Ո՞վ է լինելու. մութ ամպեր օմբուդսմենի գլխին

28/11/2018 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 24-ի համարում

Հանրաքվեի նախօրյակին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում թեեւ արտաքուստ խաղաղ է, բայց բոլոր աշխատակիցների մոտ ներքին անհանգստություն է նկատվում, եւ դա պատահական չէ, քանի որ նոր Սահմանադրության ընդունման հնարավորությունը ամենաքիչը անորոշության զգացում եւ կադրային տեղաշարժերի վախ է ծնել: Եւ այսպես. Սահմանադրության կոալիցիոն նախագծով ներմուծվել է 83.1 հոդվածը, որտեղ ամրագրված է, որ մարդու իրավունքների պաշտպանին ընտրելու է Ազգային ժողովը՝ «պատգամավորների ձայների առնվազն 3/5-րդով՝ 6 տարի ժամկետով»: Հոդվածում նշված է նաեւ, որ պաշտպանը պետք է հասարակության մեջ բարձր հեղինակություն ունեցող անձնավորություն լինի, նա անփոփոխելի է, անկախ, օժտված պատգամավորական անձեռնմխելիությամբ:

Նաեւ նշված է, որ «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք համագործակցում են մարդու իրավունքների պաշտպանի հետ»: Մյուս նորամուծությունն այն է, որ պաշտպանը՝ ԱԺ 1/3-րդին համազոր իրավունքով, կարող է դիմել սահմանադրական դատարան: Այժմ անդրադառնանք, թե ի՞նչն է փոխվելու եւ ի՞նչ են բերելու այդ փոփոխությունները մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, ու ընդհանրապես՝ պաշտպանության կարոտ հասարակությանը: Նկատենք, որ միակ էական փոփոխությունն այն է, որ եթե անցյալում օմբուդսմենին առաջարկում էր հանրապետության նախագահը եւ Ազգային ժողովի առնվազն 1/5-րդը, իսկ նշանակում էր հանրապետության նախագահը, ապա այսուհետ կառաջարկի հանրապետության նախագահը եւ ԱԺ 1/5-րդը, բայց կհաստատի, կընտրի Ազգային ժողովը:

Սա նշանակում է, չնայած Լարիսա Ալավերդյանը դեռ երկու տարի էլ չի աշխատել այդ պաշտոնում, Սահմանադրության ընդունման դեպքում մեկամսյա ժամանակահատվածում Ազգային ժողովը պետք է անդրադառնա օմբուդսմենի հարցին: Հենց սրանով էլ բացատրվում է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների լարվածությունը՝ նոր օմբուդսմենն ինքն է ձեւավորելու իր աշխատակազմը, եւ եթե կրկին Լարիսա Ալավերդյանը չի լինելու, ապա քիչ հավանական է, որ անձնակազմը մնա: Ինչ վերաբերում է օմբուդսմենի թեկնածությանը, ապա ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ հավակնորդները շատ են: Քննարկվում են ինչպես Տիգրան Թորոսյանի, այնպես էլ Շավարշ Քոչարյանի, Պարույր Հայրիկյանի, Ալվարդ Պետրոսյանի, Պուշկին Սերոբյանի եւ բազում այլ անուններ:

Հանրաքվեի նախօրյակին այս անձանց մի մասը փորձում է ապացուցել Ռոբերտ Քոչարյանին, որ ինքն ավելի մեծ հաջողությամբ կծառայի բարձր իշխանությանը, քան դա արել է Լարիսա Ալավերդյանը: Ինքը՝ գործող օմբուդսմենը, բավական բարդ իրավիճակում է հայտնվել՝ նրան չեն սիրում ինչպես նախագահականում, այնպես էլ գործադիր իշխանության տարբեր օղակներում՝ թեեւ չի կարելի ասել, թե մեծ խիզախություն է դրսեւորել: Պարզապես՝ նրա որոշ հայտարարությունները, զեկույցները, ակտիվությունը պաշտոնատար անձանց դուր չեն եկել: Ռոբերտ Քոչարյանն էլ կարծես հիացած չէ նրանով՝ ամիսներ առաջ Ալավերդյանը հեռացել էր Քոչարյանի վարած կառավարության նիստից՝ չհանդուրժելով իր նկատմամբ վերջինիս կոպիտ վերաբերմունքը:

Եթե իր պաշտոնավարման առաջին շրջանում Լ.Ալավերդյանը պարբերաբար հանդիպումներ էր ունենում Ռ.Քոչարյանի հետ, երես առ երես ինչ-որ հարցեր բարձրացնում, նրա ուշադրությունը հրավիրում այդ հարցերի լուծման վրա, ապա, ըստ մեզ հասած տեղեկությունների, բավական տեւական ժամանակ է Քոչարյանը նրան չի ընդունում: Նրանք հարաբերվում են գրավոր եղանակով, ընդ որում՝ օմբուդսմենի զեկույցներից մեկին նախագահական ապարատից բավական կոպիտ պատասխան են ուղարկել: Իսկ վերջերս Լ.Ալավերդյանը սկսել է զբաղվել ցմահ ազատազրկվածների հարցով եւ լուրջ կասկածի տակ է առել Ռ.Քոչարյանի 2003-ի օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով նա մահապարտներին ներում շնորհեց եւ դատապարտեց ցմահ բանտարկության:

Այս հարցի կապակցությամբ Լ.Ալավերդյանը դիմել է Ռ.Քոչարյանին՝ ընդունելություն է խնդրել, սակայն որեւէ պատասխան դեռ չի ստացել: Ընդհանրապես՝ օմբուդսմենի գործունեությունը սկսեց բարդանալ այն ժամանակ, երբ նրա գրասենյակի աշխատակիցները սկսեցին այցելել դատարաններ, հետեւել դատավարություններին, երբեմն նաեւ գրություններ հղել դատավորներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով մարդու իրավունքների ոտնահարման այս կամ այն փաստի վրա: Այդ քայլերը հատկապես դուր չեկան արդարադատության նախարարին, եւ Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ փորձ արվեց օմբուդսմենին մեկուսացնել դատական համակարգից՝ արգելելով անգամ դատական մոնիտորինգը: Օրենսդրական փոփոխությամբ պաշտպանին թողնվեց սոսկ իրավախորհրդատուի կամ հետազոտողի ֆունկցիան:

Հետո օմբուդսմենը սկսեց զբաղվել Երեւանի կենտրոնի բնակիչների հարցերով եւ բավական խիստ բնորոշումներ տվեց կառուցապատման անվան տակ տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարումներին: Այս թեմայով կազմված զեկույցն արժանացավ բոլոր իրավասուների, անգամ՝ վճռաբեկ դատարանի նախագահի պարսավանքին: Իսկ բարձրաստիճան պաշտոնյաները մեզանում ինքնուրույն չեն ո՛չ իրենց հիացմունքի, ո՛չ իրենց զայրույթի մեջ՝ դա պայմանավորված է «շեֆի» վերաբերմունքով: Այս փաստերի համադրությունից դժվար չէ եզրակացնել, որ Սահմանադրությունն ընդունվելու դեպքում հնարավոր է, որ հաջորդ օմբուդսմենը  Լարիսա Ալավերդյանը չլինի՝ թեեւ օրենքը թույլ է տալիս անձին երկու անգամ 6 տարի ժամկետով ընտրվել այդ պաշտոնում: Սակայն հետեւենք դեպքերի ընթացքին՝ առանց դրանցից առաջ ընկնելու:

Արմինե Օհանյան

Տպել
927 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված