Երևան
12 °C
2018 թվականի նոյեմբերի 29-ին «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող AAD.am (Аrmenia, Artsakh, Diaspora) 9-րդ ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա լավագույն քաղաքապետ» անվանակարգին արժանացել է Աշտարակ քաղաքի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը:
«Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Խուրշուդյանը, շնորհավորելով Աշտարակի քաղաքապետին, ընդգծել է. «Աշտարակը վերջին տարիներին իսկապես բոլոր համայնքներից տարբերվում է իր կազմակերպվածությամբ՝ շնորհիվ երիտասարդ և գործունյա համայնքի ղեկավարի: Ունեցել ենք բազում դրական արձագանքներ քաղաքի բնակիչներից, քաղաքի հյուրերից, ովքեր իրենց գոհունակությունն են արտահայտել քաղաքի փոփոխությունների վերաբերյալ: Աշտարակի վերջին ժամանակների բարեփոխումները չեն վրիպել նաև լրագրողական համայնքի աչքից: Հենց այդ պատճառով AAD.am-ի խմբագրակազմը կարծում է, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը՝ որպես օրինակելի համայնքի ղեկվար արժանի է տարվա լավագույն քաղաքապետի կոչմանը: Իսկապես գործ է արվում. անգամ քաղաք մտնելիս դա ակնհայտ է: Մենք կարևորում ենք նման միջոցառումները, քանի որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի Երևանից դուրս զարգանան նաև այլ համայնքները»:
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար` Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է, բայց նաև չափազանց պարտավորեցնող ձեր գնահատականը: Շնորհակալ եմ վստահության համար: Իմ և իմ թիմի պարտքն է շենացնել և զարգացնել մեր Աշտարակը: Շարունակելու ենք մեր հին ու իմաստուն, բայց նաև երիտասարդ և եռանդով լի քաղաքում կառուցել բարեկեցիկ քաղաքային միջավայր, հաղորդել եվրոպական շունչ և ակտիվություն ՝հայկական հյուրընկալությամբ և ջերմությամբ»:
Լինելով Աշտարակի քաղաքապետերից ամենաերիտասարդը` Թովմաս Շահվերդյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում գործով ապացուցել է իր նվիրվածությունը Աշտարակին և աշտարակցիներին՝ երիտասարդ տարիների ներուժն ու եռանդը ներդնելով ի շահ իր ծննդավայրի բարօրության:
Աշտարակ քաղաքի բարեկարգմանն ու զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեության հիմքում Թովմաս Շահվերդյանի՝ քաղաքի հանդեպ անմնացորդ սերն է, ինչի համար էլ համայնքի ղեկավարը վայելում է բնակչության հարգանքն ու վստահությունը:
Այդ առիթով զրուցել ենք նաև Աշտարակ քաղաքի բնակիչների հետ, ովքեր իրենց համայնքի ղեկավարի մասին շատ ջերմությամբ և խանդավառությամբ են արտահայտվում: Նրանց կարծիքով երիտասարդ քաղաքապետի աշխատանքնը գնահատվել է ըստ արժանվույն:
«Հսկայական տարածք իր հոր հետ անձամբ է մաքրել քարերից, բանվորների հետ հավասար աշխատել է:Նրանց ընտանիքի հաջողության գաղտնիքն այն է, որ շատ աշխատասեր են: Մեր բոլոր քաղաքապետերից ամենաերիետասարդն է, բայց ամենաարդյունավետը: Նման փոփոխություններ մեր քաղաքում երբեք չեն եղել»,- գոհունակությամբ ասում է Աշտարակ քաղաքի բնակիչը:
Գործունյա, բարեխիղճ, աշխատասեր, նպատակասլաց, հետևողական, գնահատող, իր լիազորությունների տիրույթում լավ ղեկավար. հենց այսպես են բնութագրում աշտարակցիները իրենց համայնքի ղեկավարին և նշում, որ իրենց քաղաքապետի ջանքերի շնորհիվ Աշտարակը վերդառնում է իր՝ «Աշտարակը դարձնենք օրինակելի քաղաք» կարգախոսին:
Թովմաս Շահվերդյանի պաշտոնավարման ընթացքում Աշտարակ քաղաքում կատարված առավել կարևոր բարեփոխումներից են՝ «Թումանյանի» և «Կոմիտասի» այգիների բարեկարգումը, աղբահանության և սանմաքրման աշխատանքների կանոնավոր իրականացումը, քաղաքի ընդհանուր կանաչապատումն ու քաղաքի մուտքի բարեկարգումը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը, ինչպես փողոցների, այնպես էլ մայթերի ձնամաքրման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, ներքին լուսավորության ցանցի ընդլայնումը:
***
Թովմաս Սարգսի Շահվերդյանը ծնվել է 1989թ.-ի դեկտեմբերի 27-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: 1996-2006թթ.- ընդունվել և ավարտել է Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան միջնակարգ դպրոցը: 2006-2010թթ. ընդունվել և ավարտել է ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանը: 2012-2016թթ. եղել է Աշտարակ համայնքի ավագանու անդամ: 2012-2016թ. աշխատել է «Ավգոռ» ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն: 2016թ. Հոկտեմբերի 24-ից ստանձնել է Աշտարակի քաղաքապետի լիազորությունները: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան
Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT