Այս ընտրություններին արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից. Նիկոլ Փաշինյան

Մեղրիում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ելույթն սկսեց երեկ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդի հետ զրույցից մանրամասներ ներկայացնելով: «Այդ մարդը միլիարդատեր է, ըստ որոշ գնահատականների նրա կապիտալը գնահատվել է 4.5 միլիարդ դոլար: Նա  իր գործունեությունը սկսել է երկու ընկերների հետ մի փոքրիկ ընկերություն սստեղծելով: Երեկ այդ մրցանակաբաշխությունից հետո պաշտոնական ընթրիք տեղի ունեցավ: Հարց ուղղեցի՝ որպես պաշտոնակատար ուզում եմ իմանալ ինչ ներդրում ունի ԱՄՆ կառավարությունը ձեր հաջողությունների մեջ:  Նա տվեց ինձ համար ամենակաեւոը պատասխանը, ասաց, որ միակ բանը, որ արել է՝ իմ կրթության համար պայմաններ ստեղծելն է, «չլիներ այն դպրոցը, որում ես սովորել եմ, ես կմնայի մեր ֆերմայում»»,- զրույցից մանրամասներ ներկայացրեց Փաշինյանը:

Ջեյմս Թրուշարդի պատասխանից Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ ինքը եւ իր թիմը ճիշտ ուղու վրա են, ճիշտ ուղղությամբ ենք մտածում : Նրա խոսքով՝ «Իմ քայլ»-ի նախընտական ծրագրի կարեւոր դրույթներից մեկը քաղաքացիների համար պատշաճ կրթություն ապահովելն է, որպեսզի չորս տարեկանից սկսած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգում: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Մեղրիում այդ ծրագիրն ավելի խորքային է իրականացվելու. «Խոսքը  Մեղրիի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման մասին է: Այդ ծրագիրը ընթանում է բնականոն հունով, ըստ էության ֆինանսավորումը կա, այդ ֆինանսավորումն իրականացնելու է «Իմ քայլը» հիմնադրամը, որին նվիրատվություն է արել մի գործարար: Ինչպես քաղաքապետն ասաց, այդ մանկապարտեզի կապիտալ նորոգումից հետո երեք տարեկանից սկսած երեխաները հնարավորություն կունենան հաճախել մանկապարտեզ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Վերջինս վստահեցրեց, որ կրթական համակարգում շատ կարեւոր բարեփոխումներ են սպասվում: «Ուզում եմ՝ մենք բոլորս մեր կրթական համակարգի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխենք, որովհետեւ ցավոք երբեմն կրթական համակարգի նկատմամբ մեր վերաբերմունքը ֆորմալ է, հաճախ նայում ենք մեր երեխայի օրագրին, թե ինչ գնահատականներ են էնտեղ, եթե բարձր գնահատականներ են մենք գոհ ենք, ցածր են՝ մենք դժգոհ ենք եւ երբեմն մենք դպորցների եւ ուսուցիչների հետ աշխատում ենք, որպեսզի գնահատականը բարձրանա: Սա թվում է, թե նորմալ է, բայց ֆորմալ է, որովհետեւ մենք հարց չենք տալիս՝ մեր երեխայի գնահատականը ինչքանով է համապատախանում նրա ստացած գիտելիքին, մենք ինչի՞ ենք պատրաստում նրան՝ ապրել կոռումպացված մի միջավայրում որտեղ ամեն ինչ խնամի-ծանոթո՞վ է, թե մենք նրան պատրաստում ենք անհատական հաղթանակների: Մեր հեղափոխությունը շատ կարեւորագույն անելիք ունի հենց կրթության ոլորտում: Որպես հանրություն պիտի չհանդուրժենք անորակ կրթությունը, անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում, անորակ մասնագետները նաեւ կոտրում են որակյալ մասնագետներին: Պետք է մեր երեխաներին ապահովենք այնպիսի կրթությամբ, որ նա հետագա կյանքում հաղթելու հաղթանակներ տանելու տանելու հնարավորություն ունենան: Մեր հեղափոխության կարեւոր մասնակիցների մեկը եղել են դպրոցականները ...իհարկե մենք պետք է մեր ուսուցիչների վճարման մակարդակը բարձրացնենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց:

«Նախկին տնտեսական մեր աճերը կառուցված էին հետեւյալի վրա՝ հանքաարդունաբերություն, այսինքն՝ ընդերքը քանդում եւ արտահանում էինք, երկրորդը՝ խաղադրույքներ եւ երրորդը գյուղատնտեսություն։ Մենք ասել ենք, որ Հայաստանը ցանկանում ենք դարձնել տեխնոլոգիական-արդյունաբերական երկիր։ Շատերը մեզ ասում են՝ գյուղատնտեսության դեմ եք, մենք ոնց կարող ենք գյուղատնտեսությանը դեմ լինել, մենք ասում ենք՝ գյուղատնտեսությունը պետք է լինի առավել արդյունավետ։ Դրա համար ստեղծվել են շատ լավ նախապայմաններ: Այս տարի ՀՀ-ից արտահանվել է 80 միլիոն դոլարի բուսական ծագման մթերք, նախորդ ամբողջ տարի արտահանվել է 49 միլիոն դոլարի, այսինքն այս տարվա 10 ամիսների տվյալները գերազանցում են նախորդ տարվա տվյալները 61 տոկոսով։ Այս տարվա 10 ամիսներին մանածագործական իրերի արտահանումը կազմել է 200 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճը 75 տոկոս է: Այսինքն՝ տեքստիլ ոլորտի արտահանումն աճում է: Սա նշանակում է, որ տեքստիլ ոլորտում, այս տարի հարյուրավոր նոր աշխատատեղեր են բացվել:

«Եվ ես սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ բոլոր բայղուշություններին ուշադրություն չդարձնեք: Եվ ընդհանրապես այս ընտրություններին արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենք իրենց բայղուշությանը վերջ տան»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս ընտրություններից սկսած այլեւս ոչ մի ձայն չի կեղծվելու, ոչ մի քվեաթերթիկ չի գողացվելու․«Ես նախկինում էլ միշտ փորձել եմ համոզել,  որ ձեր մեկ ձայնը ամենավճռորոշ գործոնն է, որ կարող է տեղի ունենալ։ Հասկանում եմ կար մի ժամանակ եւ ես գիտեմ, թե ինչու, որ դուք էդքան էլ վստահ չէիք դրանում, բայց ես հույս ունեմ, որ ինչքան էն ժամանակ վստահ չէիք, հիմա եռակի-քառակի վստահ եք, որ ամեն ինչ հենց այդպես էլ կա։ Մենք երբեք կառչած չենք մնալու իշխանությունից, երբեք ատամներով եւ եղունգներով չենք պահելու իշխանությունը։ Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մերը չէ, ձերն է»,- հայտարարեց Փաշինյանը:

Տպել
3038 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ