառնալու են բոլորին, ցույց են տալու այն ուտելիքը, որը տրվում է զինվորներին, տալու են ու ասեն՝ «կերե՛ք էս ռագուները»:

«Չփորձեք դիվիդենտներ հավաքել մի սխալ նախադասության համար, ես ներողություն կխնդրեմ էդ նախադասության համար հազար անգամ, բայց թույլ չեմ տա դիվիդենտներ հավաքել, ես սա ասում եմ որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար՝ պատերազմական իրավիճակում:

Սխալ միտք կարող ենք արտահայտել բոլորս, սխալվել կարող ենք բոլորս, կարող ենք ներողություն խնդրել այդ սխալի համար:

Այս ընտրություններում ՀՀ քաղաքացին ՀՀԿ-ին պետք է նետի քաղաքական աղբանոցը՝ որպես երկիրը թալանած, որպես ժողովրդին հուսահատության հասցրած ու հակապետական կառույց»,-հավելեց Ն. Փաշինյանը:

Տպել
9601 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին