Այստեղ եմ հայ ժողովրդի անունից երախտագիտության խոսք ասելու․ նախագահ Սարգսյանն այցելել է Գերմանական Կարմիր խաչ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ի երեկոյան այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ողջ աշխարհում՝ բնական աղետներից եւ զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես էլ ծավալուն եւ բազմաբնույթ աջակցություն է ցուցա­բերել երկրաշարժից տուժած բնակչությանը՝ համագործակցելով Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթի հետ, շնորհակալություն հայտնել հայ ժողովրդի համար այդ ծանր փուլում օգնության բարեկամական ձեռք մեկնելու համար։

Կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը, խոսելով 30 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ծանր հետեւանքների, մարդկային կորուստների, անօթեւան մնացած մեծաթիվ բնակչության մասին, նշել է․ «Այս բոլորը շատ տխուր է եւ ողբերգական։ Բայց այս 30 տարվա մեջ կա նաեւ շատ մարդկային, ջերմ պատմություն։ Պատմություն մարդկային սիրո, հոգատարության, ուշադրության եւ անտարբերության բացակայության մասին։ Մենք՝ թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում ապրող հայերս երբեք չենք մոռանա այն ջերմությունը, ուշադրությունը եւ մարդկային վերաբերմունքը, որ մեր բարեկամները ողջ աշխարհից ու նաեւ այս հրաշալի երկրից ցուցաբերեցին Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Ուզում եմ վստահ լինեք, որ յուրաքանչյուր հայի սրտում այդ խորին շնորհակալությունն ու հարգանքը կա։ Սրանք պարզապես գեղեցիկ բառեր չեն․ վերջերս Գյումրիում էի, եւ այդ շնորհակալությունը նկատեցի ոչ միայն ավագ սերնդի մեջ, այլեւ նրանց, ովքեր երիտասարդ են, ովքեր չեն տեսել երկրաշարժն իրենց աչքերով, բայց պատմությունն իրենց մեջ է եւ իրենց մեջ կրում են նաեւ այն շնորհակալությունը, որ ծնողներն են փոխանցել։ Այնպես որ, ես այստեղ եմ՝ ոչ միայն իմ, այլեւ ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալության խոսքեր ասելու համար»։

Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ եւ հուշանվերներ է հանձնել Գերմանիայի Կարմիր խաչի մի շարք աշխատակիցների։ Սպիտակի աղետալի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին ցուցաբերած գործուն մասնակցության եւ բարեգործական անխոնջ գործունեության համար Գերմանիայի Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհաննես Ռիխտերը պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Գերմանիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներ Զիգֆրիդ Հեթմանշպերգերը եւ Կառլ-Հայնց Շայդեն՝ Երախտագիտության մեդալով:

Դիմելով կազմակերպության նախագահ Գերդա Հասսելֆելդթին՝ նախագահ Սարգսյանը խնդրել է իր շնորհակալության խոսքը փոխանցել Գերմանական Կարմիր խաչի բազմահազար մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակը, կյանքը եւ սերն են ներդնում՝ ուրիշի դժվարությունը հաղթահարելու համար։

Միջոցառման ավարտին Գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին է հանձնել Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար եւ հավելել, որ Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգմանը ճիշտ նույն գումարի չափով նվիրատվություն կլինի նաեւ իր կողմից՝ որպես երկու ժողովուրդների իսկական բարեկամության արտահայտություն եւ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու հնարավորություն։  

Տպել
868 դիտում

Բուրկինա Ֆասոյում իշխանության զավթումը զինվորականների կողմից հաջողվել է. նախագահին շարունակում են ձերբակալված պահել

Արցախում 2021 թվականին հայտնաբերվել է շուրջ 200 նորահայտ հուշարձան

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, որպես ՀՀ նախագահներ, հայտարարել են, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունեն

Որոշ կրթական մրցույթների և միջոցառումների մեկնող հայ երիտասարդները ավիատոմսի ծախսի փոխհատուցում կստանան. ԿԳՄՍ

«Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ առաջադրե՞լ ՀՀ նախագահի թեկնածու, թե՞ ոչ

Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

Խմբակցությունում դեռևս նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան. ՔՊ պատգամավորներ

Շրջակա միջավայրի նոր փոխնախարարը կհամակարգի 2 վարչությունների, Անտառային կոմիտեի և 7 ՊՈԱԿ-ների աշխատանքը

Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով. Ամերիաբանկ

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ավանը սկսել է ընդունել առաջին հյուրերին

ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը

Հայաստանը կարող է հաջողության օրինակ լինել. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը հրապարակել է կոռուպցիայի ինդեքսը՝ ըստ երկրների

Գողություն, ծեծ, անչափահասի հետ սեռական հարաբերություն, յուրացում. 1 օրում բացահայտվել է 89 հանցագործություն

Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճում են. մեկ օրում գրանցվել է 1332 նոր դեպք, մահվան դեպքեր ևս կան

Չարենցավանի ճանապարհին վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է

Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է. Bloomberg Economics

Մի քանի պարզաբանում՝ վիճահարույց հրթիռների մասին. Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ

Լորիս Ճգնավորյանը վերջին 2 տարում 40 գործ է հեղինակել. ԿԳՄՍ նախարարն ընդունել է կոմպոզիտորին

Դադիվանքի հոգևորականները պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Կապան-Տաթև ավտոճանապարհին 5 բեռնատարներ էին մնացել արգելափակման մեջ

Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական

Հայաստանի 4 մարզերում ձյուն է տեղում. Շիրակի մարզի Լանջիկ գյուղում բուք է

4 մարզերի ու Երևանի մի շարք հասցեներում 2-6 ժամով հոսանքազրկումներ են սպասվում

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 7 ավտոմեքենա

Արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան. վարչապետը՝ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու ցանկության մասին

Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում. շինհրապարակում անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցը

Եթե ՌԴ-ն «ներխուժի» Ուկրաինա, ի՞նչ դիրքորոշում է հայտնելու ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր․ մեկնաբանում է Փաշինյանը

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել

5 զավակ, 9 թոռ, 15 ծոռ. վանաձորցի Եվգին տատը ծննդյան 100-ամյակն է տոնել

Հայկ Չոբանյանը նշանակվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության հավանականությունը մեծ է․ Փաշինյան

Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն

ՊՆ-ից արձագանքել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի առթիվ դրամահավաքության մասին լուրերին

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. Ոստիկանություն

Հայաստանը չպետք է անցնի կիսանախագահական կառավարման համակարգի․ Նիկոլ Փաշինյան

Փաստաբանի միջոցով «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձին փորձել են փոխանցել մեթամֆետամին