Արեւիկի դպրոցի տնօրենը խիստ նկատողություն է տվել փոխտնօրենին եւ դասղեկին, տնօրենին կպատժի մարզպետարանը

Շիրակի մարզպետարանն արձագանքել է նոյեմբերի 27-ին Արեւիկում տեղի ունեցած դեպքին: Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Արևիկի միջնակարգ դպրոցում 27.11.2018 թվականին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ նոյեմբերի 28-ին դպրոցում հրավիրվել է մանկավարժական խորհրդի նիստ: Նիստի արդյունքում տնօրեն Հակոբ Թորոյանի հրամանով խիստ նկատողություն է հայտարարվել դպրոցի երկրորդ դասարանի դասվար Աննա Պետրոսյանին և փոխտնօրեն Թեղո Մելքոնյանին` ուսումնադաստիարակչական աշխատանքներում տեղ գտած թերացումների և ոչ պատշաճ վերահսկողություն սահմանելու համար, որի պատճառով երկրորդ դասարանի աշակերտուհի Մանե Նռանյանը ստացել է մարմնական վնասվածք և վիրահատվել, իսկ Սյուզի Թադևոսյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է տուն:
Ոստիկանությունում պատրաստվում են նյութեր տվյալ դեպքի առնչությամբ, որի վերջնական արդյունքում կորոշվի դպրոցի տնօրենին կարգապահական տույժի ենթարկելու հարցը»: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Արեւիկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհիներ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանն ընկել էին երկրորդ հարկի դասասենյակի պատուհանից:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է կատարվում՝ դեպքի մանրամասները ճշտելու ուղղությամբ:

Տպել
914 դիտում

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կկալանավորվեն․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան