Ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ՝ թիրախավորելով իմ անձը. Արայիկ Հարությունյան

30/11/2018 schedule10:27

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հերքում է տեղեկությունները, թե ինքը «զավթել է» հողեր: 

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ. 

«Վերջին օրերին ներքաղաքական դաշտում առկա որոշակի լարվածության ֆոնին ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ՝ թիրախավորելով իմ անձը: 

Մասնավորապես՝ լրատվական կայքերում անհայտ հեղինակների անուններով հրապարակումներ են արվում՝ իմ մասին տարածելով կեղծ եւ ստահոդ տեղեկություններ, մանիպուլյացիաների միջոցով փորձելով թյուր կարծիք ձեւավորել հասարակության շրջանում: Ի դեպ, ձեռագիրը չի փոխվել: 

Ինչպես անում էին տարիներ շարունակ, այնպես էլ հիմա ժողովրդի մեջ պարբերաբար տարածում են սուտ տեղեկություններ իմ «առասպելական» ունեցվածքի մասին, թե իբր «վարչապետը զավթել է բոլոր հողերը» եւ այլն: Իսկ 2016թ.-ին՝ ապրիլյան քառօրյայից հետո, այդ դավադրություններն անցան բոլոր սահմանները, եւ տարածվեց այն ստոր զրույցը, թե իբր վարչապետը չի թույլատրել, որ ռազմաճակատ մեկնող տանկերն անցնեն իրեն պատկանող արտերով… Այս առումով շնորհակալությունս եմ հայտնում գեներալ Միքայել Արզումանյանին, ով լույս սփռեց այդ հարցի վրա եւ ժողովրդի համար բացահայտեց անհերքելի ճշմարտությունը:

Ու կրկին այդ ստահակների կողմից անհույս հարձակումների շարք է սկսվել: Բայց ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ անիմաստ գործով եք զբաղված, քանի որ ի տարբերություն ձեր` անհիմն ու «օդից կախված լուրերից» արած եզրակացությունների, իմ ունեցվածքի մասին փաստերով խոսելուց ես երբեք չեմ խուսափել: 

Առաջիկայում եւս դրանց ավելի մանրամասն կանդրադառնամ հանրության առաջ առանձին ծավալուն հաշվետվություններով:

Հ.Գ. Այս պահին անդրադառնամ ինձ վերագրվող լկտի ստերից մի քանիսին: Իմ վարչապետության հենց առաջին շրջանում՝ 2008թ.-ին, հանրապետությունում հիմնադրել ենք «Տոհմային կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որտեղ կատարված ներդրումների շնորհիվ ունենք տարածաշրջանի լավագույն անասնաբուծական կայաններից մեկը: Այդ նպատակով պետական բյուջեից որեւէ այլ ծրագիր չի ֆինանսավորվել:

Հաջորդը՝ Արցախի ներդրումային հիմնադրամին պատկանող «Ֆիդես» հիփոթեքային ընկերություն ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին վերաբերող սուտն է: Այն եւս պետական է, որի առաքելությունը Արցախի հիփոթեքային շուկայի եւ ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելն է։ Դժվար հասկացողների համար պարզաբանեմ, որ եթե ընկերությունը պետական է, հետեւաբար ոչ մի մասնավոր անձ դրա հետ կապ չունի:

Նույն տրամաբանությամբ կարելի է ինձ «մեղադրել» «Գրանդ Տոբակո», «Երեւանի կոնյակի գործարան» եւ բազմաթիվ այլ ընկերություններում մասնաբաժիններ ունենալու մեջ, որոնց Արցախում գործունեություն ծավալելուն նպաստել եմ իմ վարչապետության տարիներին եւ որոնց ստեղծած արդյունքը մեծ նշանակություն ունի տնտեսության համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, մնացած հերյուրանքներին կանդրադառնամ հաջորդիվ»:

Տպել
1810 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)