ՌԴ նախագահն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. Նիկոլ Փաշինյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք գագաթնաժողովը։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Վայոց ձորի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,– ասաց Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ քանի որ հիմա էլի քննարկումների արդյունքում պարզվեց, որ էլի կոնսենսուս չկա, Աստանայի պատկերը կրկնելն իմաստ չունի, դա կառուցողական չէ։ «Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ռուսական RBK գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կայանալու է 2019 թվականին:

Երեկ, ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգ է մեկնելու դեկտեմբերի 6-ին` մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին:

Տպել
3689 դիտում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է մարզի խնդրահարույց համայնքներ

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Հայտնի է ՌԴ նոր կառավարության ամբողջական կազմը. ում հաջողվեց պահպանել պաշտոնը

Ադրբեջանական «հավասար պայմանները». մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

«Վեոլիա ջուր»-ը 2020 թվականին Արարատի մարզում կիրականացնի 347 միլիոն դրամի պլանավորված աշխատանքներ

Այգեհովիտի 31-ամյա բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, կեղծել մեքենայի համարանիշը (տեսանյութ)

Յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական. Արսեն Թորոսյանն ընդունել է քաղաքացիների

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ

Գրպանահատության երեք դեպք է բացահայտվել. բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություններ

ՌԴ վարչապետը ինը տեղակալ կունենա. Պուտինը նշանակել է առաջին փոխվարչապետին

2020թ.-ին կշարունակվի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը

Ոստիկանությունը որոնում է ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է «Մայքրոսոֆթ»-ի Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆին

Հրազդանի նախկին քաղաքապետը շուրջ 4 հա հողատարածքը օտարե՞լ է «Ֆլեշի» Բարսեղին

Թուրքիան Միջերկրական ծովում մասնակցում է զորավարժությունների՝ ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային խմբի կազմում

Երեւանում բոլոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել

ՀՀ ԱԳՆ-ի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Այս աշխարհը չի լինելու գործարանների երկիր, այն երիտասարդների աշխարհ է լինելու․ Արմեն Սարգսյան

Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի բոլորի կողմից, իսկ հայ ժողովուրդը խաղաղության ջատագովը դառնա. Ադոլֆո Տոռես Ռամիրես

Ուրախ կլինենք ձեր հաջողության պատմությանը մասը դառնալու. ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան