Չեմ կարծում, որ Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը նախընտրական շոու է. Մարուքյան

Շատ սպասելի էր այս իրավիճակը, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավորների բացակայությանն ու քվորում չապահովելուն:

«Ակնհայտ էր, որ չեն գալու և նիստ չէր լինելու: Դեպքի մասին վաղուց այստեղ ամբիոնից հայտարարվել է: Կարծում եմ, որ մինչև ընտրություններ քվորում չի լինի, իսկ արդեն 7-րդ գումարման խորհրդարանի երդումից հետո բոլոր նրանք, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, անձեռնմխելիությունից կզրկվեն ու արդեն կարելի է գործողություններ իրականացնել: Կարծում եմ, որևէ խնդիր չկա, կարելի է սպասել»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ սա հավանաբար միակ բացահայտումը չի լինի ու սրան կհաջորդեն նաև այլ դեպքեր, որոնք շղթայի ընդհանուր մասն են կազմում: Մարուքյանը նաև նկատեց, որ սա նախընտրական հնարք չի համարում, քանի որ այս մասին վարչապետի պաշտոնակատարն ավելի վաղ էր հայտարարել՝ նշելով, որ միայն մի փաստաթուղթ է բացակայում՝ պատգամավորին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու համար:

«Վերջին հաշվով, դատախազը չի կարող ձեռքերը թափ տալով գալ խորհրդարան և որևէ պատգամավորի կալանավորման միջնորդության փորձեր հիմնավորել: Հայտարարվել էր, որ սպասում են այդ փաստաթղթին: Երևի այդ փաստաթուղթը հիմա է եկել, որ հիմա են ներկայացնում»,- ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը անդրադարձավ նաեւ քարոզարշավին եւ ասաց, որ այն չի կարող հավասար պայմաններում անցկացվել: Ըստ նրա` եթե իշխանությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն ավելի շատ հենց նա է լուսաբանվում, հետևաբար՝ հավասար պայմաններ ասելը սխալ է: Մարուքյանը նշեց, որ իրեն ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ մարդիկ վախեցած են և չեն գալիս իրենց հանրահավաքներին: Իսկ թե ումից են վախենում Էդմոն Մարուքյանը նշեց` չգիտի:

«Եթե մարդիկ վախեցած են գալ ԼՀ-ի քարոզարշավը լսելու` ես այդտեղ ֆունդամենտալ մտահոգություն ունեմ: Այստեղ երկու պատճառ կա` իներցիա, և երկրորդը, որ իրապես մարդկանց վախեցնում են, իսկ ո՞վ է վախեցնում դրանով պետք է զբաղվեն իշխանությունները»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում ասել են` այսօր քիչ մարդ է եկել նրանց հավաքին, բայց «տակից» իրենց են օգնելու: «Ժողովուրդ ջան, տակից մեզ պետք չէ օգնել, մեզ վրից է պետք օգնել: Եթե ուզում եք ընտրել ԼՀ-ին, ընտրեք, վախենալո՞ւ է ԼՀ-ին ընտրելը, հա՞: Ի՞նչ խնդիր կա: Ես հույս ունեի, որ այս ընտրություններում վերացած է լինելու տակից, կողքից, վերևից օգնելը»,- ասաց նա:

Մարուքյանը չհամաձայնեց, որ հնարավոր է՝ ՀՀԿ-ականներն են սպառնում մարդկանց: Ըստ նրա` ՀՀԿ-ն այդքան ռեսուրս չունի՝ մարդկանց վախեցնելու:

Տպել
2071 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում