ԱԳԼՃԿ-ներում միջազգային օդանավակայանների ստանդարտներով զուգարաններ կառուցեք. Փաշինյանը՝ սեփականատերերին

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում է: Նա այստեղ խոսեց աշխատատեղերի մասին: Մասնավորապես, նշեց, որ առաջիկայում Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենալու ու մարզերում հնարավոր է լինելու զարգացնել միկրոբիզնեսը:

«Ես չգիտեմ՝ քաղաքական իրավիճակի բերումով Հարկային օրենսգիրքը, երբ կհասցնենք ընդունել: Միկրոբիզնեսն ամբողջությամբ կազատվի հարկերից: Այն բիզնեսը, որը տարեկան 20-24 մլն դրամի շրջանառություն ունի եւ, եթե Երեւանից դուրս է՝ կազատվի բոլոր տեսակի հարկերից: Անհատ տաքսու վարորդները կազատվեն լիցենզիոն վճարներից: Սա անում ենք մեր երկրում աշխատանքը խրախուսելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Սահմանամերձ բնակիչների սոցիալական բեռը նաեւ մեկ այլ ճանապարհով կթեթեւանա: Բանն այն է, որ կառավարությունը որոշել է սահմանամերձ գյուղերում հողագործությամբ զբաղվողներին ֆինանսավորել: «Հաջորդ որոշումը կապված է աշնանացանը սուբսիդավորելու հետ: Մենք որոշում կայացրեցինք, որ Տավուշի մարզում ամեն մեկ հեկտար աշնանացանի համար 60 հազար դրամ սուբսիդիա տրամադրենք: Ես ուրախ եմ, որ 4-5 հազար սեփականատեր օգտվել է այդ հնարավորությունից»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ ճանապարհաշինության մասին, ասաց, որ մինչեւ Բագրատաշենի անցակետը ճանապարհները կառուցելու են: «Դա խթանելու է փոքր ու միջին բիզնեսին, տուրիստների հոսք է լինելու: Գուցե որոշ գործարարների համար ոչ հաճելի կամ անհրաժեշտ որոշումներ ենք կայացնելու, բայց օրենքը պահանջում է, որ, օրինակ, բոլոր գազալցակայաններում լինեն հասարակական զուգարաններ: Սա զբոսաշրջիկների համար շատ կարեւոր է: Գազալցակայանները միլիոններ են աշխատում, շատերն էլ ստվերային մեծ շրջանառություն են ունեցել, բայց ալարել են երկու կոպեկ ծախսել ու լվացարաններ կառուցել: Գազալցակայաններում միջազգային օդանավակայանների ստանդարտների նման զուգարաններ պետք է կառուցեք, այսօրվանից սկսեք կառուցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով սեփականատերերին:

Տպել
1155 դիտում

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչերը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան (տեսանյութ)

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

ԱՀ նախագահի հետ քննարկվել են թշնամուն անդառնալի կորուստներ հասցնելու մասին անելիքները

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում. (լուսանկարներ)

Մ. Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավորին

Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, ու սա լինելու է վերջինը. արցախցի 4 երեխաների մայր

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն