Քննչական մարմիններն Արամ Հարությունյանի գործով փաստաթղթերը ոչ պաշտոնապես ունեին. Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում: Նիկոլ Փաշինյանն արարատցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ դատախազության այն միջնորդությանը, որով նախատեսվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին զրկել անձեռնմխելիությունից:

«Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարարն է, որը կասկածվում է 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: Սա ապացույցն է այն բանի, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լինելու ենք հետեւողական, այս գործի օրինակով ներկայացնում ենք, թե ինչու է կոռուպցիայի դեմ պայքարը երկար տեւում: Այս գործի վերաբերյալ քաղաքացին հաղորդում տվել է 4 ամիս առաջ. այդ գործողությունները, ըստ քրեական գործի նյութերի, կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով եւ գործը չէր կարող շարունակվել, քանի դեռ այդ բանկերից մեկից պատասխան չէր ստացվել ԱԳՆ-ի ուղարկած հարցմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այդ փաստաթղթի պատճառով քննչական մարմինները սպասել են 4-5 ամիս, թեեւ բուն գործի համար անհրաժեշտ է եղել մոտ 10 օր: «Քննչական մարմիններն այդ փաստաթղթերը ոչ պաշտոնապես ունեին, բայց քանի դեռ այդ պատասխանը պաշտոնական չէ, չի կարող որեւէ մեկին որեւէ մեղադրանք առաջադրել»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառուպցիայի դեմ պայքարում որեւէ համաձայնություն չի լինելու եւ իրենք ժողովրդի մեջքի հետեւում որեւէ մեկի հետ գործարք չեն անելու: «Այսօր դատական համակարգը գործում է կառավարությունից անկախ, բայց մենք ունենք երաշխիքներ, որ այս համակարգը գործում է նախկին իշխանություններից, տերերից անկախ: Այդ պաշտոնյաների 90 տոկոսը նշանակված էին նախորդ իշխանությունների կողմից»:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մտավախություն կա, որ վաղն ԱԺ-ում քվորում չի լինելու: «Կարող է այդպիսի բան լինել, որովհետեւ Արամ Հարությունյանի խմբակցությունը խորհրդարանի մեծամասնությունն է եւ նրանք կարող են բոյկոտել, չներկայանալ կամ չքվեարկել: Ես հույս ունեմ, որ բոլոր պատգամավորները կներկայանան Ազգային ժողով եւ կմասնակցեն այդ հարցի քննությանը, համենայնդեպս մեր կուսակցությունը ներկայացողները կգրանցվեն: Ես հույս ունեմ, որ բոլորը կմասնակցեն կոռուպցիայի դեմ պայքարին, բայց եթե չգան, ապա մյուս Ազգային ժողովն այդ հարցին կանդրադառնա»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում իրենց կառավարությունը բանակի համար ծախսելու է հավելյալ 2,5 միլիարդ դոլար եւ այդ գումարը պետք է վճարեն ժողովրդին հայտնի կոռուպցիայի մեջ թաթախված անձիք: «Եթե նրանք դա կանեն կամավոր, ապա մենք հաշվի կառնենք, որ դա արել են կամավոր»:

Տպել
3178 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն