Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

04/12/2018 schedule16:48

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հերթական անգամ սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, որով նավթ արտահանող երկրները շուկա են հանում ծովով փոխադրվող ամբողջ հումքի գրեթե մեկ երրորդը:

«Եթե մի օր Միացյալ Նահանգներն արգելափակի իրանական նավթի փոխադրումը, Հորմուզով ընդհանրապես նավթ չի փոխադրվի»,- հայտարարել է Ռոհանին Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում:

Նա ասել է նաեւ, թե Միացյալ Նահանգներն ի զորու չէ կասեցնել իրանական նավթի փոխադրումները, հայտնում է Ազատությունը:

Ռոհանին նմանօրինակ սպառնալիքներ է հնչեցրել նաեւ այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Հորմուզի նեղուցն ամբողջ աշխարհի համար հույժ կարեւոր է Պարսից ծոցով հում նավթի փոխադրման հարցում:

Իրանի Հեղափոխական գվարդիայի համակարգում առանցքային դեր կատարող եւ անմիջապես գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիին ենթարկվող Quds ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանին ողջունել է նախագահի այդ հայտարարությունը:

Տպել
607 դիտում

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը Միլանում պատասխանում է գործարարների հարցերին

Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը. ՊՆ

Ոստիկանությունը քննում է Գյումրու տնակներից թուրքերին վաճառված երեխաների մասին Մարինա Խաչատրյանի հայտարարությունը

Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկում խուզարկություն է կատարվել. տնօրենը ձերբակալվել է

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

«Red Eagles»-ի հետ հանդիպման ժամանակ Վանեցյանը հաստատել է, որ պատրաստ է հեռանալ ՀՖՖ-ից

Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա Փաստաբանների պալատը դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ Ռուստամ Բադասյանին

Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Նախագահը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Մասնագետները քիչ հավանական են համարում, որ Տավուշում բնակչի վրա հարձակված կենդանին հովազ է եղել

Աբովյան փողոցում գտնվող ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Խոշոր ավտովթար Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

ՀՀ կառավարությունը մոտ 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար

Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ. նա ասել է՝ ինչ պայմանով

Կառավարությունը մարում է հին պարտքերը. լուծվում է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը

«Դոլմամա» ռեստորանի հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3»-ի, 10 հրշեջ խումբ է աշխատում (լուսանկարներ)

Ադրբեջանցի բլոգեր ներկայացած այդ անձը պատկառելի հեռավորության վրա էր հարց տալիս, ամեն բան վերահսկելի էր․ Կարապետյան