Կորեայի ձորի տարածքում կորած քաղաքացու կոշիկը հայտնաբերել են ջրանցքից. որոնում են ջրում

04/12/2018 schedule08:39

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի տարածքում քաղաքացի է կորել. հնարավոր է՝ ընկել է ջրանցքը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը):

Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որը անհայտ կորած Ն.  Բ.-ի  (1955 թ.) որդու հավաստմամբ պատկանում է հորը:

Փրկարարները ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: 

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը կորածի հարազատների հետ անցակացրել է հոգեբանական զրույց:

Ժամը 22:54-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ մինչ ջրանցքի ջրի մակարդակի իջեցումը:

«Քանաքեռ ՀԷԿ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ ջրի մակարդակը իջեցվել է։

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 07:27-ին որոնողական աշխանտանքները վերսկսվել են: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Տպել
743 դիտում

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Վրաստանի «Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ

Կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ. Սուրենյանը զգուշացնում է