Հայկ Մարությանը 9-ի փոխարեն ունի 4 խորհրդական, 5 օգնականի տեղը 1-ը. հաստիքների հարցը թեժ էր

Երեւանի քաղաքապետարանում այսօր հրավիրված էր ավագանու արտահերթ նիստ: Այդ ընթացքում որոշում ընդունվեց քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը համալրել մի քանիսով, ընդունել նվերներ, այդ թվում՝ սեփական միջոցներով գնված, ավագանու անդամներին տրամադրել փոխհատուցում եւ այլն: Նիստը հիմնականում խաղաղ ու հանդարտ էր, բայց ժամանակ առ ժամանակ մթնոլորտը շիկանում էր, իսկ «Լույս» խմբակցության որոշ անդամներ կսմիթներ էին ուղարկում «Իմ քայլը» խմբակցության գործընկերներին:

Օրակարգում ընդգրկված էր վեց հարց, որոնցից բավական բուռն քննարկվեց երրորդը, որը վերաբերում էր նոր հաստիքներ ավելացնելուն: Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն առաջարկեց Ներքին աուդիտի բաժնի աշխատակիցների թիվը դարձնել 10՝ ներկայիս 3-ի փոխարեն: Բաժնի պետի համար սահմանվում է ամսական 322 հազար դրամ աշխատավարձ, գլխավոր յոթ մասնագետների համար՝ 225 հազար, իսկ երկու առաջատար մասնագետների համար՝ 219 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, ամսական աշխատավարձի ֆոնդը կկազմի 2 միլիոն 335 հազար դրամ: Որոշման անհրաժեշտությունը բացատրվում է աշխատանքի արդյունավետությունը մեծացնելու որոշմամբ: Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ Երեւանի ենթակայությամբ գործում են 530 առեւտրային եւ ոչ առևտրային կազմակերպություններ, կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներ: «Ներքին աուդիտի մասին» օրենքի համաձայն, դրանք պետք է աուդիտի ենթարկվեն առնվազն 3 տարին մեկ: Այսինքն՝ յուրաքանչյուր տարի մոտ 175-ը:

Բաժնի երեք մասնագետներով հնարավոր չի եղել իրականացնել աշխատանքների ամբողջ ծավալը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ներգրավել հավելյալ ուժեր: Նախկինում կատարված աշխատանքի արդյունքները Հայկ Սարգսյանը գնահատեց ոչ բավարար՝ ասելով, որ դրանք կրել են ստանդարտ, մոնոտոն բնույթ: Նա նշեց, որ աշխատավարձի ֆոնդի ավելացման հետեւանքով Երեւանի բյուջեում ծախսերի փոփոխություն չի նախատեսվում: Նկատեց, որ այդ աշխատանքի արդյունքում դեպի արդյունավետ ծախսերի հուն ուղղվող միջոցներն ավելի են լինելու, քան ընդհանուր աշխատավարձը: Բայց միեւնույն ժամանակ նաեւ ընդգծեց, որ հնարավոր չէ կանխատեսել Ներքին աուդիտի բաժնի լավ ու ճիշտ աշխատանքի արդյունքում ֆինանսական ներհոսքը:

Այս նախագիծն առիթ դարձավ, որ «Լույս» խմբակցության անդամներն անդրադառնան Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակին ընդհանրապես: Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ավելի քան 2 հազար հաստիքները երբ են կրճատվելու: Քաղաքապետի տեղակալը նախընտրեց գործածել ոչ թե «կրճատում» այլ «օպտիմալացում» բառը: «Գործընթացը մեկնարկել է: Հավաքագրվում եւ գույքագրվում են գործառույթները: Սա խորքային գործընթաց է եւ պահանջում է տեւական ժամանակ»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դեկտեմբերի վերջին մշակված կլինի օպտիմալացված հաստիքացուցակը եւ այն կներկայացվի ավագանու քննարկմանը:  

«Ես սեպարատ կերպով սկսել եմ»,- արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը եւ մանրամասնեց, որ նախորդ քաղաքապետի 9 խորհրդականի փոխարեն ինքն ունի 4-ը, 5 օգնականի փոխարեն՝ 1 օգնական:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատեց, թե նախկինում ասվում էր, որ հաստիքացուցակն ուռճացված է, եւ հարկավոր են կրճատումներ: Նրան հետաքրքրում էր, թե արդյոք ինքն ու քաղաքապետի տեղակալը խոսում են նույն երեւույթների մասին, պարզապես ինքն իրերը կոչում է իրենց անուններով, իսկ քաղաքապետի տեղակալը սպասվող կրճատումները թաքցնում է «օպտիմալացում» բառի տակ: Հայկ Սահակյանը պատասխանեց, որ իրենք տարբեր բաների մասին են խոսում՝ ըստ էության արձանագրելով, որ քաղաքային իշխանությունների առաջ խնդիր է դրված ոչ թե մեխանիկական կրճատում անել՝ միջոցներ խնայելու համար, այլ նպատակն է օպտիմալ հաստիքացուցակով ապահովել աշխատանքի առավելագույն արդյունք:

«Լույս» խմբակցության անդամները գործընկերներին մեղադրեցին իշխանության գալով նախկինում ունեցած դիրքորոշումներից հրաժարվելու համար, առաջարկ եղավ ծանոթանալ նախորդ ավագանու «Ելք» խմբակցության անդամների՝ նույն թեմայի վերաբերյալ ելույթներին, ովքեր այսօր կառավարության անդամ են: Լեւոն Զաքարյանն ի պատասխան հորդորեց «Ելքի» մասին անընդհատ չհիշեցնել ու նկատել տվեց, որ իրենք ներկայացնում են «Իմ քայլը» դաշինքը եւ ունեն սեփական կարծիք: «Հիշեցնելու ենք, որ իշխանության գալով չի կարելի փոխել նախկին դիրքորոշումները: Հիշեցնելու էնքան բան կա: Հինգ տարի հիշելու ես բոլոր ասածներդ, Լյով ջան: Դու էլ կարմիր գծերի դեմ պայքարողներից մեկն էիր»,- անհանգիստ աշխատանքային պայմաններ խոստացավ Անի Սամսոնյանը: Նա մինչեւ այդ կարծիք-ցանկություն էր հայտնել, որ հաստիքների կրճատման արդյունքում խնայվելիք միջոցները հնարավորություն կտան հրաժարվել քաղաքում կարմիր գծերից:

Օրակարգի հարցերից մեկով նախատեսվում էր ֆինանսական փոխհատուցում տրամադրել ավագանու անդամներին: Գործող օրենսդրությամբ նախատեսում է, որ դա պետք է լինի նվազագույն աշխատավարձի՝ 55 հազար դրամի չափով եւ միայն ցանկության դեպքում, որպես գործառույթների իրականացման ընթացքում կատարած ծախսերի փոխհատուցում: Նիստի ընթացքում կարծիքներ հնչեցին, որ ավագանու անդամների աշխատանքը պետք է լինի վարձատրվող: «Ավագանին պետք է դառնա մասնագիտացված քաղաքային խորհուրդ՝ անդամների կրճատված թվով եւ արժանապատիվ աշխատավարձով»,- համոզմունք հայտնեց Անի Սամսոնյանը:  

Ինչ վերաբերում է նվերներին, գերմանական Կարմիր Խաչը Երեւանին նվիրաբերել է եղեւնու 2800 տնկի: Բացի այդ, քաղաքապետարանին է փոխանցվելու նաեւ ավելի քան 47 միլիոն դրամի գույք՝ շախմատի քարեր, ժամանակաչափեր, գրքեր, ալբոմներ, ամբիոն եւ այլն: Գույքը ձեռք է բերել «Երեւան-2800» մշակութային հիմնադրամը՝ մայրաքաղաքին նվիրված տոնական միջոցառման ընթացքում օգտագործելու նպատակով: Միջոցառումը չեղյալ է արվել քաղաքապետ Հայկ Մարությանի նշանակվելուց հետո: Նա նկատեց, որ մի շարք միջոցառումների չեղարկմամբ ավելի մեծ գումար էլ փրկել են: Իսկ թե շախմատի այս պարագաների հետ ինչպես կվարվի Երեւանի քաղաքապետարանը, դեռ կորոշվի:

Տպել
2767 դիտում

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին