Մատենադարան. հանրաքվեն կմնա՞ իշխանության բկին

29/11/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 29-ի համարում

Երեկ ընդդիմության կոչով Մատենադարանի մոտ էր հավաքվել մոտ 8 հազար քաղաքացի: Ու թերեւս անսահման վիրավորվածությունն էր պատճառը, որ երեկ ընդդիմության կոչով հավաքվածների մեջ կար այն նույն կայծը, որը մի քանի օր բոցկլտաց 2003-ի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո եւ ընդդիմության ապաշնորհության պատճառով մարեց: Ժողովուրդը կրկին վիրավորված էր եւ կրկին հավատում էր, որ ինքը կարող է հասնել նրան, որ իրեն չստորացնի ողորմելի մի գյուղապետ, ինչպես, օրինակ, Մասիս գյուղի գյուղապետը, որը ճանապարհամիջին խաշլամայով սեղան էր գցել եւ մսի կտորներ տալիս էր միայն իր այն համագյուղացիներին, որոնք գնացել ու քվեարկել են «այո»:

Երեկ Մատենադարանի հարթակում էին միասնական ընդդիմության բոլոր լիդերները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ.Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Արամ Կարապետյանը, Հրանտ Խաչատրյանը, Արամ Գ.Սարգսյանը, Պետրոս Մակեյանը եւ մյուսները, բացառությամբ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի: Ու երբ ժողովրդի միջից հարց հնչեց, թե որտեղ է Գեղամյանն, ու այդ հարցը մենք փոխանցեցինք Վազգեն Մանուկյանին, ԱԺՄ նախագահն ասաց. «Չգիտեմ, կարող է վաղը լինել այստեղ, կարող է եւ չլինել»: Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ժողովրդի այդ հարցադրումն ուղղել Արտաշես Գեղամյանին»: Ուղղեցինք, եւ «ԱՄ» նախագահը պատասխանեց. «Իշխանություններին չպետք է հնարավորություն տանք ընդդիմությանը հասցնել այնպիսի հարված, որ հետո արդեն ԼՂ հարցի ոչ հայանպաստ լուծման գնան` արդեն իսկ չունենալով իրենց ընդդիմացող որեւէ քաղաքական ուժ»:

Այդուհանդերձ, «ԱՄ» նախագահը չբացառեց, որ ինչ-որ մի պահի ինքը կմիանա իր գործընկերների հարթակային պայքարին: Իսկ երեկ Մատենադարանի  հարթակում կանգնած ընդդիմության լիդերների խոսքը ներքեւում կանգնած ժողովուրդը լսում էր վերջին ժամանակներին բնորոշ անտարբերությունը հաղթահարած: Հանրահավաքը բացեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որի գնահատմամբ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած   խեղկատակությունը վերջին տարիների անօրինական գործընթացի եզրափակիչ ակորդն է: Ժողովրդին անասելի լիցք հաղորդեց մաեստրո Օհան Դուրյանը:

«Սիրելի՛ ժողովուրդ, վաղը պետք է լինեք երեք անգամ ավելի շատ, քան այսօր: Վաղը պետք է գամ ու հաշվեմ ձեզ: Իմ սիրտը լաց է լինում, որովհետեւ պետք է գնամ գերեզման` այս կեղծիքները, այս խեղաթյուրումները տեսնելով: Բայց ես ուզում եմ տեսնել հայ ժողովրդին, որը շնչելու է ազատ, այլ ոչ թե նմանվելու է նրանց, ովքեր սուտ ժողովրդավարություն են կառուցում»,- ասաց մաեստրոն: Իսկ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, դիմելով արդեն ընդդիմադիր իր գործընկերներին, ասաց, թե ամեն ինչ պետք է անել, որպեսզի պայքարի շիկացումը չնվազի: «Այսօր ինձ ցավ է պատճառում ժողովրդի բարոյալքման աստիճանը, եւ դա ամենամեծ հանցագործությունն է, որ կատարել են այս իշխանությունները: Ոչ մի դեպքում չպետք է կրկնվի 2003-ի սցենարը: Ժողովուրդ, մենք իրավունք չունենք կորցնելու պատմական այս պահը»,- ասաց ակադեմիկոսը:

Եւ իսկապես, ընդդիմության լիդերները կարծես հասկանում են, որ եթե այս անգամ էլ ժողովրդին ամեն օր ուղարկեցին տուն՝ վաղը ինչ-որ բան նրանց խոստանալու հույսով, ապա ժողովրդի թիվ մեկ թշնամին դառնալու է ոչ թե Քոչարյանը, այլ հենց ընդդիմությունը: Ուստի, դիմելով հավաքվածներին, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Սիրելի՛ ժողովուրդ, նոր իրավիճակը նոր լուծումներ է ուզում: Կարող ենք անընդհատ հավաքվել, անընդհատ բողոքել, որ իշխանությունները վատն են: Միեւնույն է, սրանք պադոշ են, եւ դա իրենց վրա չի ազդում: Ամենակարեւորն է այն է, որ այստեղ հավաքվածներից որեւէ մեկը չի պատրաստվում գնալ 2007-ի ընտրություններին:

Հետեւաբար, միասնական ընդդիմությունը միակամ է կատարելու միասնական գործողությունները՝ օր առաջ այս իշխանություններից ազատվելու համար: Մենք հավաքելու ենք կրիտիկական զանգվածը, եւ այդ զանգվածը հավաքելու դեպքում մեր քայլը միանշանակ է: Համբերությամբ ու սիրով սպասենք վաղվա օրվան: Վաղը լուրջ ասելիք ունենք ձեզ»,- հայտարարեց Արամ Զ.Սարգսյանը: Իսկ ԱԺՄ նախագահն ավելացրեց. «Ով պատրաստ չէ, թող կողք քաշվի»: Կոչը վերաբերում էր թե՛ հարթակում կանգնածներին եւ թե՛ ներքեւում հավաքվածներին: Այսօր ժամը 15-ին ընդդիմությունը ժողովրդին կրկին կհավաքի Մատենադարանում: Ու այսօր, ըստ ամենայնի, պարզ կդառնա՝ կրկնվո՞ւմ է 2003-ի անփառունակ սցենարը, թե՞ ընդդիմությունն իրապես լուրջ ասելիք ունի, ինչպես նաեւ՝ անելիք:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1751 դիտում

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին