Երևան
27 °C
Այսօր ոստիկանությունը բռնի ուժով սեփական տնից վտարեց Վերոնիկա Մամիկոնյանի ընտանիքին, ովրը 7 տարի առաջ Իրանից տեղափոխվել է Հայաստան:
Վերոնիկա Մամիկոնյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ապօրինություն է տեղի ունեցել եւ իր ընտանիքն այսօր անօթեւան է մնացել: Բնակարանը, որից զրկեցին իրենց՝ Մամիկոնյանները գնել էին 7 տարի առաջ, Հայաստան տեղափոխված առաջին իսկ տարին: Պարզվում է, Երեւան քաղաքի Մամիկոնյանց 36/6 հասցեում գտնվող երեք սենայականոց բնակարանը տան նախկին սեփականատերը երկրորդ անգամ է վաճառել, ինչի մասին երկու ամիս առաջ են իմացել Մամիկոնյանները:
Վերոնիկա Մամիկոնյանի խոսքով՝ իրենց բնակարանի առք ու վաճառքն իրականացվել է Իրանում: Տան նախկին սեփականատեր, Իրանի բնակիչ ոմն Վարդանից են գնել, որն էլ իր հոր՝ Գառնիկ Մամիկոնյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Ավելին, նրանք հարեւաններ են եւ՛ Իրանում, եւ՛ ԱՄՆ-ում, որտեղ երկու ընտանիքներն էլ բնակարաններ ունեն: Չմտածելով, որ հետագայում կարող է նման խնդրի առաջ կանգնեն, Վերոնիկա Մամիկոնյանը նախապես չի կարողացել բնակարանի սեփականության վկայական վերցնել:
Վերջինս պահել է վճարումների փաստաթղթերը, որտեղ առկա է նախկին սեփականատիրոջ ստորագրությունը, որ գումարը ստացել է: Բնակարանը փաստացի այս 7 տարիների ընթացքում նախկին սեփականատիրոջն է համարվել, որն էլ որոշակի ժամանակ ձգձգելուց հետո մեկնել է ԱՄՆ, այդպես էլ ոչ մի փաստաթուղթ չտրամադրելով:
«Հայրս է այս բնակարանը գնել ինձ համար, որտեղ ապրում եմ ամուսնուս եւ 9 տարեկան երեխայիս հետ: Հիմա ինձ իմ սեփական տնից վտարում են եւ գնալու տեղ չունեմ, փաստացի դուրսն եմ մնացել: Ոստիկանությունից 5 օր առաջ են տեղեկացրել եւ ժամանակ տվել, որպեսզի այսօր ազատենք բնակարանը, բայց 5 օրում ես ի՞նչ անեի»,-ասաց Վերոնիկա Մամիկոնյանը:
Նախկին սեփականատերը Մամիկոնյանց 36/6 հասցեում գտնվող բնակարանն այսօր 50 հազար դոլարով վաճառել է երեւանաբնակ մեկ այլ անձի: Նոր սեփականատերը, որը հայտնվել է գրեթե մեկ ամիս առաջ, ունի սեփականության վկայական եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Վերջինս էլ դիմել է ոստիկանություն՝ պահանջելով հեռացնել «ապօրինի» հաստատված բնակիչներին:
Բնակարանը վաճառվել է հայտարարությամբ՝ միջնորդով: Նոր սեփականատերը չցանկացավ լրատվամիջոցներին որեւէ պարզաբանում տալ: Վերոնիկա Մամիկոնյանի խոսքով՝ վերջինս բնակարանը գնել է առանց այն տեսնելու: ՀՀ ոստիկանությունից էլ դա փաստեցին՝ հայտնելով, որ վերջինս ոստիկանությունում հայտարարել է, որ բնակարանի տեսնել-չտեսնելն իր իրավունք է եղել:ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի ավագ տեսուչներ Ռոման Սամոյանը եւ Ավետիս Ավետիսյանը, որոնք իրավիճակի վերահսկողությունն իրենց վրա են վերցրել եւ փաստացի իրենք էլ իրականացրեցին ընտանիքի վտարման գործընթացը, որոշ մանրամասներ ներկայացրեցին մեզ:
«Բնակարանի օրինական սեփականատերը դիմել է ոստիկանություն, որ իր բնակարանում ապրում են անձինք, որոնք չունեն ոչ մի գրավոր համաձայնություն: Համոզվել ենք, որ իրականում գրավոր պայմանավորվածություն չկա: 5 օր ժամանակ ենք տվել, որ բնակարանն ազատեն»,-ասաց տեսուչ Ռոման Սմոյանը:
Վերոնիկա Ավետիսյանի խոսքով՝ երկու ամիս առաջ են իմացել, որ իրենց տունը նախկին սեփականատերը երկրորդ անգամ է վաճառել: Վերջիններս Իրանում են դատարան դիմել, քանի որ գործարքն այնտեղ է արվել, Հայաստանում հրաժարվել են գործողություններ իրականացնել: Ոստիկանությունից հայտնեցին, որ անկախ այն բանից, որ գործարքն այլ պետությունում է տեղի ունեցել, հենց ավարտեն վտարման գործընթացը, կսկսեն ուսումնասիրել, թե համապատասխանո՞ւմ է արդյոք քաղաքացի Վերոնիկա Ավետիսյանի այս պատմության մեջ տուժող լինելու հանգամանքը:
«35 հազար դոլար սկզբում եմ տվել, ապա 10 հազար, ապա էլի, եւ այդպես մաս-մաս վճարել ենք: Ինքը ասում է՝ դոլարի կուրս է փոխվել, բայց եթե ի օգուտ ինձ լիներ, գումարը հե՞տ էր տալու, պարզ է՝ ո՛չ: 7 տարի ոչինչ չի ասել, մենք էլ հանգիստ ապրել ենք, բնակարանը վերանորոգել, կահավորել: Հիմա ընդամենը 4 օր ժամանակ տալով վռնդեցին»,-ասաց Վերոնիկա Մամիկոնյանը:Վերջինիս խոսքով՝ իրենք վճարել են 85 հազար դոլարի չափով գումար, տան սեփականատերը՝ Վարդանը, հայտարարել է, որ 60 հազար դոլար են վճարել, իսկ այսօր վաճառվել է 50 հազար դոլարով: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ նախկին սեփականատերը՝ Վարդանն էլ է դիմել ոստիկանություն, սակայն ավելի ուշ դիմումը հետ է վերցրել, ասել, որ կգնա Իրանում իր հարցերը կկարգավորի:
«Գործարքն այստեղ չի արվել, դա իրավական խոչընդոտ է հանդիսանում: Մենք ընթացք ենք տվել, բայց հետո դիմումատուն իրենց հետ եկել է համաձայնության, որոշվել է, որ իրենք այստեղ շարունակեն ապրել, մինչեւ բոլոր հարցերը լուծեն: Արդյունքում հարցն այս կերպ է կարգավորվել: Այդ մասով էլ դատաքննության փուլում հայց կա, որին անպայման այս գործողությունն ավարտելուց հետո ընթացք կտանք»,-ասաց ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի ավագ տեսուչ Ռոման Սամոյանը:
Վերահաստատում եմ Սինգապուրի հետ փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունս. ՀՀ վարչապետ
Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը
Աչաջուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվել
Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկրների միջև գործակցությունը. Փաշինյանը՝ Քուվեյթի վարչապետին
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են (տեսանյութ)
Հուլիս ամսին Հայաստան է ժամանել 188 856 զբոսաշրջիկ
6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից
Գիտության զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. Մխիթար Հայրապետյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին
Ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեսչական մարմինը վերացրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն
Հանգստյան օրերին ԱԻՆ-ն օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացել
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունը
«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց
Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ
1353 արտակարգ դեպք և պատահար, 30 զոհ, 4106 տուժած. ԱԻՆ-ն ամփոփել է հուլիս ամսվա կատարած աշխատանքները
Խոշոր ավտովթար 4 ավտոմեքենայի մասնակցությամբ. վիրավորների թվում հղի կին կա
ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել Արկադի Դվորկովիչը
Հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
Երկու նախադպրոցական կրթական կենտրոն Սարատովկա և Շնող բնակավայրերում
Օգոստոսի 5-8-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 102 դեպք
Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու. ԱՍՀՆ
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ
Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը
Օգոստոսի 7-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,7 հազար ուղևոր
Քաղաքաշինության կոմիտեում քննարկում է տեղի ունեցել կորեացի փորձագետների խմբի հետ՝ Ազգային գեոպորտալի բարելավման համար
Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված
Առաջիկայում պարեկային ծառայությունը կգործի նաև Գեղարքունիքում, Տավուշում, Արագածոտնում և Կոտայքում (տեսանյութ)
Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 232 695 է
Դիտակետում շահութահարկի տարեկան հաշվարկներն են. կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ժամանակին արձագանքել ծանուցումներին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի
Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր
Հրդեհ տասնութ հարկանի շենքի մալուխների հորանում․ տարհանվել է 85 քաղաքացի
© 2022 Հայկական ժամանակ