85 հազար մարդու նպաստ եւ թոշակ 2019 թվականից ավելանալու է․ Նիկոլ Փաշինյան

Ապարանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տարբեր համայնքներում արդեն իսկ իրականացվում են ներդրումային տարբեր ծրագրեր։

Նա նշեց, որ Ապարանում կառուցվող գյուղատնտեսական քոլեջի համար երկու միլիոն եվրոյի ներդրում է լինելու՝ Եվրամիության դրամաշնորհով․

«Այսինքն, սա նշանակում է նաեւ աշխատատեղեր շինարարությունում, իսկ ուսանողները կրթություն են ստանալու։ Քոլեջը կից ունենալու է ֆերմա, կերարտադրության բաժին, հանրակացարան։ Դրախտավայր է մեր երկիրը, էստեղ հազարավոր գլուխ անասուններ պիտի լինեն, եւ հույս ունեմ, որ անասնապահությամբ զբաղվող մեր ֆերմերները արտահանման վրա կաշխատեն նաեւ, ոչ միայն էստեղ իրացնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս հայտարարեց, որ 2019-ին սկսելու եւ ավարտին են հասցնելու 90 մլն դրամ արժողությամբ՝ Ապարան համայնքի արոտների ջրարբիացման ծրագիր, որի արդյունքում ունենալու ենք 440 մետր ջրագիծ եւ 3 խմոց, տրամադրվելու է 35 միավոր տեխնիկա․

«Դրանց մի մասը դրամաշնորհային ծրագիր է։ Հենց սա նկատի ունենք՝ տնտեսական հեղափոխություն ասելով, որ աշխատանքը դառնա հաճույք եւ ստացած արդյունքի վայելք, եւ ոչ թե չարչարանք։ Մենք աղքատության խրախուսման քաղաքականությունը վերափոխելու ենք աշխատանքի խրախուսման քաղաքականությամբ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ 85 հազար մարդու նպաստ եւ թոշակ 2019 թվականից ավելանալու է․

«Մենք որոշել ենք առաջին հերթին էն մարդկանց թոշակների հարցը լուծել, որոնք սոցիալապես առավել անապահով են, որոնց թոշակն անգամ հաց ու պանրի չի հերիքում։ Ամոթ է, որ մեր երկրում սովահար մարդ լինի։ Մենք ասում ենք՝ առաջիկա հինգ տարում պետք է հաղթահարվի ծայրահեղ աղքատությունը»,- Ապարանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
2062 դիտում

Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի

Մինսկի Եվրոպական խաղերում ՀՀ-ն 3 մեդալով 15-րդն է

Որեւէ մեկին թույլ չենք տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել. Արայիկ Հարությունյան

Ամեն ինչ շատ լա՞վ է լինելու. Ստամբուլը դուրս եկավ Էրդողանի վերահսկողության տակից

Թվում է՝ պարոն Մարուքյանն իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող աղջկա հետեւից. Արեն Մկրտչյան

Հարթագյուղում մոր կողմից խեղդամահ արված երեխային հայտնաբերել են կնոջ երկրորդ ամուսինն ու սկեսուրը. նոր մանրամասներ

Գործընթացները ստիպում են ավելի աչալուրջ լինել. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

«Իմ քայլը» դեմ քվեարկեց գործադիրի ներկայացրած «Փաստաբանության մասին» նախագծին՝ պատճառաբանությամբ, որ կա անփույթ աշխատանք

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից հյուսիս-արեւելք

ՊՆ պայմանագրային զինծառայողը կեղծ վկայական եւ կեղծ տեղեկանք է ներկայացրել՝ վարկ ստանալու համար. ՔԿ

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը երդվեց

Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունն ապահովում է ոստկանությունը

Ոստիկանությունը պատասխանել է, թե ինչու չի թույլատրել Արմեն Գեւորգյանին լքել երկիրը. պաշտպանը դա ապօրինի է որակում

Հնարավորություն ընձեռել բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում. ծնողների բաց նամակը՝ նախարարին

Վեթինգը դատական իշխանության բոլոր խնդիրների համադարմանը չէ. ԲԴՀ նախկին անդամն առաջարկներ է ներկայացրել

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության անցկացման ձևաչափաը կենթարկվի փոփոխության. Վանեցյան (տեսանյութ)

2 սահնօձ, 2 շահմար, 1 իժ, 1 գյուրզա է նկատվել ՀՀ տարբեր բնակավայրերում

Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանը կմեկնեն Տոկիո, Արմեն Փամբուխչյանը՝ Մոսկվա

Նոր զարգացումներ

Գույք՝ գազի դիմաց. Վալոդը փողը չի տալիս