Քանաքեռում երկու եղբայրներին դանակահարելու մեջ կասկածվողը ցուցմունք է տվել․ ՔԿ

Բացահայտվել է երկու եղբայրների դանակահարության դեպքը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնասված պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։

Արդեն հայտնել էինք, որ 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:05-ին, «Քանաքեռ-Զեյթուն»  ԲԿ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունվել է երիտասարդ՝ ծնված 1992 թվականին:

Նույն օրը՝ ժամը 00:10-ին, ևս մեկ ահազանգ էլ ստացվել էր «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» ԲԿ-ից այն մասին, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1995 թվականին ծնված երիտասարդ:

Պարզվել էր, որ վնասվածքներ ստացած երիտասարդները եղբայրներ են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ 2018թ.-ի նոյեմբերի 23-ին՝ ժամը 01:45-ին ՝ «քթի, գլխի երկու ծնկների վնասվածքներ» ախտորոշմամբ  «Միքայելյանի անվան» բ/կ է տեղափոխվել Գերաքունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1985 թվականին:

Նույն օրը՝ ժամը 02:35-ին «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ, վերին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ է տեղափոխվել 1980 թվականին ծնված մի տղամարդ, իսկ  02:40-ին՝ «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա»  ախտորոշմամբ  1972 թվականին ծնված, Երևան քաղաքի բնակիչ:

Ստացված տեղեկության համաձայն՝ վերը նշված անձինք հիշյալ վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցի  տներից մեկի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, միջադեպին ներկա գտնված անձանց, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին, և կասկածվում է երկու եղբայրներին դանակահարելու մեջ:

Վերջինս առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և ցուցմունք տվել դեպքի շուրջ, մատնացույց արել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է:

26-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Տպել
410 դիտում

Վերին Լարսի անցակետը բեռնատար տրանսպորտային միջոցների համար փակ կլինի մինչև 19.00-ն

«Para TV» կայքի աշխատակիցը հավաքի ժամանակ չի դանակահարվել, այլ կենցաղային վեճի արդյունքում. Ջանոյան

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը