ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացին

28/11/2018 schedule08:26

2018թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացին և ընդգծեց, որ ՀԸԳՀ իրականացումը կհանդիսանա երկրում բարեփոխումների և արդիականացման հիմնական գործիք, կօգնի ԵՄ ներդրումների ներգրավմանը, կխթանի ԵՄ հետ փոխանակումները և հստակ օգուտներ կապահովի ինչպես ԵՄ, այնպես էլ ՀՀ քաղաքացիների համար:

Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների  հիմնական գործընկերը` աջակցություն տրամադրելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, մասնավոր հատվածի և ենթակառուցվածքային ներդրումների ֆինանսավորման հասանելիությունը:

Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունն իրականացնի իր օրենսդրության մոտարկում ՀԸԳՀ-ում նշված ԵՄ օրենսդրությանը՝ այդ թվում տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության, հարկման, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում: ԵՄ գոհունակություն հայտնեց ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ: Այս համատեքստում՝ Գործընկերության կոմիտեն կարևորեց քաղաքացիական հասարակության հետ շարունակական և ընդգրկուն երկխոսության ապահովումը:

Հայաստանը և ԵՄ համաձայնեցին շարունակել քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով և պատեհ ժամանակին դիտարկել Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն առկա են:

Գործընկերության կոմիտեն անդրադարձավ ս,թ, դեկտեմբերի 9-ին նախատեսված Հայաստանում առաջիկա ընտրություններին: ԵՄ ակնկալում է արժանահավատ, ընդգրկուն և թափանցիկ ընտրություններ: ԵՄ և նրա անդամ պետությունները տրամադրում են առարկայական աջակցություն ընտրական գործընթացներին, ներառյալ՝ ընտրողների նույնականացման սարքավորումների և քաղաքացիական հասարակության կողմից ընտրողների մասնակցության և մոնիտորինգի օժանդակող միջոցների տեսքով: Հայկական կողմն ընդգծեց իրապես ազատ և արդար ընտրություններ անցկացնելու իր հանձնառությունը, որն է՛լ ավելի կամրապնդի երկրում խաղաղ ժողովրդավարական փոխակերպումները:

Գործընկերության կոմիտեն քննարկեց նաև իրավունքի գերակայությանը, միգրացիային, տնտեսական զարգացմանը և կրթությանը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպումը համանախագահեցին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպական արտաքին գործողության ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրեն տեղակալ Լյուկ Դևինը:

Տպել
1620 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին