Մարդիկ գիտեն, որ իրենց քվեով իշխանության եկած թիմը այդ քվեն չստանալու դեպքում կհեռանա․ Հակոբ Սիմիդյան

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ութերորդ օրն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ երկու դաշինք եւ ինը կուսակցություն։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հակոբ Սիմիդյանի հետ։ Սիմիդյանը դաշինքի ռեյտինգային ցուցակով թեկնածություն է առաջադրել Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ չորս ընտրատարածքում։

- Պարոն Սիմիդյան, ինչպե՞ս է ընթանում նախընտրական քարոզարշավը, եւ մասնավորապես՝ Դո՞ւք ինչպես եք այն անցկացնում։

- Քարոզարշավը շատ լավ է անցնում։ Ըստ էության, մենք ստանում ենք քաղաքացիների ջերմ խոսքերը, մեծ աջակցությունը, եւ հատկապես՝ վարչապետը։ Մենք էլ խոսում ենք մեր անելիքներից, եւ ընդհանուր առմամբ մեր թեկնածուները իրար հետ համագործակցելով, իրար չխանգարելով քարոզարշավ են անում։ Ըստ էության՝ քաղաքացիները շատ լավ են վերաբերվում «Իմ քայլը» դաշինքին։

- Տասնմեկ քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին։ Ձեր կարծիքով՝ բոլոր ուժերի համար քարոզարշավի հավասա՞ր պայմաններ են։

- Պայմանները, իհարկե, հավասար են, բայց ես չեմ կարող ասել՝ մյուս ուժերն ինչ արդյունավետությամբ են առաջ տանում իրենց քարոզարշավը։ Ես ինքս շատ չեմ նկատում մյուսներին, այսինքն՝ մեր քարոզարշավի ժամանակ ավելի շատ նկատում եմ «Իմ քայլը» դաշինքի իմ գործընկերներին, բայց, իհարկե բոլոր հնարավորությունները կան, բոլորի պայմանները հավասար են, բոլորն օգտվում են օրենքի տված հնարավորություններից։

- Հաճախ հանդիպում են կարծիքներ, որ «Իմ քայլը» դաշինքը վարչական ռեսուրս է օգտագործում իր քարոզարշավի ընթացքում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, վարչական ի՞նչ ռեսուրսի մասին է խոսքը։

- Գիտեք, մեղադրանքներ կան, բայց, որպես էդպիսին, որեւէ փաստ չեմ տեսել, որ մատնացույց անեն, ասեն՝ էդ ոնց ենք օգտագործում վարչական ռեսուրսները։ Ես ինքս որեւէ վարչական լծակ չեմ օգտագործում եւ չեմ էլ կարող օգտագործել։ Ես իմ ընկերների, իմ թիմակիցների հետ քարոզարշավ եմ անում բակերում՝ տարածելով մեր թռուցիկները, ծրագրերը։ Մենք ուղիղ շփվում ենք քաղաքացիների հետ, ուղիղ պատասխանում ենք նրանց հարցերին, պատասխանում ենք, թե ոնց ենք պատկերացնում մեր հետագա գործունեությունը։

- Իսկ քաղաքացիներին ծրագիրը հետաքրքրո՞ւմ է, թե՞ բավարար է միայն այն, որ ներկայացնում եք «Իմ քայլը» դաշինքը։ Կարծես թե, այս քարոզարշավն այդքան էլ ծրագրային դրույթների վրա չէ հիմնված։

- Այո, շատերն ուղիղ ասում են՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ մենք ազատվեցինք նախկին ռեժիմից, մեզ դա բավարար է, վերջ։ Բայց, իհարկե, խոսքը միայն դրա մասին չէ։ Սպասելիքներ կան, հավատ կա, մենք էլ մեր կողմից բանաձեւեր ենք ներկայանցում, թե ոնց ենք իրականցնելու մեր ծրագրերը։ Խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, որը շատ կարեւոր ծրագրային դրույթ է, որը հռչակվել է նաեւ վարչապետի կողմից։ Խոսքը նաեւ ներդրումների մասին է, մեր գործընկերներն արդեն բազմաթիվ ներդրումների մասին հայտարարել են։ Այսինքն՝ ծրագրային խոսք կա, մարդիկ ընդունում են, սպասելիքներ ունեն մեր ծրագրից եւ հավատում են, որ էդ ամենն իրականություն է դառնալու։

- Պարոն Սիմիդյան, Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, ռեյտինգային ընտրակարգը պահպանվեց։ Արդյունքում տեսնում ենք՝ նույն ընտրատարածքում իրար դեմ են պայքարում նույն թիմի թեկնածուները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, արդյո՞ք այս ընտրակարգի պահպանումը ճիշտ էր։

- էս տարբերակով ռեյտինգային ընտրակարգն, իհարկե, ադքան էլ լավ տարբերակ չէ։ Այսինքն՝ մենք մրցակում ենք մեր ընկերների հետ։ Առհասարակ, ես մեծամասնական ընտրակարգին շատ բացասական չեմ վերաբերում, բայց էս տեսքով այն շատ բացասական հետեւանքների է հանգեցում։ Եթե առաջիկայում քննարկումներ լինեն ընդհանրապես համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու, ես կողմ կլինեմ։ Բայց այս տեսքով մեծամասնականին կողմ չեմ, երբ նույն թիմի ներկայացուցիչները նույն տեղում մրցակցում են իրար դեմ։ Իհարկե, առաջանում են ինչ-որ խնդիրներ։

- «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը բավականին ծավալուն է եւ անելիքների մանրամասն նկարագրությամբ։ Մասնավորապես՝ Ձեզ համար ո՞ր ոլորտն է առաջնահերթ եւ Դուք որտեղ ունեք անելիքներ։

- Ես հիմա հանդիսանում եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ։ Սա այն ոլորտն է, որ ինձ շատ է հետաքրքրում, եւ եթե հայտնվեմ Ազգային ժողովում, կլինեմ հենց այդ հանձնաժողովում, այդ ոլորտում։ Հենց այս ոլորտում էլ անելիքները շատ են, եւ իհարկե մեծ ցանկություն կա զբաղվել էդ ամեն ինչով։ Էդ հարթակում եւս ներդրումներ պետք է լինեն։ Հիմա էլ կան ծրագրեր, որոնք ընթանում են, ու հույս ունեմ տեսանելի արդյունքներ կունենանք։

- Կարծում եք՝ օրենսդիրում առավե՞լ շատ անելիքներ ունեք, եւ եթե ընտրվեք՝ կմնաք ԱԺ-ում, թե՞ նորից գործադիր կգնաք։

- Ամեն դեպքում քաղաքական թիմի որոշումն է լինելու, իհարկե, ես իմ կարծիքը կասեմ։ Ես ինձ գործադիրում տեսնում եմ, բայց ԱԺ-ն էլ ինձ համար նոր տեղ չէ, ես այնտեղ հինգ տարի աշխատել եմ, եղել եմ Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Խորհրդարանը տեղ է, որին ծանոթ եմ, գիտեմ պատգամավորի աշխատանքը։ Այսինքն՝ երկու տեղում էլ անելիք ունեմ, քաղաքական թիմի հետ կորոշենք՝ անցնելու դեպքում որտեղ լինեմ։

- Ակնհայտ է, որ «Իմ քայլը» մեծամասնություն է լինելու խորհրդարանում, ի՞նչ եք կարծում, մյուս ուժերի բաշխվածությունն ինչպիսին կլինի, ովքե՞ր կանցնեն խորհրդարան։

- Շատ դժվար է կանխատեսել։ Խուսափեմ անուններ տալուց, բայց կուզեի, որ ԱԺ-ում չհայտնվեին այն ուժերը, որոնք երկար տարիներ թալանել են մեր ժողովրդին, ուժեր, որոնք ներքաղաքական հարցերում կարող են օգտագործել անօրինական գործիքներ։ Կուզեի ԱԺ-ում հայտնվեին էն ուժերը, որոնք իրենց օրենքից դուրս չեն թողել թե՛ նախկինում, եւ թե՛ առաջիկայում չեն պատրաստվում։

- Մեդիադաշտում ամենաշատը խոսվում է «Իմ քայլ»-ի եւ ՀՀԿ-ի մասին, եւ քարոզարշավն էլ, ըստ էության, երկու կողմերում ընտրապայքարը ծավալվում է հենց այս ուժերի միջեւ։ Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի խորհրդարանում հայտվելու։

- Ես Հանրապետականի անցնել-չանցնելու հարցը տեսնում եմ քաղաքացիների հետ շփման ժամանակ։ Ուղղակի չեմ տեսել մեկին, որ կասի, թե ընտրելու է ՀՀԿ-ին։ Մասսայական վատ վերաբերմունք եմ տեսել հանրապետականների հանդեպ։ Բացի այդ՝ կարող եմ ասել, որ ՀՀԿ-ական գործիչների վարքը էս պահին միայն հավելյալ դժգոհությունների առիթ է տալիս քաղաքացիներին, նեգատիվ ֆոն են ստեղծում։ Չգիտեմ՝ տեսնում են իրենք, թե՝ ոչ, բայց քաղաքացիների հետ շփումներում ակնհայտ է։ Լրատվադաշտում գուցե հրապարակումներում ամենաշատն այդ երկու ուժերն են հիշատակվում, բայց խորհրդարան անցնելը քաղաքացիներից է կախված։

- Պարոն Սիմիդյան, ձեր ծրագրում դուք ներկայացնում եք ե՛ւ ձեր անելիքները, ե՛ւ վերջին շրջանում ձեր թիմի արածները։ Ինչպե՞ս կգնահատեք այս ամիսների աշխատանքը, ի՞նչ բացթողումներ են եղել։

- Բացթողումներ, իհարկե, կլինեն, բայց ես մեծ ցանկ կարող եմ ներկայացնել, թե ինչեր են արվել էս ընթացքում։ Իհարկե, առաջին հերթին՝ հեռացված է նախկին իշխանությունը։ Հետո՝ Հայաստանում ընտրություններն անցնում են օրենքի շրջանակում, արդեն տեսել ենք։ Հայաստանում կոռուպցիան, համակարգային թալանը վերացած Է։ Իհարկե, կան չինովնիկներ, որոնք կաշառք վերցնելու նպատակ ունեն, բայց դա էլ կվերանա։ Հայաստանում սոցիալական որոշակի փոփոխություններ կան, գիտենք, որ կենսաթոշակային նվաազագույն շեմն է փոխվելու։ Հիմա շատ կարող ենք թվարկել, եւ էդ փոփոխություները լինելու են նաեւ առաջիկայում, շատ դրական փոփոխություններ, ներդրումներ, նոր աշխատատեղեր, ինչն էլ ենթադրում է նաեւ աշխատավարձերի բարձրացում։ Հայաստանում շատ դրական փոփոխություններ են լինելու։ Եւ գործող իշխանությունը դեկտեմբերի 9-ից հետո հաջողության դեպքում աշխատելու է այս ուղղությամբ։

- Անդրադառնալով չինովնիկներին, օլիգարխներին՝ ապագա խորհրդարանում, ինչպես նախորդում էր, նորի՞ց կտեսնենք օլիգարխների։

- Մեր ցանկում, օրինակ, չկան բիզնեսմեններ, օլիգարխներ։ Գոնե մեր դեպքում մեր միջոցով խորհրդարան երեւէ խոշոր գործարար կամ օլիգարխ չի անցնելու։ Բայց Հայաստանում օրենքով գործում է սեփականության իրավունքը, եթե օրենքի գիծն անցնեն, իհարկե կպատժվեն։

- Դուք հայտարարում եք, որ ձեր թիմին ընտրելով՝ քաղաքացիները հեղափոխությունը շարունակում են, հասցնում են ավարտին։ Բացի այդ, բացի խոստումները՝ մարդիկ ինչո՞ւ պիտի ընտրեն ձեզ, ինչո՞ւ պիտի վստահեն իրենց ձայնը։

- Մենք խոսում ենք ծրագրերից, վստահեցնում, որ առաջիկայում լինելու են մեծ փոփոխություններ։ Բացի այս՝ մեզ պիտի ընտրեն՝ համոզված լինելով, որ եթե «Իմ քայլը» չկատարի իր ստանձնած պարտավորությունները, նույն ընտրությունների միջոցով կհեռանա իշխանությունից, այսինքն՝ մարդիկ գիտեն, որ իրենց քվեով իշխանության եկած թիմը իրենց քվեն չստանալու դեպքում կհեռանա, չի պահի իշխանությունը։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Տպել
2285 դիտում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկում

Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին

Կոտայքում վստահաբար ապագա կա՛. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել

Ամեն հնարավորը անելու ենք, որպեսզի հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացենք. Նիկոլ Փաշինյանն՝ Աբովյանում

Վրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել է

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ

Մենք պողպատյա մանդատով յուրաքանչյուրին ցույց ենք տալու իր արժանի տեղը. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Հաճնում

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է քրդամետ կուսակցության փակման պահանջը

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները (տեսանյութ)

Եթե ժողովուրդը որոշի, որ մենք հեռանանք՝ կհեռանանք. եթե որոշի, որ պետք է մնանք՝ կմնանք. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Գեղիում

Վրաստանը 15 հայ ռազմագերիների վերադարձի համար բոլոր կողմերի հետ աշխատել է 3 ամիս. Զալկալիանի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

ԵԱՀԿ նախագահը ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Ոչ միայն 15 գերիներ են վերադարձել, այլև վերադարձի գործընթացը վերակենդանացել է. Փաշինյանը՝ քարտեզների փոխանցման մասին

Արագածոտնի մարզպետը հերքում է Թալինում ծեծի ենթարկվելու և միջադեպի մասին լուրերը

Բերդաշենում շչակ է գործարկվելու

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք. գրանցվել է 2 մահ

Մխչյան համայնքում ամբողջությամբ հրդեհվել է վագոն-տնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել. լուրերը կեղծ են

15 ռազմագերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ. Մ. Գևորգյան

Տեղ գյուղի 2 բնակիչ տրակտորներով հայտնվել են ադրբեջանական տարածքում. բանակցելուց հետո վերադարձվել են. ՊՆ

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի քայլերը ողջունում է․ կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին

Վարչապետը հրապարակել է գերությունից վերադարձած զինծառայողների անունները

Ադրբեջանում գտնվող գերիներից 15-ը վերադարձան Հայաստան

Ոմանք կերազեին, որպեսզի մեր գերեվարված եղբայրներից և ոչ մեկը մինչև ընտրություններ չվերադառնար հայրենիք. Տարոն Չախոյան

Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում. Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

15 գերի է վերադառնում, նրանք ճանապարհին են. Փաշինյանը հայտարարել է Կարմիր գյուղում և լուսանկար է հրապարակել (տեսանյութ)

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. ՀԱԿ-ը Գյումրիում քարոզարշավ անցկացրեց

Հադրութի շրջանում այսօր ևս 8 աճյուն է հայտնաբերվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա. Իոաննիսյան

Հրդեհ Զովունիում. այրվել է խոտածածկույթ

Ինչ ունեցվածք ունի «Հայաստան» դաշինքի ցուցակի 18-րդ համար «Անռիվա» ընկերությունների հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը

Ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի զարմիկը. shamshyan.com

Սև լճի շրջանում «թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման» մասին խոսք չի գնում. ՊՆ

ԲՀԿ պատգամավորի թեկնածուն կալանավորվեց. դատարանը բավարարեց միջնորդությունը

Վարդենիսով Հայաստանը ոչ թե ավարտվում, այլ՝ Վարդենիսով սկսվում է Հայաստանը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, խնդիրը լուծվելու է խաղաղ ճանապարհով. Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում է

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին