Եկել եմ այն եզրակացության, որ Երեւանի ցուցանիշը չի բացառվում, որ հաղթահարվի. Վ. Ենգիբարյան

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նոյեմբերի 26-ից պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

«Քարոզարշավի երրորդ օրը եկել եմ այն եզրակացության, որ Երեւանի ցուցանիշը չի բացառվում, որ հաղթահարվի»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող թեկնածուներից Վիկտոր Ենգիբարյանը, ով առաջադրվել է Արմավիրի մարզից` ռեյտինգային ընտրակարգով:

- Պարոն Ենգիբարյան, ի՞նչ եք հասցրել անել քարոզարշավի այս 3 օրերի ընթացքում:

- Մինչեւ քարոզարշավը մենք մոտ մեկ շաբաթ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել: Հիմնել ենք 7 ընտրական շտաբներ հիմնական 3 խոշոր համայնքներում` Արմավիր, Էջմիածին, Մեծամոր եւ 4 գյուղական համայնքներում: Քարոզարշավի մեր ռազմավարությունը հետեւյալն է՝ մենք այցելում ենք ու շարունակելու ենք այցելել մոտ 60 համայնք, այդ թվում 3 խոշոր քաղաքները: Բաժանում ենք մեր քարոզչական նյութերը: Ավելի մեծ բնակավայրերում երթեր ենք անցկացնում` բարձրախոսով հաղորդակցվում ենք բնակչության հետ: Պատասխանում ենք մարդկանց հարցերին, երեկոյան արդեն հանդիպում ենք երիտասարդ ակտիվիստների հետ, իրենց նաեւ ներկայացնում ենք դաշինքի ծրագիրը` խորությամբ:

- Քանի՞ տոկոսի ակնկալիք ունեք Արմավիրի մարզում:

- Գիտեք, անկեղծ ասած, մինչեւ քարոզարշավի սկիզբը ես սպասում էի, որ այդ արդյունքին հասնելը անհնար կլինի՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանում ընտրական վարքագծի նախապատմությունը: Բայց հիմա ես արդեն քարոզարշավի երրորդ օրը եկել եմ այն եզրակացության, որ Երեւանի ցուցանիշը չի բացառվում, որ հաղթահարվի:

- Գիտենք, որ Արմավիրում նախկինում եղել են ձայն բերող քրեաօլիգարխիկ տարրեր: Կա՞ այս պահին վախի մթնոլորտ արմավիրցու մոտ:

- Առանձին համայնքներ կան, որտեղ դեռեւս նախկին որոշ էլեմենտներ մնացել են: Կան թեկնածուներ, որոնք ճիշտ է՝ ՀՀԿ-ով չեն առաջադրվել, բայց փորձում են ուրիշ քաղաքական ուժերի քողի ներքո հանդես գալ, բայց նախկինի հետ համեմատել չարժե: Մասնավորապես, մենք այսօր Սարդարապատ համայնքում էինք եւ լուր ստացանք, որ գյուղի բնակչությանը փորձում են ուղղորդել:

- Ովքե՞ր են այդ ուղղորդողները:

- Անուններ ավելի լավ է չտամ, չեմ ուզում ուրիշ թեկնածուների վերաբերյալ բացասական բաներ ասել: Բայց մենք գնացինք, մեծ երթ արեցինք, կոչ արեցինք քաղաքացիներին ավելի անկախ, ինքնուրույն քվեարկել, կարծում եմ՝ դա մեծ ազդեցություն կունենա: Բավական մեծ քանակի սարդարապատցիներ միացան մեզ: Մարդիկ աջակցում են «Իմ Քայլը» դաշինքին: Սկզբում մտավախություն կար, որ համայնքի ղեկավարները միգուցե նախկին իշխանությունների հետ կապ ունենալով՝ փորձեն որոշակի ազդեցություն ունենալ, բայց հիմա ավելի խորությամբ որ շփվում ենք, զգում ենք, որ դա արդեն ազդեցություն չունի: Մենք էլ քարոզարշավի ընթացքում ասում ենք՝ քվեարկեք ազատ, ծրագիր կարդացեք: Նույնիսկ մեզ հետ փորձում էին կապ հաստատել որոշ համայնքի ղեկավարներ եւ առաջարկել իրենց օգնությունը, բայց մենք հրաժարվում ենք բոլոր ծառայություններից եւ նաեւ այս քարոզարշավը օգտագործում ենք այս նոր քաղաքական մշակույթի տարածման համար:

- Ո՞րն է ձեր կոչը արմավիրցի ընտրողներին:

- Գլխավոր ուղերձը, որը առաջացել է մարդկանց հարցերից, հետեւյալն է, որ մարդիկ ունեն մտահոգություն, որ պատգամավորները ընտրվում են եւ 5 տարի չեն վերադառնում մարզ:

- Այսինքն, ինչպես նախկինում այսպես ասած ընդունված տարբերակ էր` «ընտրեք ինձ, փնտրեք ի՞նձ»:

- Այո: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ խորհրդարանը ներկայացուցչական մարմին է ու թեկնածուները, որոնք կընտրվեն, պարտավոր են ներկայացնել տարածքի բնակիչներին: Մենք առաջարկում ենք մարզկենտրոնում ստեղծել պատգամավորական գրասենյակ, որտեղ հաճախ պատգամավորը քաղաքացիների ընդունելություն կանի եւ կլսի խնդիրները եւ կապ կդառնա քաղաքացիների եւ կառավարության միջեւ: Ինչպես գիտեք՝ պատգամավորները 2 օգնական են ունենում, ես որոշել եմ, որ ընտրվելու պարագայում օգնականներից մեկը անպայման կլինի մարզի բնակիչ, ով կկարողանա 24-ժամյա ռեժիմով կապ պահպանել բնակիչների հետ:

Տպել
2913 դիտում

Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հաստատել են վերամիավորվելու մասին լուրերը. զույգը հրապարակել է կրքոտ համբույրի լուսանկար

Տոկիո-2020. Կորյուն Սողոմոնյան. Երիտասարդ չեմպիոնի վերադարձը՝ օլիմպիական երազանքի համար

Արմավիր քաղաքի մշակույթի տան մոտակա այգին բարեկարգվում է (լուսանկարներ)

Տոկիո-2020. Էլմիրա Կարապետյան. Ոգեշնչող ճանապարհ, որը չի ավարտվի Տոկիոյում

Սահմանամերձ Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի․ համայնքապետարան

Երկրաշարժ է գրանցվել Թբիլիսիի մոտակայքում

Դավթաշենի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է նաև հացաբուլկեղենի խանութը (տեսանյութ)

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Նախագահ Սարգսյանը հետևել է Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություն մաղթել նրան (լուսանկարներ)

Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից ֆինանսական օգնություն ստացող 5 երկրների թվում է. Ջորջ Քենթ

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ չկան. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Քննարկվել են վրաց-հայկական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում օգնություն են տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց

Ահաբեկիչները 32 հարձակում են իրականացրել Իդլիբի դեէսկալացման գոտուց

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 63-ի

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտը. Տեսանյութ

Ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի մի քանի աստիճանով. շոգ եղանակին զուգահեռ անձրև կտեղա

Հրդեհ է բռկնվել Երևանի Դավթաշեն թաղամասի տներից մեկում

Հանրային տրանսպորտի սրահները տարատեսակ զարդերով ու խաղալիքներով զարդարողները կենթարկվեն պատասխանատվության

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է առաջին երեխան

Վերին Շորժայի մոտ ադրբեջանցիների կրակոցներից խոշոր եղջերավոր անասուն է սատկել

Թբիլիսիում քովիդ-մահճակալների դեֆիցիտ է

Հիմնական փուլից հետո նաև անվճար տեղեր են թափուր մնացել. ո՞ր մասնագիտությունները առաջին հայտով չեն նախընտրել դիմորդները

Հրդեհ է բռնկվել Կորյուն փողոցի հնդկական ռեստորանում

Պայթյուն Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱԻՊԾ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել. հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է (տեսանյութ)

Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, որից հետո հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք. գրանցվել է 3 մահ

Փարաքարի ճանապարհին բաց հոսանքալարից երիտասարդ է հոսանքահարվել և տեղում մահացել

Ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր մասերում վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ

Արցախցիների բացառիկ կամքի շնորհիվ այժմ Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ. Թանդիլյան

Խոշոր վթար Գյումրի-Վանաձոր ճանապարհին. 3 զոհերից մեկը 12 տարեկան երեխա է. կան վիրավորներ

Ոստիկանությունը թույլ չի տվել կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը

Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին. 1lurer

Ծովինար գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների խորհրդակցական ժողովի առաջին նիստը(տեսանյութ)

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք էին. վաղը որոնումներ չեն նախատեսվում

Ոստիկանությունում քննարկում են պարեկների մեքենաների և համազգեստի վրայի գրությունները փոխելու հարցը