Ամփոփում. ինչպե՞ս է կեղծվել հանրաքվեն

01/12/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 1-ի համարում

Երեկ խորհրդարանում վազքի մարաթոն էր. կոալիցիայի այն ներկայացուցիչները, որոնք այս կամ այն չափով առնչվել են սահմանադրական հանրաքվեին, լրագրող տեսնելիս փախնում եւ մտնում էին առաջին պատահած սենյակը: Իսկ ովքեր չէին հասցնում ճողոպրել, հայտնվում էին բավականին անհեթեթ վիճակում: Օրինակ, երեկ, երբ մեր դիմաց դուրս եկավ ՀՀԿ պատգամավորներից մեկը, «էս ի՞նչ արեցիք» ենթադրվող հարցից խուսափելու համար անջատած հեռախոսը դրեց ականջին ու սկսեց խոսել: Եւ հենց այդ պահին, երբ պատգամավորը ակտիվորեն «խոսում» էր, նրա հեռախոսը զանգեց: Ավելի ցինիկները հայտարարում էին, թե իրենց ոչինչ չի սպառնում, որովհետեւ համակարգող շտաբի պետը եղել է Մհեր Շահգելդյանը, կոալիցիայի հայտարարության տակ ստորագրել են Լեւոն Մկրտչյանը, Գալուստ Սահակյանն ու Սամվել Բալասանյանը:

Այսինքն, նրանք են թողել գրավոր փաստաթուղթ առ այն, որ հանրաքվեն անցել է արդար ու ազատ, եւ վաղը նրանք են դատվելու վաղեմության ժամկետ չունեցող այդ հանցագործության համար: Ու երբ երեկ լրագրողներից մեկը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, որը նույնքան շփոթված էր, որքան իր կոալիցիոն գործընկերները, հարցրեց, թե անհարմար չէ՞ր, որ 95 տոկոս «այո» եք գրում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ «այո»: Եւ այդպես էլ պարզ չդարձավ՝ այդ «այո»-ն նրա ամոթի՞ զգացում էր, թե՞ նա կրկին «այո» քվեարկեց սահմանադրական փոփոխություններին: Ի դեպ, այս օրերին տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, ոստիկաններ, միլպետներ հիմնականում լուսադեմին այցելում են ընդդիմության տարբեր ներկայացուցիչներին եւ ասում, որ եթե իրենք չկատարեին նման թիվ նկարելու Քոչարյանի հրահանգը, ապա իրենց հարցերը լուծելու էին տեղում:

Բայց քանի որ մեղքի զգացումը երեւի թե շատ ծանր բան է, յուրաքանչյուր նման գիշերային այցելու իր բարոյական պարտքն է համարում ընդդիմությանը տեղեկացնել, թե ինչպես է կեղծվել նոյեմբերի 27-ի հանրաքվեն: Իրար գլխի հավաքելով ընդդիմությանը գործ տվողների բոլոր «զեկուցագրերը»՝ պարզ է դառնում, թե ինչպես է դա եղել: Եւ այսպես, ըստ  մի քանի աղբյուրի, Ռոբերտ Քոչարյանը հանրաքվեից մի քանի օր առաջ արդեն հանձնարարական է իջեցրած եղել, որ նոյեմբերի 27-ին, առավոտյան ժամը 6.30-ին, բոլոր ընտրատարածքների արձանագրությունները լինեն իր սեղանին: Այո, վերեւի նախադասության մեջ որեւէ տպագրական սխալ չկա. 27-ի առավոտյան ժամը 6.30-ին. այսինքն, ընտրությունների պաշտոնական մեկնարկից ժամուկես առաջ: Եւ դա էր պատճառը, որ նոյեմբերի 26-ի երեկոյից սկսվել է լցոնումների պրոցեդուրան, որպեսզի հասցնեն նաեւ «հաշվել» ու «գրել» արձանագրությունները: Եւ, ինչպես վերջին հանրահավաքում ներկայացրեց ընդդիմությունը, հիմնական լցոնումները կատարվել են տեղամասերի զուգարաններում, ու առավոտյան 8-ին արդեն տեղը-տեղին լցոնված քվեատուփերը բերվել են ընտրատեղամաս:

Երբ, օրինակ, Վարդենիս քաղաքում 8-ից 7 պակաս «պաչյոտնի» ընտրատեղամաս են բերել լցոնված քվեատուփը, եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչը փորձել է դրա դեմ բողոքել, վերջինիս գրեթե տշել են դուրս: Նույն սցենարը կրկնվել է հանրապետության բոլոր ընտրատեղամասերում. կա՛մ առավոտյան ներս են բերվել արդեն լցոնված քվեատուփերը, կա՛մ դրանք լցոնվել են հարմար պահի: Իսկ հարմար պահ նոյեմբերի 27-ին ինչքան ասես կար, քանզի ընտրատեղամասերը բացարձակ դատարկ էին, եւ հանձնաժողովի անդամները, որոնց մեջ այլախոհ չի եղել, կարող էին պերերիվից առաջ կամ հետո կատարել իրենց վրա իջեցված սուրբ լցոնման արարողությունը: Ի դեպ, երեկ, մեզ հետ զրույցում, հանձնաժողովի մի անդամ նշեց, որ եթե հանկարծ որեւէ մեկի մտքով անցնի ստուգել արձանագրությունները եւ բացել քվեատուփերից մեկի պարունակությունը, ապա անհամապատասխանությունը խայտառակ է լինելու, քանզի արձանագրությունները հիմնականում նախապես են եղել կազմված, եւ լցոնումները շատ դեպքերում շեղվել են արձանագրությունների նախանշած ուղուց: 

Այս օրերին ընդդիմության դոշին լացող պետական տարբեր չինովնիկներ բողոքել են նաեւ, որ որոշ համայնքապետեր եւ մարզպետներ «քցել» են հանձնաժողովների անդամներին եւ չեն տվել նախապես խոստացված այն գումարը, որը իշխանությունը նախատեսել էր ընտրակեղծիքների համար: Յուրաքանչյուր մարզին եւ համայնքին հանրավքեի բյուեջով հատկացված է եղել է 70-80 միլիոն դրամ՝ հանրաքվեի տեխնիկական մասը ապահովելու համար, եւ մեզ հասած տեղեկությամբ, մոտավորապես նույնքան գումար էլ հատկացվել է իշխանության «չոռնի կասայից» ընտրակեղծիքների համար: Ըստ տեղեկությունների, յուրաքանչյուր ընտրատեղամասային հանձնաժողովի համար հաշվարկված է եղել մոտ 700 դոլար. յուրաքանչյուր անդամին 50-ական, իսկ նախագահ, տեղակալ եւ քարտուղարին՝ մի քիչ ավելի շատ:

Սակայն ընտրությունների ընթացքում, երբ պարզվել է, որ հանձնաժողովի անդամներն առանձնապես բան չունեն անելու, այդ գումարը շատ տեղերում իջեցվել է մինչեւ 300-400 դոլարի: Բայց անգամ այդ գումարը որոշ մարզպետներ եւ համայնքապետեր չեն տվել հանձնաժողովներին եւ գրպանել են: Ինչ վերաբերում է ժողովրդին կաշառելուն, ապա այս ընտրություններում ժողովրդին փող չի բաժանվել. ընտրակեղծարարության այս սցենարն իր  մեջ նման տեխնոլոգիա չի ներառել, քանզի ի սկզբանե որոշված է եղել, որ թվերը նկարվելու են: Պարզապես, որոշ մարզպետներ նորընտիր գյուղապետերին հանձնարարել են, որպես իրենց ընտրության «մաղարիչ», նոյեմբերի 27-ին գյուղամիջում սեղան գցել ժողովրդի համար: Եւ դա էր պատճառը, որ հանրաքվեից երկու օր առաջ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ԱԺ-ում ասաց. «Մարդիկ շփոթված են, որովհետեւ սովոր էին կաշառքի, իսկ հիմա կաշառք տվող չկա»:

Եւ իսկապես, ի՞նչ կարիք կա կաշառել ժողովրդին, երբ հարցերը կարելի է լուծել հանձնաժողովների մակարդակով, իսկ հանձնաժողովների անդամներին էլ վերջում կարելի է «քցել»: Եւ ընդհանրապես, իշխանությունը հաջորդ ընտրություններում կարող է այլեւս ոչ մի լումա չծախսել. պարզապես, Ռոբերտ Քոչարյանը կարող է հրովարտակ հրապարակել, թե ովքեր են իր կողմից նշանակվում պատգամավոր, նախարար, վարչապետ, ԱԺ նախագահ, համատիրության պետ, ռեկտոր եւ այսպես շարունակ: Ու այնպիսի ավելորդ միջոցառումը, ինչպիսին ընտրությունն է, կարելի է այլեւս համարել անցյալի թիթիզ մնացուկ:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2068 դիտում

Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն․ նախարարը՝ գերմանացի գործարարներին

Դատարանում շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը. պաշտպանը 16 էջից բաղկացած բացարկի միջնորդություն է բերել

Արարատի մարզպետն ընդունել է նորընտիր համայնքապետերին

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու եւ Երեւան

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու ՔՊ մարզում

Ալիեւը նորից սպառնում է. ինչպե՞ս պատրաստվել խաղաղության

Վանաձորում ամենաշատ վաճառվող ծխախոտի մի շարք տեսակներ թանկացել են 30-50 դրամով

Ընտրություններից մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է. Գասպարյանը` իր դեմ բողոքի մասին

Ամենեւին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելին անցում կատարելուն․ Արարատ Միրզոյան

Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ-ն օգնել է ՀՀ իրավապահներին բացահայտել պետական միջոցներից հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք․ ՔԿ նախագահ

Մաշադյանը դատախազ է դարձել մրցույթին մասնակցելու երկրորդ փորձից. Գոռ Աբրահամյան

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում․ նոր նշանակում Մայր աթոռում

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ)

Տարվա սպորտային կարեւորագույն մրցանակաբաշխություններից մեկը. հայտնի են «Լաուրեուսի» հաթողները

Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան․ ՊԵԿ

85.7 մլն դրամի վնաս․ ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ

Գեներալներ են հովանավորում այս գործարանը. բողոքներ ՊՆ-ի հետ խոշոր պայմանագրեր կնքող «Էլիտ կապիտալ»-ի դեմ