Սրանք էլ չեն գնացել. օրենքը վերջին տեղում է

29/11/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 29-ի համարում

Զեյթունի ուսանողական հանրակացարանում ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեի օրը գրեթե ոչնչով չէր առանձնանում սովորական առօրյայից: Հանրակացարանի բնակիչների մեծ մասը, որոնք Հայաստանի տարբեր շրջաններից են, չէին մասնակցելու հանրաքվեին եւ լիուլի իրենց կիրակնօրյա հանգիստն էին վայելում: Իսկ, ինչպես հավաստեցին նրանք, տուն մեկնած այն քիչ ուսանողները մոտակա բնակավայրերից եկած ուսանողներն են, որոնք ամեն շաբաթ եւ կիրակի օրերին էլ գնում են: Թեեւ, որպես կանոն, հանրակացարաններում ապրում է բնակչության պակաս ապահովված խավը, նրանք հավաստիացնում են, որ քվեարկությանը մասնակցելու համար իրենց բնակավայր չմեկնելու պատճառն այնքան էլ գումարի խնդիրը չէ, պարզապես նրանց մեծ մասը վստահ է, որ Սահմանադրության փոփոխությունների փաթեթն անցած է համարվելու՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, եւ կամ  նորացված Սահմանադրություն ունենալն իրենց կյանքում ոչինչ էլ չի փոխելու:

Բայց եթե շահագրգռված որեւէ մեկը, ինչպես, ասենք, այլ ընտրությունների ժամանակ է լինում, ավտոբուս վարձեր եւ անվճար տաներ քվեարկության ու բերեր, իրենք չէին մերժի: «Կգնայի, տնեցիներին կտեսնեի, ձեռի հետ էլ՝ ընտրատեղամաս կմտնեի «ոչ» կասեի, կգայի»,- ասում է լոռեցի Գոռ Մկրտումյանը, թեեւ համոզված է, որ չի կարող «ոչ»-ն անցնել, որովհետեւ պետությունն «այո»-ի համար այդքան ներդրումներ է արել:  Իսկ ջերմուկցի եւ ԵՊՀ-ում սովորող մի այլ տղա, որը չցանկացավ անունը հրապարակել, քվեարկության իր չգնալն այսպես բացատրեց, թեեւ Երեւանի ժամանակավոր գրանցում էլ ունի եւ կարող էր այստեղ քվեարկել.

«Չեմ գնացել, որովհետեւ ինձ թվում է՝ ոչ մի բան չի փոխվելու Սահմանադրությունն ընտրելով: Տեսեք, մի քանի ժամանակ առաջ՝ 10 տարի է, 15 տարի է՝ չեմ հիշում, Սահմանադրություն ընտրվել է: Ես չեմ ընտրել, ընտրել են մեր մեծերը, ու ոչ մի բան չի փոխվել, ինձ թվում է: Հիմա որ ես ընտրեմ, իմ ընտրությունից եւս ոչ մի բան չի փոխվելու, որովհետեւ Հայաստանում օրենքը գտնվում է ամենավերջին տեղում: Չէ՞: Դրա համար ես ցանկություն չունեմ ո՛չ քվեարկել, ո՛չ էլ ընդհանրապես խառնվել քաղաքական, պետական գործերին»: Չնայած՝ նորացված Սահմանադրությունը, նրա կարծիքով, «ոնց էլ չլինի նախկինից մեկ կամ կես կետով լավն է: Բայց լավն է, վատն է՝ Հայաստանում դա չի իրագործվելու»: Իսկ ստեփանավանցի Ամալյա Մկրտչյանը, որը բավական ուսումնասիրել է առաջարկվող նախագիծը, դեմ է դրան:

«Ամենա-ամենաշատը ես դեմ եմ երկքաղաքացիության դրույթին: Այսինքն՝ թուրքը, ես կոնկրետ եմ ասում, իմ ամենամեծ թշնամին, կգա, կդառնա իմ պետության քաղաքացի: Նրանք էլ խոզի նման բազմանում են, չէ՞: Ըհը՜: Ու մի տասը տարի հետո Հայաստանը լրիվ թուրքերով կլցվի, եւ նրանց չենք կարողանա մեր պետությունից քշել: Այսինքն՝ Հայաստանը կդառնա մի պետություն, որտեղ հայեր գոյություն չեն ունենա: Դա էլ հենց ցանկանում են թուրքերը»,- ասում է Ամալյան: Իսկ ահա Երեւանի ժամանակավոր գրանցում ունեցող Նազիկ եւ Նելլի Ռեհանյանները երեկ գնում էին քվեարկության, անկախ նրանից՝ ընդդիմությունն ի՞նչ է ասում՝ նշելով, որ իրենք իրենց քաղաքացիական պարտքն են կատարում եւ ճիշտ են համարում իրենց  մասնակցությունն ունենալը, իսկ հանրաքվեին գնալն, ըստ նրանց, ամենեւին չի նշանակում, թե ուրեմն «այո»-ի կողմնակիցն են: Իսկ ««ոչ» քվեարկելու դեպքում  իշխանություններն են մեղավոր»,-ասում էր քոլեջի դասախոս Նազիկ Ռեհանյանը: Ժամանակավոր գրանցում ունեցող ուսանողների մի մասն էլ պարզապես տեղեկացված չլինելու պատճառով չի մասնակցել քվեարկության, որովհետեւ չգիտեր՝ որտեղ է քվեարկելու:

Աննա Զախարյան

Տպել
791 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը