ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալը բարձր է գնահատել Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության համար Հայաստանի մասնակցությունը

Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը կարևորեց Հայաստանի ներդրումը խաղաղության պահպանման միջազգային ջանքերում։

ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի շրջանակներում խաղաղության հաստատման գործում կանանց դերակատարության բարձրացման և բանաձևի իրականացման ուղղությամբ Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի վերջնականացման շուրջ։

Տպել
737 դիտում

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա

Վիրահայոց թեմը հրավիրում է հարիսա ուտելու

Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք եւ խաղողի այգի

Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը. վարչապետը հրապարակել է «Մյունխենյան սկզբունքներ»-ը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը խուսափեցին «Ոչ»-ի պատասխանատվությունից

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել

ՀՀ տարածքում շարունակվում են փակ և դժվարանցանելի մնալ ավտոճանապարհներ

Արագածոտնում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան հիվանդանոցում է

ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 000 դոլարի ոսկյա զարդեր և խոշոր գումար

Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի էր ունեցել քարաթափում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Առաջիկա օրերին կտաքանա 5-7 աստիճանով, որոշ շրջաններում ձյուն կտեղա

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Բանակն ու օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը