Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում հանդիպել է տնտեսական հեղափոխության «առաջնորդի»

«Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ ճամբարակցիների հետ: Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ մինչեւ Ճամբարակ հասնելը կանգնում էին, զրուցում էին մարդկանց հետ, իսկ մարդիկ ասում էին, որ հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվել չի լինում, քանի որ խնդիրներ կան:

«Երբ հասանք Թթու ջուր, մի մարդ եկավ, խոսեցինք անասնապահությունը զարգացնելուց: Այդ մարդն ասաց, որ 50 գլուխ անասուն ունի, զարմացա: Ասացի՝ մսատո՞ւ է, թե՞ կաթնատու, ասաց՝ երկուսից էլ ունեմ, նորմալ է: Կաթի գների մասին հարցրեցի, պատասխանեց՝ նորմալ է, հիմա էլ 150 դրամ է, որ ընկել էր՝ 120 էր: Հետո ասաց, որ մեղվի 120 փեթակ ունի ու իրացման համար խնդիրներ չկան: Մտածում եմ, ասում եմ՝ մեծ վարկերի տակ ե՞ք, ասում է՝ չէ, մի կոպեկ վարկ չունեմ: Հետո ասաց, որ թոռը հոսպիտալում բուժվել է, բժիշկները շատ հոգատար են եղել եւ ինձ ասաց, որ բժիշկներին անպայման շնորհակալագիր պետք է տամ:

Մենք այսքան ասում ենք՝ տնտեսական հեղափոխություն: Այս մարդը տնտեսական հեղափոխության առաջնորդ է: Մենք, որ ասում ենք՝ աշխատանքով պետք է լուծենք խնդիրը, նկատի ունենք այն հնարավորությունները, որոնք կան: Ես չեմ ասում, որ մարդիկ կառավարությունից ակնկալիք չպետք է ունենան: Մենք ուզում ենք քաջալերենք, որ մարդիկ իրենց աշխատանքով հասնեն արդյունքների»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց, որ այդ անձնավորությունից հետաքրքրվել է, թե որն է եղել իր հաջողության գաղտնիքը: «Ասաց՝ ընտանիքով նույն գործով ենք զբաղվում: Մեր մտածածն այն է, որ մարդիկ ընտանիքով, համայնքով համախմբվեն մի կոնկրետ նպատակի շուրջ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ այն մասին, որ միկրոբիզնեսը մարզերում հարկերից ազատվելու է: Խոսքը այն բիզնեսի մասին է, որի շրջանառությունը 20-24 մլն դրամ է կազմում: Ավելացրեց, որ անհատ տաքսու վարորդներն էլ ազատվելու են 8 հազար դրամ ամսական պարտադիր վճարից:

Տպել
3744 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր