Էսօր հայտարարված է, որ ՀՀ-ում ուսուցչի աշխատավարձը 153 հազար դրամ է, բայց մի հոգի էդքան ստացող չկա․ Փաշինյան

Այսօր Ծաղկահովիտ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նկատեց, որ քարոզարշավին ներկա քաղաքացիներից մեկը ուրիշ երկրից վերադարձել է Հայաստան՝ հատուկ ընտրություններին մասնակցելու համար։ Պապիկյանը արտերկրում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին կոչ արեց տոմս գնել, գալ Հայաստան, քվեարկել պատմական այս ընտրություններին եւ մնալ, ապրել Հայաստանում։

Շարունակելով Պապիկյանին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ասաց, թե հույս ունի, որ յուրաքանչյուրը դեկտեմբերի 9-ին իր քայլը կանի հանուն հաղթանակի։

Փաշինյանն ասաց, որ այստեղ գալու ճանապարհին եզդիական համայնքը եւս ողջունում էր իրենց՝ զուռնա-դհոլով։ Նա ասաց, որ հույս ունի մի առիթով մասնակցել ազգային փոքրամասնությունների համայնքային միջոցառումներին՝ նշելով, որ Հայաստանում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները՝ ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման ու զարգացման համար․

«Մենք լիարժեք պիտի պահպանենք մեր եզդի, քուրդ, ասորի, ռուս եղբայրների լիարժեք կյանքը։ Հայաստանում պետք է պահպանվեն մարդկանց սահմանադրական իրավունքները։ Խղճի ազատությունը շատ կարեւոր իրավունք է, եւ մենք դա պիտի երաշխավորենք»,-ասաց Փաշինյանը՝ ծափերով ողջունելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ մարդիկ կան՝ տարբեր երկրներից եկել են հատուկ ընտրություններին մասնակցելու եւ «Իմ քայլը» դաշինքին քվեարկելու համար։

Այսպիսով՝ Փաշինյանը կրկին ողջունեց հայրենադարձությունը՝ անցնելով արդեն տնտեսական զարգացման իրենց տեսլականի մասին խոսելուն։

Նա հայտարարեց, որ կառավարությունը ջանքեր է գործադրում ենթակառուցվածքների բարելավման համար՝ նշելով, որ իրենց նախընտրական ծրագրում նշված է, որ առաջիկա հինգ տարում մեր միջհամայնքային ճանապարհների 70 տոկոսը պիտի լինի լավ վիճակում։ Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կառավարությունը աշխատում է ենթակառուցվածքների զարգացման վրա, բայց գյուղացիների հետ էլ պայմանավորվել են, որ պետք է անասնագլխաքանակն առաջիկա հինգ տարիներին էականորեն ավելացնեն․

«Ուզում եմ ասել, որ մեր կարեւոր ուղղություններից մեկը պետք է լինի մսի եւ խոշոր ու մանր եղջերավոր անասունների արտահանումը։ Հայաստանում արտադրված միսն ընդհանրապես շատ հարգի է, եւ հայաստանյան ծագման միսը Մերձավոր Արեւելքում շատ բարձր է գնահատվում։ Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, եւ էդ գումարները պետք է հարստացնեն Հայաստանին ու քաղաքացիներին։ Մեր ամբողջ մտածածն աշխատանքի քաջալերումն է։ Ամենամեծ պրոբլեմը մեր երկրում աղքատությունն է։ Այն միայն աշխատանքով կարելի է լուծել, այլ տարբերակ չկա։ Ասում են՝ մարդկանց պետք է օգնել, իհարկե, բայց ինչ է դա նշանակում։ Սա ամենակարեւոր հարցն է, որովհետեւ եթե դու մի օր հաց տվեցիր մարդուն, հաց էլ, ջուր էլ, քյաբաբ էլ, մի օր, երկու օր, հինգ օր, մի տարի, քսան տարի, ստացվեց, որ մարդուն դրեցիր կախվածության մեջ։ Որովհետեւ մենք մարդուն ոչ թե ձուկ պիտի տանք, այլ օգնենք, որ ինքը կարողանա դառնալ պրոֆեսիոնալ ձուկ բռնող»։

Փաշինյանն ասաց, որ աղքատության հաղթահարման համար հաջորդ մեծագույն խնդիրը կրթության հարցն է․

«Բայց մեր կրթության ոլորտի խնդիրների մասին, ցավոք, երկար ժամանակ չի բարձրաձայնվել։ Իրականում ողբերգական վիճակ է։ Էսօր ֆորմալ առումով հայտարարված է, որ ՀՀ-ում ուսուցչի աշխատավարձը 153 հազար դրամ է, բայց մի հոգի էդքան ստացող ուսուցիչ չկա։ Մեր երկրում կա 8000-ից ավելի ուսուցիչ, որոնք ստանում են մոտ 40 հազար դրամ աշխատավարձ։ Քիչ էլ կա, 25 հազար դրամ աշխատավարձ ստացող էլ կա։ Դա նշանակում է, որ մեր ուսուցիչն էդքան է ստանում, նշանակում է՝ աշխատանքի մոտիվացիան կորսված է։ Ես չեմ բացառում, որ կան նվիրյալներ, հաստատ կան, բայց մեծ հաշվով՝ հանդուրժել էն փաստը, որ մեր երկրում երեխայի ապագան որոշող մարդը ստանում է 25 հազար, նշանակում է՝ քար գցել էդ երեխայի ապագայի վրա»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս իրավիճակի պատճառներն են դպրոցների ֆինանսավորման համակարգը եւ չարաբաստիկ կոռուպցիան․

«Մի քանի գյուղերում բացահայտվել են դեպքեր, երբ գյուղապետը կամ համայնքի այլ պաշտոնյաներ իրենց բարեկամներին դպրոցի վրա գրանցել են վարորդ, պահակ, երբ էդ հաստիքի կարիքը չունի դպրոցը, եւ ուսուցչի աշխատավարձից գումար է պակասում, եւ այլն։ Ողբերգությունն այն է, որ դպրոցի ներսում մարդիկ գիտեն, որ էդպես է, բայց սուս են մնում ու հանդուրժում։ Մենք էս պրոբլեմները լուծելու համար նախ պիտի բարձրաձայնենք դրա մասին»,- ասաց Փաշինյանը։

Տպել
2525 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի