Օպտիմալացվող զինկոմների աշխատակիցներին այլ աշխատանք է առաջարկվելու. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքը նախընտրական հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ իրենց կառավարությունը խրախուսելու է աշխատանքը:

«Մեր նպատակն է, որ աշխատանքի արգասիքը ոչ թե լինեն տառապանքն ու չարչարանքը, այլ՝ հաճույքը: Դրա համար մենք հաստատել ենք օրինականություն, կոռուպցիա չի լինելու: Քարոզարշավի ընթացքում մարդիկ ինձ հարցնում են, թե ինչ փուլում է կոռուպցիայի դեմ պայքարը: Ես հետաքրքրվեցի եւ նրանց լսելով, մեկ-երկու տեղեկություններ ստանալով, վստահ ասում եմ, որ կոռուպցիոն կծիկները քանդվում են»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում եւս հայտարարեց, որ առաջիկայում միկրոբիզնեսը մարզերում չի հարկվելու: Նա նշեց, թե որոնք են համարվում միկրոբիզնեսներ: Հավելենք, որ խոսքը 20-24 մլն դրամի շրջանառություն ունեցող բիզնեսի մասին է:

«Դա ստուգելու ենք հետեւյալ կերպ. բոլոր օբյեկտները պետք է ՀԴՄ խփեն եւ այդպես կորոշվի, թե տարեկան շրջանառությունը որքան է: Մեր երկրում մեծ խնդիրներ կան՝ ՀԴՄ խփելու համար: Նախկինում ասում էին՝ ՀԴՄ խփում ենք, գումարը գնում է բյուջե եւ թալանում են, բայց հիմա պետք է նշեմ, որ կոռուպցիան արմատախիլ է եղել երկրից: Ես չեմ ասում, որ Հայաստանում հիմա ոչ մեկ կաշառք չի վերցնում, բայց վստահ կարող եմ ասել, որ բարձր մակարդակով նման բան չկա»,-  շեշտեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գեղարքունիքում երկու շատ հայտնի օբյեկտ կա, որ ՀԴՄ չեն տալիս: «Երբ պահանջել են ՀԴՄ տալ, ասում են՝ մինչեւ սարքավորումը գտան՝ 20 րոպե անցավ, մինչեւ միացրեցին, մի 15 րոպե էլ այդտեղ անցավ: Դա Հայաստանի ամենապոպուլյար ռեստորանն է»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին հարկերը իջեցնելու են: Սակայն պետք է, որ քաղաքացիներն ու գործարարներն էլ հետեւողական լինեն, բարեխղճորեն հարկեր չթաքցնեն պետությունից: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նպաստի համակարգը եւս բարեփոխելու են:

«Մենք անելու ենք այնպես, որ մարդը չհամակերպվի իր աղքատության հետ»,- ասաց վարչապետը:

«Իմ քայլը» դաշինքի ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ միջհամայնքային ճանապարհներին: Հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ նշեց, որ վերանորոգվելու են Գեղարքունիքի մարզի մի շարք ճանապարհներ:

Բնակիչները հրապարակից բարձրաձայնեցին այն մասին, որ պետական հիմնարկները փակվում են: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը փոխանցեց, որ պետք է պետական կառույցներն օպտիմալացվեն: «Պետական համակարգում աշխատում է ավելի շատ մարդ, քան՝ անհրաժեշտ է եւ դրա արդյունքում ամեն ինչը դանդաղում է: Մենք այդ մարդկանց անաշխատանք չենք թողնելու, ստեղծելու ենք այլընտրանքներ:

Դուք հիմա զինկոմիսարիատների օպտիմալացման մասին եք ասում, բայց մենք առաջնագծում ծառայողների աշխատավարձի բարձրացման խնդիր ունենք, իրենք են կարեւորը: Պետք է զինկոմիսարիատները օպտիմալացնենք, որ նրանց աշխատավարձը բարձրացնենք, բայց սա չի նշանակում, որ զինկոմների աշխատակիցներն անգործ են մնալու, նրանց առաջարկվելու է այլ աշխատանք»,- ասաց վարչապետը:

Տպել
2960 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ