Հանելուկ. ո՛չ ազատ, ո՛չ էլ արդար

29/11/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 29-ի համարում

Հանրաքվեի քարոզչության ողջ ընթացքում «այո»-ականների միակ գործառույթն այն էր, որ կողքից նայողը տպավորություն ստանա, թե «այո»-ն ակտիվորեն քարոզվում է: Իհարկե, «Այո»-ի շտաբում պետք է լինեն տաժանակիր աշխատանքից հոգնած դեմքեր, որոնք, անընդհատ «օֆ-օֆ» ասելով, ման գան ու ցույց տան, թե «էս մի ամիսը տանջվեցինք-մեռանք»: Այս ամենը շտաբում ապահովված է: Եւ շտաբն էլ աշխատանքի պատրանքը պահպանելու համար պարբերաբար պետք է ասուլիսներ հրավիրի, եւ երեկ շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանը հրավիրեց այդպիսի ասուլիս: «Համակարգող խորհուրդը շարունակում է աշխատել, մենք կկարողանանք այս երկու օրերի ընթացքում ամբողջական գործընթացի վերլուծության վերաբերյալ, մոտեցումների վերաբերյալ մեր կարծիքներն արտահայտել»,- ահա այսպիսի ընդամենը մեկ բովանդակալից նախադասության մեջ պրն Շահգելդյանը կարողացավ ամփոփել ասուլիս հրավիրելու ամբողջ իմաստը:

Ուշագրավն այն է, որ առ այսօր որեւէ մեկը պաշտոնապես չի հայտարարել, որ «նոյեմբերի 27-ին Հայաստանում տեղի է ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ քվեարկություն»: Շատերն ակնկալում էին, որ այս արտահայտությունը կհնչի հենց այդ ասուլիսի ժամանակ: Դրա բոլոր հիմքերը կան` պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի 1922 ընտրատեղամասերից եւ ոչ մեկից որեւէ դիմում-բողոք չի ստացվել, ըստ նույն պաշտոնական տվյալների՝ մի 65% մասնակցություն է ապահովվել, որի մի 95%-ն էլ «այո» է քվեարկել: Ուրեմն ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ «Այո»-ի շտաբը «օֆ-օֆ»-ի արանքում չի արտասանում այդ կախարդական նախադասությունը: Ասում են ամեն ինչ: Օրինակ՝ Շահգելդյանը ասում է, որ եղել է բարձր ակտիվություն, մասնակցությունը եղել է բավարար:

«Պարոն Շահգելդյան, կարո՞ղ եք արտասանել հետեւյալ նախադասությունը` քվեարկությունը անցել է ազատ, արդար եւ թափանցիկ»,- ճարահատված դիմեցինք «Այո»-ի շտաբի համակարգողին: «Ես արդեն ասացի իմ կարծիքը եւ կարծում եմ, որ ձեր բառերը կրկնելը ինձ համար նպատակ եւ խնդիր չէ»,- ասում է Շահգելդյանը: Այսինքն՝ քվեարկությունն անցել է ազատ, արդար եւ թափանցի՞կ, թե՞ ոչ: «Ես կարծում եմ, որ ձեր հարցին պատասխանեցի»,- հայտարարեց պրն Շահգելդյանը: Մի խոսքով, հույսերը, թե Մ.Շահգելդյանը կարտասանի այդ մոգական նախադասությունը, չարդարացան: Իսկ Տիգրան Թորոսյանը, որը ասուլիսից հետո եկավ շտաբ մասնակցելու շտաբի նիստին, կհայտարարի՞, որ քվեարկությունը անցավ ազատ արդար եւ թափանցիկ:

«Ես կարծում եմ, Հայաստանում անթերի ընտրություն հնարավոր չէր, որ լիներ: Բայց մեկ բան ակնհայտ է, որ հրապարակված թվերը ցույց են տալիս, որ խախտումների, թերությունների ամենամանրակրկիտ հաշվի առնելու դեպքում անգամ որեւէ ձեւով հանրաքվեի արդյունքները չեն կարող կասկածի տակ դրվել»,- մեր հարցին ի պատասխան ասում է պրն Թորոսյանը: Բայց խնդիրը այն չէ` արդյունքները կարելի՞ է կասկածի տակ դնել, թե՞ ոչ, այլ այն, թե քվեարկությունը ինչպես է անցել` ազատ, արդար եւ թափանցի՞կ: «Բացարձակապես միջազգային չափանիշներին համապատասխան այսօր հնարավոր չէր ընտրություն անցկացնել Հայաստանում»,- թեման հետեւողականորեն շրջանցեց պրն Թորոսյանը:

Այսինքն՝ ԱԺ փոխխոսնակը եւս չի կարողանում արտասանել այդ նախադասությունը: Գուցե դրան խանգարում է պրն Թորոսյանի այն նկատառումը, թե ինչ-որ խախտումներ են եղել: Թե որտեղից ԱԺ փոխխոսնակին տվյալներ խախտումների մասին, երբ որեւէ բողոք որեւէ ընտրատեղամասից չի ստացվել, այդպես էլ մնաց անհայտ: Բայց պատկերացնենք, որ իշխանություններն ունեն տեղեկություններ խախտումների մասին: Ուրեմն ի՞նչ է սպասվում մեղավորներին: Այն նույն բանը, ինչ ընտրակեղծիքների մեղավորների հետ կատարվեց 2003-ի ընտրությունների ժամանա՞կ, երբ որեւէ մեկը չպատժվեց: «Դուք հիանալի գիտեք, որ ես միշտ էլ կողմնակից եմ ցանկացած օրենքի խախտման մեղավորներին պատժելուն: Միշտ` ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը, ե՛ւ ընդհանրապես»,- չափազանց վճռական տոնով հայտարարեց պրն Թորոսյանը:

Բայց չէ՞ որ պրն Թորոսյանը բարձրաստիճան իշխանավոր է, նրա կուսակցությունը ամենաշատ տեղերն է զբաղեցնում խորհրդարանում: Ուրեմն ինչո՞ւ Հայաստանում ընտրակեղծարարները երբեք չեն պատժվում: «Ես կարծում եմ, որ դուք լավ գիտեք, որ ես դատավոր չեմ, ոչ էլ դատախազության ներկայացուցիչ»,- իր համեստ դերը իշխանության մեջ հստակեցրեց պրն Թորոսյանը: Ի՞նչ է ստացվում: Տեղի է ունեցել հանրաքվե: Դատելով ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներից՝ բնակչությունը խանդավառությամբ գնացել է ընտրատեղամասեր ու աննկարագրելի հերթերի պայմաններում քվեարկել: Որեւէ ընտրատեղամասից որեւէ բողոք չի ստացվել: Պաշտոնական որեւէ փաստաթուղթ գոնե մեկ խախտման մասին իսպառ բացակայում է: Բայց «Այո»-ի շտաբի ամենաբարձրաստաճան ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում են հայտարարել, որ քվեարկությունը եղել է ազատ, արդար եւ թափանցիկ: Հանելուկ է, չէ՞: 

Հայկ Գեւորգյան

Տպել
1134 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում