Ինչո՞ւ 21-րդ դարում գյուղացի երիտասարդը չպիտի իմանա, թե ի՞նչ է կապուչինոն. նոր կենտրոն՝ Կալավանում

04/12/2018 schedule13:10

Վերջերս համացանցում հրապարակվել էր այս նկարը՝ ուղեկցող գրառմամբ:

«Կալավանում կառուցվող կենտրոնն ունենալու է ահա այսպիսի դահլիճ՝ ընթերցասրահ!!! Մնացածը շուտով... Չգիտեմ ինչու մարդիկ կարծում են, որ Հայաստանի գյուղերում պիտի լինի միայն փայտերով կառուցված ինչ-որ բան, տարազ, պրիմիտիվ ու հասարակ բաներ... ինչո՞ւ: Ինչո՞ւ 21-րդ դարում գյուղացի երիտասարդը չպիտի իմանա, թե ի՞նչ է կապուչինոն, ամերիկանոն եւ այլն։ Ինչո՞ւ պիտի գյուղացին կոմպլեքսավորվի լվացարանից օգտվելիս (էն, որ չգիտեն, թե ի՞նչ անեն, որ ջուրը գա)։ Ինչո՞ւ պիտի սրճարանում օգտվի միայն սեւ սուրճից, որովհետեւ մնացածին ծանոթ չի։ Այո՛ Կալավանում ապրում են հասարակ ու պարզ մարդիկ, այո՛ հիասքանչ բնություն է....այո՛, բայց նաեւ գյուղացին պիտի ունենա ժամանակակից անկյուն, այնպիսի անկյուն, որը կապ կհաստատի արտաքին աշխարհի հետ։ Կալավանի, ինչպես նաեւ Հայաստանի այլ գյուղերի երեխաները պիտի ունենան ամենաժամանակակից անկյունը !!!»,- գրել էր «Թայմ լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը:

Ավելի ուշ պարզեցինք, որ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում մեծ թափով ընթանում է գիտական եւ արկածային զբոսաշրջության կենտրոնի շինարարությունը: Նախատեսվում է կառույցն ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ: Կենտրոնի շինարարությունն ընթանում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ 2013 թ.-ից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Կառուցման համար ֆինանսական ներդրումը եռակողմ է՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, USAID/PRP ծրագրի շրջանակում, «Կալավան թայմ լենդ» հիմնադրամը եւ ՄԱԿ-ի «Ինտերգված գյուղական զբոսաշրջության զարգացում-IRTD» ծրագիրը:

Կենտրոնի գործունեությունն ուղղված է դեպի Կալավան զբոսաշրջային հոսքը համակարգելուն, ժամանակակից զբոսաշրջային ծառայություններ մատուցելուն եւ համայնքի բնակիչների համար հավելյալ եկամուտների աղբյուրներ ստեղծելուն: Երկհարկանի կառույցը նպաստելու է կենտրոնի տարածքում նախատեսված վրանային ճամբարի զբոսաշրջիկների եւ այցելուների համար սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը, այնտեղ մատուցվելու են, տեղեկատվական, բժշկական եւ սննդի ծառայություններ: Զբոսաշրջային կենտրոնն ունենալու է նաեւ գրադարան, հանդիսությունների եւ հանդիպումների դահլիճ, ինչպես նաեւ թանգարանային հատված: Կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է Թայմ լենդ հիմնադրամի եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ու USAID/PRP ծրագրի թիմի բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում:

USAID/PRP-ն Կալավանում մինչեւ այդ արդեն իրականացրել էր գործարար աջակցության մի քանի ծրագիր:

Տպել
3092 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով