Աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառելու եւ անհիմն կենսաթոշակ ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

05/12/2018 schedule15:00

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կեղծ տվյալներ ներկայացնելու եւ պաշտոնեական անփութության հետեւանքով մի քանի անձի անհիմ կենսաթոշակ նշանակելու եւ տալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

2018 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ տեղեկություններ է հայտնել «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատած բազմաթիվ շահառուների աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառվելու եւ անհիմն կենսաթոշակի գումարներ վճարվելու վերաբերյալ։ 

Հաշվի առնելով, որ հաղորդումը բովանդակային առումով առերեւույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ՝ 2018թ. նոյեմբերի 21-ին հաղորդումը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին՝ հանցագործության վերաբերյալ հաղորդումը ստուգելու հանձնարարությամբ։ 

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ այն մասին, որ թվով 4 քաղաքացիներ, չունենալով համապատասխան աշխատանքային ստաժ, կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Վանաձորի մարզային մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ինքնությունը չպարզված անձանց օժանդակությամբ ստացել են «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատելու վերաբերյալ աշխատանքային ստաժը հաստատող պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

Ապա դրանք ներկայացրել են կենսաթոշակ նշանակելու լիազորությամբ օժտված ստորաբաժանում, որի արդյունքում վերջիններիս անվամբ հաշվարկվել եւ 2016թ. մինչեւ 2018թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում անհիմն վճարվել է  կենսաթոշակ: Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է պետական բյուջեից հատկացված խոշոր չափերի գումար։

Միաժամանակ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության իրավասու պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ են կատարել եւ չեն ստուգել վերոնշյալ անձանց կողմից «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատելու վերաբերյալ աշխատանքային ստաժի տվյալների հավաստիությունը: Արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու,  պաշտոնեական անփութության հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի, 314-րդ  հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: 

Տպել
1360 դիտում

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը