Երևան
26 °C
«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը շարունակվում է Գեղարքունիքի մարզում: Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը եղել են նաեւ մարզկենտրոն Գավառում: Վարչապետի պաշտոնակատարն այնտեղ հայտարարեց, որ այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ մարդկանց սպասումները լավատեսական են:
«Մարդիկ ապրում են վստահ՝ վաղվա օրվա նկատմամբ: Մենք այս նախընտրական քարոզարշավի հիմնական ձեւակերպումը պետք է համարեք հայ ժողովրդի վստահությունը վաղվա օրվա նկատմամբ: Մենք տապալել ենք կոռուպցիոն համակարգը եւ մեր առաջիկա հաղթանակը լինելու է աղքատության ու գործազրկության նկատմամբ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկա տարիները լինելու են ներգաղթի տարիներ, սակայն դրա համար պետք են ներդրումներ, գործարանների բացումներ, որպեսզի քաղաքացիներն աշխատատեղեր ունենան եւ հետ վերադառնան:
«Ես խնդրել եմ, որ հանեն մեր հասցեին հնչող մեղադրանքները՝ մյուս քաղաքական ուժերի կողմից, այս քարոզարշավի ընթացքում բոլորինը: Այս պահին խոսում են ներդրումների մասին, որ ներդրողներ չկան: Ես դրան կպատասխանեմ մեկ օրինակով, որը շատ հետաքրքիր է: Ես, երբ մտել եմ վարչապետի սենյակ, ինձ տեղեկացրել են, որ մի գործարար ՀՀ է բերում բամբակի սերմեր եւ մաքսային մարմիններում խնդիրներ են առաջացել: Հիմա պարզվում է, որ այդ բամբակը սպասվածից շատ բերք է տվել: Այդ գործարարը ծագումով Գավառից է եւ այստեղ տեքստիլ գործարան է բացել: Այն կսկսի աշխատել հունվարից մինչեւ 600 աշխատատեղով, նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 1200-ի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ մեկ այլ սփյուռքահայ գործարար էլ որոշել է Երեւանում հիմնել գյուղտեխնիկայի արտադրություն: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս պահին մոտ 600 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է քննարկվում: «Մենք աջակցելու ենք այս ծրագրերին, նրանք էլ օգնելու ենք, որ տեղի ունենա տնտեսական հեղափոխությունը: Այս հեղափոխությունը ՀՀ-ին բերելու է տնտեսական ազատություն, ազատելու է աղքատության ճիրաններից»,- ասաց նա եւ շեշտեց, որ մինի բիզնեսն ազատելու են հարկերից, որպեսզի այն զարգանա խոշոր եւ միջին բիզնեսի հետ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց կառավարությանը մեղադրում են այն բանում, որ փակվել է Ամուլսարի հանքը: Հետո, վարչապետի պաշտոնակատարը շարունակեց, որ Ամուլսարի շահագործումն ընդունելի կլինի այն ժամանակ, երբ կլինեն հստակ մասնագիտական երաշխիքներ, որ այդ հանքի շահագործումը Սեւանին վնաս չի հասցնում: «Հարուցված է քրեական գործ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունը կներգրավվի որպես փորձագետ: ՀՀ-ն փող չի խնայի, որ այդ փորձաքննությունը լինի անաչառ»,- ասաց նա եւ նշեց, որ իր մոտ կա մեղադրանքների 17 կետանոց ցուցակ, որոնց առաջիկայում եւս կանդրադառնա:
Աչաջուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվել
Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկրների միջև գործակցությունը. Փաշինյանը՝ Քուվեյթի վարչապետին
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են (տեսանյութ)
Հուլիս ամսին Հայաստան է ժամանել 188 856 զբոսաշրջիկ
6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից
Գիտության զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. Մխիթար Հայրապետյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին
Ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեսչական մարմինը վերացրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն
Հանգստյան օրերին ԱԻՆ-ն օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացել
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունը
«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց
Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ
1353 արտակարգ դեպք և պատահար, 30 զոհ, 4106 տուժած. ԱԻՆ-ն ամփոփել է հուլիս ամսվա կատարած աշխատանքները
Խոշոր ավտովթար 4 ավտոմեքենայի մասնակցությամբ. վիրավորների թվում հղի կին կա
ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել Արկադի Դվորկովիչը
Հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
Երկու նախադպրոցական կրթական կենտրոն Սարատովկա և Շնող բնակավայրերում
Օգոստոսի 5-8-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 102 դեպք
Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու. ԱՍՀՆ
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ
Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը
Օգոստոսի 7-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,7 հազար ուղևոր
Քաղաքաշինության կոմիտեում քննարկում է տեղի ունեցել կորեացի փորձագետների խմբի հետ՝ Ազգային գեոպորտալի բարելավման համար
Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված
Առաջիկայում պարեկային ծառայությունը կգործի նաև Գեղարքունիքում, Տավուշում, Արագածոտնում և Կոտայքում (տեսանյութ)
Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 232 695 է
Դիտակետում շահութահարկի տարեկան հաշվարկներն են. կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ժամանակին արձագանքել ծանուցումներին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի
Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր
Հրդեհ տասնութ հարկանի շենքի մալուխների հորանում․ տարհանվել է 85 քաղաքացի
Ահազանգեր՝ մայրաքաղաքի փողոցներում Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանի վաճառքի մասին
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ
© 2022 Հայկական ժամանակ