Կարեն Սարուխանյանը հերքում է «Լուսավոր Հայաստան»-ի մեղադրանքը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակով որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Սեւակ Հովհաննիսյանը վերջին օրերին պարբերաբար հայտարարում է, որ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը չարաշահում է վարչական ռեսուրսը: Հովհաննիսյանը, մասնավորապես ասում է, որ Սարուխանյանն Արթիկի գյուղերի ղեկավարների հետ հանդիպում եւ պարտադրում է, որ ընտրեն հենց իրեն: Այս մասին Սեւակ Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրել է Գյումրի եկած ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Հանդիպել եք արդյո՞ք Արթիկի եւ հարակից գյուղերի համայնքապետերի հետ ՀԺ-ի հարցին, Սարուխանյանը պատասխանեց՝ այո: «Ես համայնքապետերի հանդիպել եմ, բայց այլ նպատակով: Ես նախքան քարոզարշավի մեկնարկն եմ նրանց հետ խոսել եւ հորդորել եմ, որ աշխատանքային ժամերին հեռու մնան քարոզարշավից, չանեն նման բան: Իսկ Սեւակին գիտեմ, նա այդ մասին բոլորին ասում է, քարոզարշավի օրը մոտեցավ, վարչապետին էլ նույնն ասաց: Մենակ ասելով չէ: Իսկ ինչ մնում է համայնքապետերին, ես ոչ իրավունք ունեմ նրանց ուղղորդել կամ ստիպել, ոչ էլ նման ցանկություն ունեմ: Սուտ է: Ես Սեւակին էլ եմ ասել՝ դիմի ոստիկանություն, եւ թող իր նշած գյուղերի ղեկավարները գնան, ասեն՝ կա նման բան արդյո՞ք»,- ասաց Կարեն Սարուխանյանը:

Շիրակի մարզում նաեւ խոսակցություններ կան, որ լարված են Կարեն Սարուխանյանի եւ փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանի հարաբերությունները: Սարուխանյանը պատասխանեց. «Չկա լարվածություն: Ես որ այդ մասին չգիտեմ: Կարող է ինձանից լարվեն, բայց ես հաստատ չեմ լարվում ոչ մեկի դեմ»:

Ի դեպ, Կարեն Սարուխանյանը կիրակի վաղ առավոտյան սկսած քարոզարշավն ուշ երեկոյան ավարտել է ավտոերթով: Մինչ երեկո Սարուխանյանն իր թիմով տնայցեր է կատարել, եղել Մուշ, Մուշ1, Մուշ2 եւ Բուլվարային թաղամասերում, հանդիպել բնակիչների հետ, խոսել իր ու ՔՊ-ի առաջիկա ծրագրերից: Այնուհետեւ մեկնարկել է ավտոերթ, որն անցել է Գյումրու գրեթե բոլոր փողոցներով: Կարեն Սարուխանյանն իր այս քայլն էլ նախորդների նման հաջողված համարեց: «Արդեն 10-12 համայնքում ենք եղել, Արթիկում, Աշոցքում, Ամասիայում հանդիպել ենք ազգաբնակչության հետ: Գնալու եմ նաեւ Ախուրյան, Անիի տարածաշրջան եւ վերջին 2, 3 օրը կլինենք Գյումրիում եւ քարոզարշավը կավարտենք դեկտեմբերի 6-ին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կարեն Սարուխանյանը:

Տպել
1143 դիտում

Մարտի 26-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Վահագն Վերմիշյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ինչպե՞ս է հնարավոր, որ պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան․ Փաշինյանն ու Ավինյանը բանավիճեցին

ԱՄՀ-ն ու ՀԲ-ն կանխատեսում են տնտեսական ակտիվության տեմպի դանդաղում․ հավատա՞լ, թե՞ ոչ

ՀՀ ֆուտբոլի ընտրանու վիճակագրությունը առաջիկա մրցակիցների դեմ խաղերում տխուր է

Նախկինների ռազմավարությունը կամաց-կամաց ուրվագծվում է. նրանք «մանրուքները» հաշվի չեն առնում

ԵՊՀ ռեկտորի գործով Էթիկայի հանձնաժողովն արձանագրել է խախտումներ Դավիթ Սանասարյանի գործողություններում

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 2-ը՝ գաղտնի

Դանակով ավազակային հարձակում են կատարել Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ

Գորիսի և Սպիտակի ավտոճանապարհներին մառախուղ է

Սկսվեց ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով նիստը. նա ասաց, որ չի ընդունում մեղադրանքը

Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը. առողջապահական եւ տեսչական մարմինն իրազեկում է

Ուկրաինայում հաջողությամբ փորձարկվել են թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ները. Պորոշենկոն անձամբ է հետեւել

Վթար Երեւանում. մեքենան հարվածել է էլեկտրասյանը. վարորդն ու ուղեւորը հիվանդանոցում են

Այսօր ու առաջիկա օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում, ջերմաստիճանը կբարձրանա

ՔԿՀ աշխատակիցները տեսակցության եկածների կոշիկներում բջջայիններ, 2 wi-fi սարք ու քարտեր են գտել

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակվել էր մոտ 20 ավտոմեքենա

ՖՄԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հայաստանը 2020-ին միջոցառում կանցկացնեն «Ապրել միասին» կարգախոսի ներքո

Սյունիքի մարզում ձյուն է տեղում, Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ է

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը սեղմ ժամկետում կլրամշակվի. Մհեր Գրիգորյան