Մահացել է ապրիլյան պատերազմի նահատակ Գեւորգ Վարդանյանի հայրը

Գյումրիում, 51 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ապրիլյան պատերազմում զոհված գնդացրորդ Գեւորգ Վարդանյանի հայրը՝ Գագիկ Վարդանյանը: Վերջինս որդու մահից հետո առողջական որոշակի խնդիրներ է ունեցել: 

Վարդանյանները 2002 թվականից Գյումրիից հեռացել եւ հաստատվել էին ՌԴ-ում: Սակայն Գեւորգը ցանկացել էր վերադառնալ Հայաստան եւ ծառայել բանակում:  Ծնողները սկզբում ընդդիմացել, սակայն հետո համակերպվել էին այդ մտքի հետ, եւ տղայի ծառայության անցնելուց դեռ 6 ամիս առաջ եկել էին Հայաստան: «Գեւորգը նախքան ծառայության անցնելը ցանկացել էր հայերենին տիրապետել: Կարճ ժամանակում բոլոր բառերը չէ, որ հասցրել էր յուրացնել, բայց զինվորական երդումը հայերենով է կարդացել: Ընկերներին խնդրել էր, որ երդման տեքստի հայերեն բառերը գրեին ռուսերեն տառերով, որպեսզի կարողանար ե՛ւ սովորել, ե՛ւ կարդալ»,-ավելի վաղ ՀԺ-ին պատմել էին Գեւորգի ծնողները:Գեւորգն ապրիլյան պատերազմում զինակից ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետխուզական խումբն ու առաջ շարժվելով՝ հետ գրավել թշնամու կողմից գրավված չորս դիրք: Այնուհետեւ իր հրամանատար Հրաչ Գալստյանի հետ հակառակորդի մեկ տանկ են ոչնչացրել եւ հայտնվել հակառակորդի մեկ այլ տանկի նշանառության տակ։ Գևորգ Վարդանյանն ու Հրաչ Գալստյանը զոհվել են Թալիշում մղված մարտերի ժամանակ։

Գեւորգի մահից հետո ծնողները ՌԴ չէին վերադարձել, կրկին հաստատվել էին Գյումրիում: 

Տպել
9068 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ