Հիշեցնենք, ՀՀԿ շտաբներից մեկում նախորդ ընտրություններին 130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել. Փաշինյան (տեսանյութ)

Մենք ասում ենք՝ ազատ, ժողովրդավար ընտրություններ: Ազատությունն ու ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը չեն վերաբերում միայն նրանց, ովքեր մտադիր են այս ընտրություններում քվեարկել «Իմ քայլի» օգտին: Դա վերաբերում է բոլորին, բոլոր նրանց, ովքեր թույլ չեն տալիս, որ իրենց ուղղորդեն: Ընտրություններում ուղղորդելու մի ձև կա՝ լսել քաղաքական գործիչներին, ճանաչել նրանց:

Այս մասին այսօր, Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովրդավարություն ասելով՝ նկատի չունենք այն, ինչը մեզ ձեռնտու է: Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ է, որ իրենց ընտրության վրա որևէ ապօրինի ազդեցություն չպետք է լինի:

Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ խորհրդարանական նախորդ ընտրություններում մենք պարզել էինք ՀՀԿ շտաբներից մեկում ընտրակաշառք բաժանելու փաստը, և այսօր արդեն պարզվել է, որ 130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել այդ շտաբից, և 11 հոգի այս գործով ամբաստանյալի կարգավիճակով դատվում է: Ես ուզում եմ, որ սա լուրջ ազդակ լինի նրանց համար, ովքեր մտադիր են քաղաքացիների կամքը աղավաղելու փորձ անել: Կարող է՝ լինեն մարդիկ, ովքեր փորձեն արջի ծառայություն մատուցել «Իմ քայլը» դաշինքին: Մեզ ոչ մի «հարամ» ձայն պետք չէ, թող ոչ մեկը չփորձի մեզ ապօրինի ծառայություն մատուցել: Դա նվաստացուցիչ կլինի հեղափոխության համար»,-ասաց Ն. Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ սահմանադրության փոփոխության մասին, որի փաստն այդքան շահարկվում է.

Ըտս Փաշինյանի, նախընտրական ծրագրում Սահմանադրության գլոբալ փոփոխության մասին ոչինչ չեն գրել, որովհետև ամեն ընտրությունից հետո Սահմանադրություն չեն փոխում, 7 ամսվա Սահմանադրությունը պետք է թողնել, որ մի քիչ աշխատի.

«Եթե տեսնենք, որ խորհրդարանական համակարգը պետք է փոխել, վերադառնալ նախագահական համակարգի, մենք կաշկանդված չենք, եթե ուզեք, կանենք: Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պարտադիր պետք է փոխել: Օրինակ, ասվում է, որ պատգամավոր ու նախարար կարող են լինել միայն նրանք, ովքեր վերջին 4 տարում եղել են միայն ՀՀ քաղաքացի, մշտապես բնակվել են ՀՀ-ում: Եթե պատգամավորի դեպքում այս մոտեցումը արդարացված է, գործադիրի պարագայում սա սահմանափակումներ է դնում Սփյուռքի ներուժը ներգրավելու հետ կապված:

Ես էլ եմ ժամանակին ասել, որ Սահմանադրությունը սուպերվարչապետական է, քայլեր պետք է ձեռնարկենք, որ բռնապետություն ու անձնապաշտություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան: Շատ կարևոր է չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որովհետև երկիրը պետք է լինի կառավարելի: Չի կարող պետության մեջ հստակ չլինել, թե ով է երկրի ղեկավարը: Այո, այս Սահմանադրությամբ հստակ է, որ երկրի ղեկավարը վարչապետն է, բայց պետք է լինի փոխզսպման մեխանիզմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ երբ ընդդիմությունը ժամանակին ամեն շաբաթ-կիրակի իշխանափոխություն էր խոստանում, մարդիկ ասում էին՝ «զահլա տարաք, չի լինում»:

«Ամեն անգամ ընդդիմադիր հարթակները կանչում էին, ասում էին՝ եկե՛ք, հեղափոխություն ենք անում: Ես ասել եմ՝ եթե ես հրավիրեցի, ու իշխանափոխություն չեղավ, էլ անելու բան չունեմ, պետք է դուրս գամ քաղաքականությունից: 2015-ի սահմանադրական հանրաքվեն վճռական էր: Ասում էին՝ եկեք «ոչ» անենք, մենք ասեցինք, որ չէ, չենք գալու այդ ճանապարհով: Ես ասում էի, որ Սահմանադրությունը ինչ էլ լինի, Սերժ Սարգսյանի վերարտադրությունը տեղի չի ունենալու, ասում էի, որ այդ Սահմանադրությամբ ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան հնով: Մեզ ասում էին՝ ծախված եք, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,-շեշտեց նա:

Տպել
2645 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը