Արամ Հարությունյանը հրավիրվել է մասնակցելու քննչական գործողություններին, բայց չի ներկայացել. դատախազություն

Քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ տարբեր լրատվամիջոցներով եւ սոցիալական հարթակներով փորձում են նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու միջնորդություններով ՀՀ Ազգային ժողովին դիմելու նախաձեռնությունը դարձնել քաղաքական անհարկի շահարկումների, բանսարկությունների առարկա:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, մասնավորապես՝ շահարկվում է այդ նախաձեռնությամբ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում հանդես գալու հանգամանքը՝  հանիրավի կերպով դրան հաղորդելով քաղաքական, նախընտրական երանգավորում եւ առանձին դեպքերում մատուցելով որպես հակաքարոզչության դրսեւորում, դա ակնհայտորեն ծառայեցնելով նեղ կուսակցական նախընտրական նպատակներին:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ նախ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար բավարար ապացույցների անհրաժեշտ համակցության ապահովումը հնարավոր է դարձել միայն նոյեմբերի 30-ին՝ համապատասխան քննչական գործողության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով:

Երկրորդ՝ ՀՀ ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համաձայնությունը ստանալու միջնորդությունները ներկայացնելու հրատապությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նշված ապացույցը ձեռք բերելուց հետո, նույն օրը, Արամ Հարությունյանը հրավիրվել է անհրաժեշտ քննչական գործողություններին մասնակցելու, որին, սակայն, վերջինս չի ներկայացել: Վարույթն իրականացնող մարմնից տվյալներ են ստացվել այն մասին, որ քննիչին չի հաջողվել վերջինիս հետ կապ հաստատել՝ համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողությունների կատարմանը հրավիրելու նպատակով: Այսինքն՝ առերեւույթ տվյալներ են ստացվել նաեւ վարույթն իրականացնող մարմնից Ա.Հարությունյանի թաքնվելու վերաբերյալ:

Ակնհայտ է, որ այս փուլում միջնորդությունների ներկայացման՝ բացառապես իրավական դաշտում գտնվող գործընթացի հրատապությունը պայմանավորված է քրեական գործի նախաքննության լրիվությունը, օբյեկտիվությունը եւ բազմակողմանիությունը, քննության հետագա բնական ընթացքն ապահովելու եւ դրանց շրջանակներում քրեական դատավարության մասնակցի պատշաճ վարքագիծն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ: 

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ նախաքննության շահը ցանկացած դեպքում ավելի կարեւոր է, քան տվյալ պահի հասարակական-քաղաքական իրողություններն ու առկա օրակարգը ՝ անթույլատրելի ենք համարում քրեական գործի վերաբերյալ բավարար տեղեկատվության չտիրապետելու պայմաններում ՀՀ գլխավոր դատախազության, որպես քաղաքականապես չեզոք, անկախ մարմնի կողմից իր պարտականությունների եւ իրավասությունների իրականացմանը նման ենթադրական բնույթի չհիմնավորված,  էժանագին գնահատականներ տալու, նախընտրական քարոզչության կամ հակաքարոզչության գործիք, թիրախ դարձնելու անհաջող փորձերը:  

Հորդորում ենք ձեռնպահ մնալ այդ կերպ հանրային թյուր կարծիք  ձեւավորելու, ինչպես նաեւ Դատախազության եւ քրեական հետապնդման մյուս մարմինների գործունեության նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու տարրեր պարունակող գործելակերպից:  

Միաժամանակ, քրեական գործի արդյունավետ քննության կոնվենցիոն պահանջի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ խնդրում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներին ապահովել ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունների սահմանված կարգով քննարկումը:  

Տպել
2541 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված